Եվրասիական
տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհին խոչընդոտներ չկան,
կարծում է ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում
մեկնաբանելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, Բաբուխանյանը նշել է,
որ կառավարության ղեկավարը, բնականաբար, ավելի լավ է տեղյակ ՄՄ-ին Հայաստանի
անդամակցության ճանապարհային քարտեզում ամրագրված պահանջների մաիսն: Եվ եթե Հովիկ
Աբրահամյանը պնդում է, որ անդամակցումը վաղ թե ուշ կլինի, ապա այստեղ ոչ մի
բարդություն չի դիտվում:
Նախօրեին վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին հայտարարել էր, թե հնարավոր է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ժամկետի փոփոխություն: «Ամեն դեպքում` Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, սակայն հնարավոր են ժամկետների որոշ փոփոխություններ: Բայց, ինչպես ասում են, լավ է ուշ` քան երբեք: ԵԱՏՄ-ին անդամակցումը մանրակրկիտ քննարկումներ պահանջող գործընթաց է», - ասել է վարչապետը: Շատ քաղաքական դիտորդների կարծիքով, ձգձգումը պայմանավորված է,
հիմնականում, Բաքվի դիրքիորոշմամբ:
Խոսելով Ադրբեջանի գործոնի մասին` Բաբուխանյանը նշել է,
որ Բաքուն իրոք մի տեսակ հիստերիայի վիճակում է եվրասիական նախագծերին Երևանի
հնարավոր մասնակցության առնչությամբ, քանի որ դա ամրապնդում է Հայաստանի դիրքերը
տարածաշրջանում, տնտեսության, քաղաքականության, պաշտպանության ոլորտներում:
«Սակայն դա ավելորդ անգամ ապացուցում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք», - ասել է
պատգամավորը:
Մեկնաբանելով ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի
հայտարարությունը, Բաբուխանյանը հայտարարել է, թե Երևանն իրոք պետք է կատարի ԱՀԿ-ին
անդամակցելիս սստանձնած
պարտավորությունները, և դա ոչ ոք չի վիճարկում: «Իհարկե, մեր երկիրը մուտք է
գործում նոր, չափազանց բարդ, բազմաֆունկցիոնալ համակարգ: Կան ինչ-որ
պարտավորություններ, որոնք ստանձնվել են ավելի վաղ, կան պարտավորություններ այլ
գործընկերների հանդեպ: Այդ ամենը պահանջում է մանրակրկիտ հհետազոտություն և կատարում:
Իհարկե, հնարավոր է, որ աշխարհւոմ ինչ-որ մեկին ինչ-որ բան դուր չգա մեր
քաղաքականության առնչությամբ, հնարավոր է, որոշ ուժեր այլ ծրագրեր ու
պատկերացումներ ունեին: Սակայն, ընդհանուր առմամբ, ես չեմ կարծում, թե լուրջ
վատթարացում կլինի ինչ-որ հարթությունում: Բոլորին ամեն բան պարզաբանվել է, մենք
ոչ ոքի հետ չենք պատրաստվում թշնամանալ ԵԱՏՄ-ին անդամակցելով», - ամփոփել է նա: