Մարզահամերգային համալիրի աճուրդային գործընթացի կասեցման վերաբերյալ
մամուլում հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ
վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից մարզահամերգային համալիրի աճուրդային
գործընթացը կասեցնելու վերաբերյալ մամուլում տեղ գտած տեղեկությունները չեն
համապատասխանում իրականությանը: Այս մասին է նշվում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունից
ԱրմԻնֆո գործակալությանն ուղարկված մամուլի հաղորդագրության մեջ:
Աղբյուրը նշում է, որ ՀՀ
վերաքննիչ քաղաքացիական դատարանը 26.06.2014թ. որոշմամբ իրավաչափ է համարել Երևան
քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի
եզրահանգումն առ այն, որ թիվ 01/02-2373/14 կատարողական վարույթը «Դատական ակտերի
հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով
ենթակա չէ կասեցման, իսկ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի
վերաքննիչ բողոքը ներկայացված հիմքերով համարել
է ոչ հիմնավոր:
Հետևաբար, Վերաքննիչ
դատարանի կողմից մարզահամերգային համալիրի աճուրդային գործընթացը կասեցնելու
վերաբերյալ որոշում չի կայացվել: Ուստի, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից
իրականացվող կատարողական գործողությունները շարունակվում են օրենքով սահմանված
կարգով` կատարողական թերթին համապատասխան, նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Կարեն
Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրի գույքը գրավադրված է և առաջին անգամ
աճուրդի հանվեց 19.350 մլրդ.դրամ մեկնարկային գնով, մայիսի 29-ին: Սակարկություններն
անցան անարդյունք: Այնուհետև, հետագա յուրաքանրչյուր սակարկություններում,
մեկնարկային գինը նվազեցվում է 10%:
Իսկ ավելի վաղ ԴԱՀԿ հաղորդել էր, որ Երևանի Կարեն
Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրը պտությանը պարտք է 10.2 մլրդ.դրամ`
բյուջետային վարկի դիմաց:
Համալիրը
կառուցվել է 1983 թվականին, որի ընդհանուր մակերեսը կազմում է 46335.7 քմ, առանց
մերձակա տարածքների: 1985-ին համալիրը տուժեց ուժեղ հրդեհից, իսկ անուհետև կրկին
վերաբացվեց 1987 թվականին: Համալիրի վերակառուցումն իրականացրել է սեփականատերը` ռուսաստանյան
«ԲԱՄՕ» շինարարրական ընկերությունը: