Arminfo.info



ANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունըANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունը
Կարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցումԿարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել "i"-ի վրա
Փաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ ՍրբազանինՓաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ Սրբազանին
Սիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համարՍիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համար
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանըՀայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանը
Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն "ոչ" է ասում Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս միակողմանի զիջումների օգտին հանդես եկող ուժերին
Կառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունըԿառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունը
Ալեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքումԱլեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքում
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիԱդրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի
ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարըՀայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարը
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանըՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում էՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում է
Այսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի ԵրևանԱյսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի Երևան
Միրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ինՄիրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին
Կիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժելԿիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժել
Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետՄինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Կարդալ ավելին





Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ. Հայաստանի երկրորդ նախագահի`կոռուպցիային մասնակից լինելու մասին լուրերը կոմպրոմատների հիմար և անհաջող փնտրտուք են
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2013 14:11

 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մեկնաբանել է ՌԴ դատախազության կողմից կոռուպցիոն գործի հետաքննման մասին լուրը, որում իբր հիշատակվում է երկրորդ նախագահի անունը:

Իր մեկնաբանության մեջ Սողոմոնյանը հիմարություն է անվանել նման հրապարակումները: Նրա կարծիքով, դա հավասարազոր է այն բանին, որ ՀՀ որևէ քաղաքացի դիմի ՀՀ դատախազությանը՝ պահանջելով գործ հարուցել որևէ այլ պետության նախկին նախագահի, ասենք՝ Ջորջ Բուշի դեմ, hետո, երբ նրան փոստով կառաքեն ստացման հաստատումը, հայտարարի, թե Բուշի գործը քննվում է ՀՀ դատախազությունում:

ՙԵթե դրանից այդ քաղաքացին եզրակացություն անի, թե Բուշի գործը քննվում է Գլխավոր դատախազությունում, ապա նա պետք է շտապ հոգեբույժի դիմի: Ցավոք, նույնը վերաբերվում է այն սակավաթիվ լրագրողներին և քաղաքական գործիչներին, որոնք ամենայն լրջությամբ վերլուծում են այս լուրը ու հանգում "ցնցող" եզրակացությունների: Հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ այսպես կոչված "կոմպրոմատի" երկար տարիներ տևող անարդյունք փնտրտուքը ստիպում է ոմանց պրիմիտիվ հնարքներ բանեցնել ու նման տխմարություններ հորինել՚- ասվում է Սողոմոնյանի մեկնաբանության մեջ:

Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները, վկայակոչելով է ՌԴ նախագահի աշխատակազմից ստացված նամակը՝ ստորագրված ընդունարանի պաշտոնյայի՝ Տ. Օվչիննիկովայի կողմից, հաղորդել էին, որ  Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության վարույթում հայտնվել է մի գործ, որը կապ ունի Ռոբերտ Քոչարյանի անվան հետ։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՙԿոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի՚ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Գալյուչենկոն նամակ էր հղել Վլադիմիր Պուտինին՝ տեղեկացնելով, թե իրենց մոտ Հայաստանից հայտնվել են փաստաթղթեր, որոնցում ներկայացված են փաստեր խոշոր բիսզնեսում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցության վերաբերյալ։ Ըստ որում, խոսքը վերաբերում է այն ժամանակաշրջանին, երբ նա դեռ նախագահի պաշտոնում էր:

>>>
Սուրբ տեղը դատարկ չի մնում
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2013 14:04


Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն տարածեցին Ադրբեջանի կողմից Ռուսաստանից նոր ռազմամթերք և ռազմական տեխնիկա գնելու վերաբերյալ բոլոր բանակցությունները դադարեցնելու մասին: Նման տեղեկության հայտնվելը կարող էր, սկզբունքայնորեն, դիտվել որպես օրինաչափություն, հաշվի առնելով վերջերս Մոսկվայի հրաժարվելը Գաբալայի ՌԼՍ-ի վարձակալությունից` Բաքվի կողմից նախկին 7 մլն.դոլարի փոխարեն 300 մլն.դոլար պահանջելու պատճառով: Սակայն, երբ միաժամանակ եվրոպական արտադրողների կողմից Հարավային Կովկասի երկրներին զենք վաճառելու պայմանների մեղմացման վերաբերյալ ադրբեջանական  լրատվամիջոցներում մեկ այլ տեղեկություն հայտնվեց, ապա այս տեղեկությունն սկսեց ուժգնորեն ձեռք բերել նպատակաուղղված լցոնի հատկանիշներ:

Ըստ Բաքվի աղբյուրների, Ադրբեջանը հրաժարվեց գնել ռուսական արտադրության նոր փրկարար ուղղաթիռներ, Տ-90Ս տանկեր և ԲՄՌՏ զրահատեխնիկա, ինչպես նաև զենիթահրթիռային համալիրներ: Նշենք, որ միայն վերջին 5 տարիներին Ադրբեջանը Ռուսաստանին պատվիրել էր 1.7 մլրդ.դոլարի ռազմական տեխնիկա: Հաշվի առնելով այն առանձնահատուկ զգայունությունը, որով Մոսկվան արձագանզում է ռազմատեխնիկական համագործակցության թեմային վերաբերվող ցանկացած թեմայի, ապա հարվածը, սկզբունքայնորեն, տեղի էր ունեցել ճիշտ ուղղությամբ: Բաքվում հաստատ չեն սխալվել, որ անգամ ռուսական նոր ռազմական տեխնիկայից հրաժրվելու դեպքում էլ խորհրդային տեխնիկան Ադրբեջանը կշարունակի օգտագործել, և դրանից հեռու չես փախչի: Հետևաբար, Բաքվի ստրատեգները, որոնք փորձում էին Մոսկվայից ստանալ որոշակի զիջումներ, հատկապես ղարաբաղյան կարգավորման հարցում, այսպես թե այնպես, դատապարտված չեն այն գնել Ռուսաստանից, թեկուզ պահեստամասերը: Եվ դա քաջ գիտակցում են ՙՌոսօբօրանէքսպորտում՚:

Ստացվում է, որ ադրբեջանական լրատվամիջոցները, հասկանալով այս ամենը, տարածեցին նաև երկրորդ տեղեկությունը, որի համաձայն 2013 թվականին Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Շվեդիան, Դանիան, Հոլանդիան, Լեհաստանը և Խորվաթիա մեղմացրեցին Հարավային Կովկասի երկրներին զենք վաճառելու նկատմամբ խոչընդոտները: Մասնավորապես, նշվում է, որ նախկինում դեպի Հարավային Կովկաս զենքի մատակարարումն իրականացնում էին Ֆինլանդիան, Շվեյցարիան, Սերբիան, Հունաստանը, Բուլղարիան, Չեխիան, Ռումինիան, Սլովակիան և Հունգարիան: Իսկ Մեծ Բրիտանիան, Նորվեգիան և Գերմանիան միանշանակ հայտարարում էին, որ Հարավային Կովկասին զենք չեն մատակարարելու մինչև տեղական հակամարտությունները չավարտվեն: Ընդ որում, նման անսպասելի ՙմեղմացումների՚ պատճառներն ադրբեջանական լրատվամիջոցները չեն պարզաբանում:

Նշենք, որ իր նավթային եկամուտների շնորհիվ Ադրբեջանը պաշտպանությանն ուղղված իր էքպոնենցիալ ծախսերը 2003 թվականին 160 մլն.դոլարից 2013 թվականին հասցրեց 3.6 մլրդ.դոլարի: Ըստ Ստոկհոլմի խաղաղության պրոբլեմների հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալների, միայն անցյալ տարի Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են ավելի, քան աշխարհի որև երկրում, մեծացնելով այն 88%-ով: Այսպիսով, դժվար չէ պատկերացնել, թե Հարավային Կովկասի երկրներից որ մեկի համար, հանկարծ, եվրոպական երկրները որոշեցին ՙմեղմացնել՚ զենքի գնման պայմանները: Վերոնշյալ երկու տեղեկությունների համադրման և վերլուծության միջոցով կարելի է գալ եզրակացության, որ Բաքուն կացնային իր  դիվանագիտության լավագույն ավանդույթներով հերթական անգամ որոշեց Մոսկվային ցուցադրել ՙՌոսօբօրոնէքսպորտին՚ պատվերներից զրկելու իր ցանկությունը: Եվ եթե անգամ երկու տեղեկություններն էլ համապատասխանում են իրականությանը, ինչում կարելի է և կասկածել, ապա Ալիևի շրջապատի կողմից Մոսկվայի նկատմամբ ճնշումներ գործադրելու ցանկությունն ակնհայտ է: Եվ տվյալ պարագայում ռուսական պատասխանի բովանդակությունն ուղղակիորեն կախված կլինի այն բանից, թե ով կպատասխանի` այսպես կոչված ՙդերժավնիկները՚, որոնք ցանկացած կերպ փորձում են պահպանել Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը Կովկասյան լեռնաշղթայի մյուս կողմում, թե ՙսերդյուկովները՚, որոնք պատրաստ են այդ շահերը վաճառել ալիևյան մի քանի զույգ միլիոնների կամ սև խավիարի դիմաց: Առաջին դեպքում Ալիևին կհիշեցնեն 2011 թվականին Կազանում դրսևորած չխոսկանությունը, ինչպես նաև Արևմուտքի հետ ՙխաղեր տալը՚, հյուսիսային և հարավային սահմանների հետ կապված պրոբլեմները, և ամենագլխավորը` Ռուսաստանին շրջանցելով էներգակիրները վաճառելու անթաքույց ցանկությունը: Երկրորդ դեպքում ՙպրոբլեմը կկարգավորվի երկկողմ շահերի պահպանման հիման վրա՚, ռուսական շահերի համար բխող բոլոր հետևանքներով:

Այնուամենայնիվ, ամեն դեպքում, որպես կանոն, սուրբ տեղը դատարկ չի մնում: Եվ Բաքվին, որը ռազմական համագործակցություն է իրականացնում ՆԱՏՕ-ի անդամ 12 երկրների, ինչպես նաև`Պակիստանի, Խորվաթիայի, Կոլումբիայի, Ղազախստանի, Չինաստանի, Ուզբեկստանի, Կորեայի, Իսրայելի, Ավստրիայի, Ուկրաինայի, Կատարի և Բահրեյնի հետ, ըստ էության, ոչինչ չի խանգարում ռազմական հարաբերություններն դեպի այդ երկրներ վերակողմնորոշելու համար: Եվ այն, որ մինչ այսօր Ադրբեջանի դինաստիական ռեժիմը նման քայլի չի գնացել, շատ բանի մասին է վկայում, և առաջին հերթին`իր, ինչպես նաև Ադրբեջանի խոցելիության, որին եվրոպացի փորձագետներից մեկը դիպուկ կերպով բնորոշել է որպես կավե ոտներով հսկա: Եվ իրավիճակի նրբանկատությունը հասկանալով`Բաքվին այլ բան չի մնում, քան խաղալ Ռուսաստանի հետ ԶԼՄ-ների միջոցով, որոնք ակնհայտ կեղծ տեղեկատվություն են տարածում, ինչը լիովին տեղավորվում է ալիևյան քարոզչամեքենայի լավագույն ավանդույթներում:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2013 09:19

ԱրմԻնֆո գործակալության կողմից Երևանի բանկերից ստացված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 410 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`5350 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`13.1 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 412 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 537 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`13.2 դրամ:

>>>
Լրագրողին ծեծի ենթարկելու կապակցությամբ ՀՀ Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2013 09:18

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, հիմք ընդունելով ծառայական քննության արդյունքները, որոշում է կայացրել կարգապահական տույժի ենթարկել հանրային միջոցառման ժամանակ իր պարտականություններում թերացած ոստիկանության տվյալ ծառայողին՝ նրան հայտարարվել է նկատողություն, նրա անմիջական ղեկավարին՝ խիստ նկատողություն, իսկ ոստիկանության ՆորՆորքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 23-ին Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում www.ilur.am լրատվական կայքի թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն է կատարվում: Տեղի ունեցածի վերաբերյալ մի հրապարակման մեջ նշվել էր, որ միջադեպի վայրում ծառայություն կատարող ոստիկանը չի միջամտել, չի փորձել կանխել միջադեպը: Հրապարակման առնչությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանի կողմից նշանակվել է ծառայական քննություն, որի արդյունքները զեկուցվել են ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:

Նշենք, որ ապրիլի 23-ին Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ ապրիլի 23-ին, քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից Նոր-Նորք համայնքում իրականացված քարոզարշավի ընթացքում հանդիպման կազմակերպիչ, մայրաքաղաքի ավագանու անդամ Արամ Պապյանը խոչընդոտել է լրագրող Հակոբ Կարապետյանի աշխատանքներին, քանի որ նա հանդիսացել է ընդդիմադիր ԶԼՄ-ների ներկայացուցիչ: Պապյանն ու նրա կողմնակիցները լրագրողից վերցրել են նրա ֆոտոխցիկը և ջնջել նկարված նյութերը, որից հետո նրան ծեծի են ենթարկել, լրագրողին պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Միջադեպին ներկա են եղել ոստիկանության աշխատակիցները, որոնք չեն միջամտել:

>>>
Հանրապետական կուսակցությունում հերքում են ՙերիտասարդ՚ և ՙհին՚ հանրապետականների միջև հակասությունների մասին լուրերը
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2013 15:18

 Հայաստանի հանրապետական կուսակցությունում հերքել են ՙերիտասարդ՚ և ՙհին՚ հանրապետականների միջև հասունացող հակասությունների մասին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը, ինչի առիթ է իբր հանդիսացել քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի ղեկավարումը ՀՀԿ նոր սերնդի, մասնավորապես` ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կողմից:

ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ  զրույցում մեկնաբանելով այս տեղեկատվությունը` ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ընդգծել է, որ դա ԶԼՄ-ների հորինվածքն է: Զոհրաբյանը հավաստիացրել է, որ Մարգարյանի նախընտրական շտաբը Շարմազանովի ղեկավարությամբ աշխատում է շատ արդյունավետ, և կուսակցությունում վերջինիս գործունեության առնչությամբ որևէ բողոք չկա: ՀՀԿ փոխնախագահի կարծիքով, բոլոր այդ խոսակցությունները տարածվում են նախընտրական շտաբի ղեկավարությանը և, մասնավորապես, Շարմազանովին նախանձողների կողմից: Ըստ որում, Զոհրաբյանը չի բացառել, որ այդ նախանձողները կարող են նաև կուսակցության ներսում լինել:

>>>
Ապրիլի 24-ին Իզմիրում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2013 13:38

Ապրիլի 24-ին Իզմիրում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումն առանց միջադեպի չի անցել:

Ինչպես հաղորդում է ՙHaber՚-ը, Հայոց ցեղասպանության հարցում տարբեր տեսակետներ ունեցող խմբերի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Ոստիկանների ջանքերով բախման հետագա զարգացումը կասեցվել է:

Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ ՙԺողովրդի փրկություն՚ կուսակցության տարածաշրջանային ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարույթամբ, որում ընդգծել է, որ Ցեղասպանություն չի եղել, և դա ԱՄՆ-ի հորինած սուտն է։

Նույն տարածքում հավաքված մեկ այլ խումբ պատասխանել է այդ հայտարարությանը`ընդգծելով, որ 1915 թ. Հայոց ցեղասպանություն տեղի է ունեցել: Երկու խմբերը միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, այնուհետև ծեծկռտուք է սկսվել՝ բռունցքների և դրոշների փայտերի գործադրմամբ։

>>>
Ապրիլի 26-ին Երևանում կկայանա Տիգրանյանի ՙԱնուշ՚ օպերայի պրեմիերան
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2013 13:16

Ապրիլի 26-ին Երևանում տեղի կունենա Արմեն Տիգրանյանի ՙԱնուշ՚ օպերայի պրեմիերան:

Ինչպես պատմել է օպերայի բեմադրող և լիբրետոյի ադապտացման հեղինակ Սերժ Ավետիքյանը ապրիլի 25-ին կայացած մամուլի ասուլիսում, նոր ՙԱնուշն՚ զգալիորեն կտարբերվի հանդիսատեսին ծանոթ բեմադրությունից: Այսպես, դրանում գործարկվել է ընդամենը 37 մարդ` ներառյալ երաժիշտները: Բացի այդ,  կոմպոզիտոր Անահիտ Սիմոնյանի գործիքավորման շնորհիվ օպերայում առաջին անգամ կհնչեն հայկական ժողովրդական գործիքներ:

Հետաքրքիր լուծում կլինի այն, որ ներկայացման մեջ ՙՀովեր՚ երգչախմբի մասնակիցները կկատարեն երկրորդական դերեր: Երևանում նորացված ներկայացումը հանդիսատեսին կներկայացվի ապրիլի 26-27-ին և մայիսի 3-4-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Դրանից հետո ՙԱնուշ՚ օպերան կարող է դիտել նաև ֆրանսիացի հանդիսատեսը. մայիսի 22, 23, 25 և 26 –ին այն կցուցադրվի Նանտեր- Ամանդյե թատրոնի բեմում: Օպերայի դիրիժորը կլինի Հայաստանի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանը, հագուստների և բեմի ձեւավորումը` Նիկոլա Մյուզենի, լուսային ձևավրման գծով մասնագետ` Ժան Մարկ Սկաչկո: Մենակատարներն են Սոֆյա Սայադյանը (Անուշ), Լիպարիտ Ավետիսյանը (Սարո), Գուրգեն Բավեյանը (Մոսի), Քրիստինե Սահակյանը (Անուշի մայրը) և Լիլիթ Սողոմոնյանը (Սարոյի մայրը):

Օպերային ներկայացումը հայ-ֆրանսիական նախագիծ է, որն իրագործվել է երկու պետությունների մշակույթի նախարարությունների աջակցությամբ: Նախագծի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2013 13:15

Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում  այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 412 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 536 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`13,1 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 413,2 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 540 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`13,2 դրամ 1 ռուբլու դիմաց:

>>>
Ս.Լավրով. Մոսկվան տեղաշարժ չի տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2013 13:15

 Մոսկվան տեղաշարժ չի տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում, հաղորդել է Ռուսաստանի ՙՆովոստի՚ լրատվական գործակալությունը:

Հայաստանի արտգործնախարարը համաձայնել է Լավրովի հետ, հավելելով, որ չէր ասի, թե իրավիճակը փակուղում է: ՙԱմենամոտ ժամանակներս նախապատրաստվում է արտգործնախարարների նոր հանդիպում, այն կկայանա մայիսին, արդեն մի քանի օր հետո` Կրակովում: Չի բացառվում նաև բարձրագույն մակարդակի հանդիպումը՚, - նշել է Նալբանդյանը: ՙԱյնպես որ, գործընթացը շարունակվում է, այլ բան է, որ իրոք տեղից չի շարժվում, քանի որ կողմերից մեկը դրսևորում է ոչ կառուցողական դիրքորոշում և, գործնականում, մերժում համանախագահներից բխող բոլոր առաջարկները՚, - նշել է Հայաստանի արտգործնախարարը:

>>>
Թուրքական ԱԳՆ-ը քննադատության է ենթարկել Հայոց ցեղասպանության 98-ամյա տարելիցի առնչությամբ ԱՄՆ նախագահի հայտարարությունը
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2013 13:14

 Թուրքական ԱԳՆ-ը քննադատության է ենթարկել Հայոց ցեղասպանության 98-ամյա տարելիցի առնչությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ հայերի ու թուրքերի ընդհանուր պատմության դառը էջը ներկայացվել է միակողմանիորեն:

ՙՆերքաղաքական գործընթացների ազդեցության ներքո պատմական վիճահարույց  իրադարձությունների միակողմանի ներկայացման դեպքերը վնասում են թուրք-ամերիկյան հարաբերություններին, ինչպես նաև դժվարացնում հայերի ու թուրքերի հաշտեցման գործընթացը: Կարևոր դաշնակից ԱՄՆ-ից մենք ակնկալում ենք, որ վերջինս հստակ միջոցներ կձեռնարկի խնդրի լուծման համար, ինչպես նաև կստիպի խնդրի գիտական և անաչառ քննարկումից խուսափող հայկական կողմին իրատես լինել՚,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ պատասխանում:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ԱՄՆ հայ համայնքին ուղղված իր ամենամյա ուղերձում նախագահ Բարաք Օբաման, սովորականի նման, խուսափելով ՙGenocide՚ միջազգային տերմինից, հերթական անգամ 1,5 միլիոն հայերի սպանությունն Օսմանյան կայսրությունում անվանել է ՙՄեծ եղեռն՚: Օբամայի ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ Մեծ եղեռնի` 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկի տարելիցին ԱՄՆ հարգում է 1,5 մլն հայերի հիշատակը, ովքեր գազանաբար սպանվեցին Օսմանյան կայսրության մայրամուտին: ՙՀիշելով այդ ողբերգության զոհերին` մենք միանում ենք միլիոնավոր մարդկանց աշխարհում, ինչպես նաեւ այստեղ` ԱՄՆ-ում, որոնք հարգում են նրանց հիշատակը: Մենք պարտավոր ենք պահպանել հիշողությունն այդ իրադարձությունների զոհերի մասին, որպեսզի պատմության նման մութ էջերն ապագայում չկրկնվեն: Ես բազմիցս հայտարարել եմ 1915-ի դեպքերի վերաբերյալ իմ դիրքորոշման մասին, և իմ կարծիքը չի փոխվել: Փաստերի ամբողջական, անկեղծ եւ արդար ճանաչումը բխում են մեր ընդհանուր շահերից: Այսօր մենք համերաշխություն ենք հայտնում հայ ժողովրդին, հիշելով Մեծ եղեռնի սարսափները, հարգելով զոհերի հիշատակն ու վերստին հաստատելով մեր նվիրվածությունը Հայաստանի ժողովրդին՚, - հայտարարել է ԱՄՆ նախագահը:

>>>
ՀՀ Ոստիկանությունը ՙԲարգավաճ Հայաստանին՚ կոչ է անում չքաղաքականացնել հասարակական կարգը պահպանելու իր օրինական գործողությունները
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2013 13:13

 ՀՀ Ոստիկանությունը վերկուսակցական կառույց է, և պետք չէ քաղաքական գործընթացների մեջ ներքաշել, ասվում է Ոստիկանության հայտարարության մեջ`կապված ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ նախօրեին տեղի ունեցած փոքրիկ միջադեպի հետ:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել իջնել պատգամավորների և կառավարության անդամների համար նախատեսված ճանապարհով: Ծառուկյանը որդու հետ միասին այցելել է հուշահամալիր և ծաղիկներ դրել Անմար կրակին: Սակայն, հուշահամալիրից դուրս գալիս ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել նրան իջնել պատգամավորների և կառավարության անդամների համար նախատեսված ճանապարհով: ԲՀԿ առաջնորդի այն հարցին, թե ինչու իրեն չի կարելի իջնել այդ ճանապարհով, ոստիկանները նշել են, որ հարկավոր է իջնել ընդհանուր ճանապարհով`ժողովրդի հետ միասին: Նա իջել է ընդհանուր ճանապարհով, բայց ճանապարհի կեսից շրջանցել է ոստիկաններին և շարունակել ճանապարհը պատգամավորների և կառավարության անդամների համար նախատեսված ճանապարհով: Ոստիկանների այս արարքն արժանացել է ԲՀԿ որոշ ներկայացուցիչների քննադատությանը, ովքեր ոստիկանությանը մեղադրել են պրոֆեսիոնալիզմի բացակայության մեջ:

Ոստիկանությունը պատասխան հայտարարության մեջ նշում է, որ լիովին հասկանում է Երևանի Ավագանու խորհրդի նախընտրական փուլի առանձնահատկությունները, բայց, այնուամենայնիվ, ՙբարգավաճներին՚ խորհուրդ է տալիս զերծ մնալ հարցը քաղաքականացնելուց: ՙԻսկ ինչ վերաբերում է ոստիկանության ծառայողներին տրված գնահատականներին, ապա խիստ կասկածում ենք, թե նրանք տիրապետում են համապատասխան մասնագիտական գիտելիքների, որպեսզի գնահատեն ոստիկանության ծառայողի աշխատանքը՚,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

>>>
Զդիսլավ Ռաչինսկի. Լեհաստանը չի կարող ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, քանի դեռ Հայաստանն ինքը չի արել դա
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2013 13:12

 Լեհաստանը չի կարող ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, քանի դեռ Հայաստանն ինքը չի արել դա, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

ՙԼեհաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության դիրքորոշման կողմնակից է և հանդես է գալիս խնդրի`խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավորման օգտին՚,- ընդգծել է դեսպանը: Միաժամանակ նա նշել է, որ չկարգավորված հակամարտությունը բացասաբար է անդրադառնում ինչպես հակամարտող կողմերի, այնպես էլ`ընդհանուր առմամբ տարածաշրջանի վրա:

Ըստ որում, նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանը կկարողանան պայմանավորվածություն ձեռք բերել, և դա տեղի կունենա խաղաղ ճանապարհով: ՙԵրկու երկրները դեռ երկար դարեր պետք է ապրեն կողք կողքի, և պետք է պատրաստ լինեն կարգավորելու հակամարտությունը: Եվ դա անպայման տեղի կունենա խաղաղ ճանապարհով, և լրագրողները, որպես կապող օղակ, պետք է ժողովուրդներին նախապատրաստեն իրավիճակի նման զարգացմանը՚,- ասել է նա:

Խոսելով ԼՂՀ քաղաքացիական ինքնաթիռները խփելու Ադրբեջանի սպառնալիքների մասին`Ռաչինսկին ընդգծել է, որ պաշտոնական մակարդակով նման հայտարարությունների վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում: ՙՈրքանով ինձ հայտնի է, Ադրբեջանը պաշտոնական մակարդակով այդ մասին չի հայտարարել՚,- ասել է դիվանագետը:

Մեկնաբանելով ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելը և նրա հերոսացումը`Ռաչինսկին ընդգծել է, որ Ադրբեջանի այդ գործողությունները տեղին չէին և
միմիայն վնասել են բանակցային գործընթացին:

>>>
Հունաստանի ոստիկանությունը ցրել է Սալոնիկում թուրքական հյուպատոսության առջև հայկական համայնքի բողոքի ակցիան
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2013 13:11

 Հունաստանի ոստիկանությունը ցրել է Սալոնիկում թուրքական հյուպատոսության առջև Հայոց ցեղասպանության 98-ամյա տարելիցի կապակցությամբ հայկական համայնքի բողոքի ակցիան` պղպեղի աէրոզոլ օգտագործելով: Ինչպես հաղորդում է enetenglish.gr կայքը, ակցիային մասնակցել է շուրջ 250 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել, երբ ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական արգելափակոցը` պահանջելով թույլ տալ դիմումը հանձնել թուրքական հյուպատոսարանի աշխատակիցներին: Նշենք, որ Հունաստանը Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թվում է:

>>>
Մոսկվայի տան տնօրենը բողոքում է, որ ՀՀԿ պատգամավորն իրեն սպառնացել է և անպատվել անպարկեշտ արտահայտություններով
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2013 13:10

Էթիկայի հարցերով խորհրդարանական հանձնաժողովը  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի դեմ բողոք է ստացել Երեւանում Մոսկվայի տան տնօրենից, համանման նամակ է ստացվել նաև ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի անունով:

Նամակում տնօրենը խնդրում է քննարկել պատգամավորի վարքագիծը, ով, բողոքի հեղինակի պնդմամբ, հեռախոսազրույցի ժամանակ իրեն անպատվել է անպարկեշտ արտահայտություններով, խոսել բարձր տոնով ու ագրեսիա է դրսեւորել, վերջում, նույնիսկ, սպառնացել: Մոսկվայի տան տնօրենի կարծիքով, Նաիրա Կարապետյանի վարքագիծը վայել չէ ոչ միայն պատգամավորին, այլև կնոջը` ընդհանրապես:

Հեռախոսազրույցում Նաիրա Կարապետյանը, մասնավորապես, Մոսկվայի տան տնօրենից պահանջել է բաշխել Հայաստանում Ռուսաստանի դեսպանության կողմից աչքի ընկած ուսանողներին, ինչպես նաև գյումրեցի  ուսանողներին տրամադրվող կրթաթոշակները:

>>>
Ադամ Շիֆն ԱՄՆ Կոնգրեսում ելույթ է ունեցել հայերեն
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2013 13:05

ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի առնչությամբ իր ելույթում  Ադամ Շիֆը խոսել է հայերեն:

Նա, մասնավորապես, ընդգծել է, որ խոսում է Թուրքիայի կողմից բնաջնջման ենթարկված ժողովրդի լեզվով, այն մայրերի լեզվով, որոնք մահացան նորածիններն իրենց գրկում, այն փոքրաթիվ փախստականների լեզվով, որոնք փրկվել են թուրքական յաթաղանից և հանգրված գտել ԱՄՆ-ում: ՙԵվ այսօր, այդ ողբերգությունից գրեթե մեկ դար հետո, Թուրքիան դեռ ժխտում է Հայոց ցեղասպանությունը, սակայն ամերիկյան ժողովուրդը միշտ համարձակություն է ունեցել ուղիղ նայելու իրականության աչքերին և իրերն իրենց անուններով կոչելու: Համոզված եմ, որ վաղ թե ուշ ամերիկացիների օրինակին կհետևեն նաև ԱՄՆ իշխանությունները: Այսօր մենք բոլորս հայ ենք՚, - ամփոփել է կոնգրեսականը:

>>>
ԵԽԽՎ պատգամավորները կազմակերպության անդամ երկրներին կոչ են արել ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2013 13:04

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 21 պատգամավորներ տարածել են հայտարարություն, որում կազմակերպության անդամ երկրներին կոչ են արել ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: ԵԽԽՎ կայքում զետեղված փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ ցեղասպանությունների ճանաչումը քայլ է, որը խթանում է մարդկային արժանապատվության հանդեպ հարգանքն ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումն ապագայում:

ՙՕսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը հաստատված է մամուլի հրապարակումներով և ականատեսների վկայություններով, համապատասխան օրենքներով, բանաձևերով, ինչպես նաև Միացյալ Ազգերի կազմակերպության, Եվրախորհրդարանի, ԵԽ անդամ պետությունների խորհրդարանների` այդ թվում Շվեդիայի, Լիտվայի, Գերմանիայի, Լեհաստանի, Նիդերլանդների, Սլովակիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի, Բելգիայի, Կիպրոսի, Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի, ԱՄՆ 43 նահանգների, Չիլիի, Արգենտինայի, Վենեսուելայի, Կանադայի, Ուրուգվայի և Լիբանանի կողմից հրիապարակված հայտարարություններով: ԵԽԽՎ անդամ բոլոր պետություններին կոչ ենք անում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Օսմանյան կայսրությունում հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրագործված ցեղասպանությունը ճանաչելու նպատակով, որը հեռանկարում կհանգեցնի Թուրքիայի իշխանությունների կողմից մարդկության դեմ այդ սարսափելի ոճրագործության ճանաչման և, որպես արդյունք` Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման՚, - նշվում է փաստաթղթում:

Հայտարարության տակ ստորագրել են Գերմանիայի, Սերբիայի, Հունգարիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Խորվաթիայի, Հունաստանի պատվիրակները:

>>>
Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել ՀԱԿ անդամի նկատմամբ բռնության վերաբերյալ
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2013 13:03

Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել ՀԱԿ անդամի նկատմամբ բռնության վերաբերյալ: ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է, որ ապրիլի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ՙՀայ ազգային կոնգրես՚ կուսակցության Աջափնյակ համայնքի շտաբի պետից ահազանգ է ստացվել, որ Նազարբեկյան թաղամասի 9 շենքի մոտ, քարոզչություն իրականացնելիս, հարձակվել են իրենց կուսակցության երիտասարդների վրա:

Մեկնած օպերատիվ խմբին ՀԱԿ կուսակցության Աջափնյակի տարածքային կառույցի անդամ, 1986 թ. ծնված Ալեքսանդր Հ.-ն բանավոր հայտարարել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Նազարբեկյան թաղամասի թիվ 9 շենքի բակում, քարոզարշավ իրականացնելիս, անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն` խոչընդոտելով իր լիազորությունների իրականացմանը: Ալեքսանդր Հ.-ն հրաժարվել է հաղորդում տալուց և բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ապրիլի 22-ին, ժամը 19.30-ին, ՀԱԿ կուսակցության անդամները գտնվել են նշված շենքի բակում, նրանցից Ալեքսանդր Հ.-ի և 1995 թ. ծնված Իշխան Մ.-ի միջև վիճաբանություն է սկսվել, որին միջամտել է 1987 թ. ծնված Հովհաննես Գ.-ն: Ապրիլի 23-ին, ժամը 20.00-ին, Իշխան Մ.-ն բուժօգնության է դիմել հիվանդանոց: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:  Կատարվում է նախաքննություն:

>>>
ԲՀԿ դատապարտում է բռնության կիրառումն ընդդիմադիր լրագրողի նկատմամբ
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2013 13:02

 ԲՀԿ վճռականորեն դատապարտում է բռնության կիրառումն ընդդիմադիր լրագրողի նկատմամբ: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցին հայտարարել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Ապրիլի 23-ին ՀԱԿ կուսակցությունը տարածել էր հայտարարություն, որում հաղորդել էր, թե ապրիլի 23-ին Նոր Նորքի ընտրողների հետ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանդիպման ընթացքում հանդիպման կազմակերպիչ Արամ Պապյանը խոչըդնոտել է լրագրող Հակոբ Կարապետյանի աշխատանքին,  քանի որ նա ընդդիմադիր ԶԼՄ ներկայացուցիչ է: Պապյանն ու նրա կողմնակիցները խլել են լրագրողի լուսանկարչական ապարատը և մաքրել տեսագրությունը, ինչից հետո նրան ծեծի են ենթարկել: Արդյունքում` լրագրողը տարբեր մարմնական վնասվածքներ է ստացել:

Զոհրաբյանի ասելով, իր համար` որպես պատգամավորի, քաղաքացու և նախկին լրագրողի, միանգամայն անընդունելի է որևէ խոչընդոտի հարուցումը լրագրողների գործունեության համար: Պատգամավորն ընդգծել է, որ ընտրողների հետ ԲՀԿ անդամների հանդիպումներին հաճախ ներկա են լինում լրագրողներ, որոնք ՙվերևից՚ սադրանք հրահրելու հրահանգ են ստանում, սակայն, նույնիսկ այդ դեպքում, ԲՀԿ ըստ ամենայնի փորձում է թույլ չտալ կոնֆլիկտային իրավիճակներ և չխոչընդոտել այդ ԶԼՄ աշխատանքին: ՙՍակայն տվյալ դեպքում ես համոզված եմ, որ iLur-ի թղթակիցն ինքը ոչ մի դեպքում սադրանքի չէր գնա: Դա արդեն զանազան քրեական տարրերի և ՙբակային հեղինակությունների՚ ձեռքի գործն է: Նման երևույթներն անթույլատրելի են և հերթական անգամ ցույց են տալիս հանդուրժողականության և օբյեկտիվ իրականության մասին հայտարարությունների միջև տարբերությունը՚, - ասել է Զոհրաբյանը:

>>>
Հայաստանում սկսվում են միջոցառումները`նվիրված ՙՄենք հավատարիմ ենք մեր հիշողությանը՚ հայ-ռուսական երիտասարդական էստաֆետային
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2013 13:00

Հայաստանում սկսվում են միջոցառումները`նվիրված ՙՄենք հավատարիմ ենք մեր հիշողությանը՚ հայ-ռուսական երիտասարդական էստաֆետային և  ՙԳեորգիևյան ժապավեն- 2013՚ հայրենասիրական ակցիայի սկզբին:

Ըստ ավանդույթի` տասնյակ հազարավոր ՙՀաղթանակի խորհրդանիշների՚ բաժանումով սկիզբ կդրվեն Հայաստանում  Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 68-ամյակին նվիրված Հայաստանում անցկացվելիք միջոցառումներին: Ակցիայի մասնակիցներն են` երիտասարդական հասարակական կազմակերպությունների առաջնորդները, քաղաքական կուսակցությունների թևերի ղեկավարները, երկրի բուհերի ուսանողական կազմակերպությունները, հասարակական գործիչները, պատերազմների և զինված ուժերի վետերանները, ռուս հայրենակիցները: Նախատեսվում է` պատերազմների վատերանների հետ հանդիպումների, երիտասարդական երթերի, համերգների, ուսանողների և դպրոցականների համար բաց դասերի, ցուցահանդեսների, վիկտորինաների և մրցույթների, Մեծ Հայրենականի մարտերում ընկած Խորհրդային Միության երիտասարդ հերոսների հիշատակին նվիրված 15 հուշարձան-աղբյուրների մոտ հավաքի անցկացում:

Հայ ժողովուրդն անգնահատելի ներդրում է ունեցել հիտլերյան Գերմանիայի ջախջախման  և Գերմանիայի դաշնակից Թուրքիայի հետ ԽՍՀՄ  հարավային սահմանների անձեռնմխելիության ապահովման մեջ: Հաղթողների ժառանգները հնարավորություն կստանան մասնակցել   ՙՃակատային լուսանկար ընտանեկան ալբոմից՚ լուսանկարչական ցուցահանդեսին, պատմել իրենց պապերի մասին և նվիրել լուսանկարները Մեծ հայրենականի հանրապետական թանգարանին, ինչպես նաև կմասնակցեն մասնագիտացված և սիրողական կոլեկտիվների տոնական համերգներին: Հիշեցնենք, որ 1941թ. հունիսից մինչև 1945թ. մայիսը Խորհրդային բանակ է զորակոչվել ավելի քան  500 հազար հայ, որոնցից մոտ175 հազարը զոհվեց մարտերում:  Պատերազմի տարիներին 106 հայեր դարձան Խորհրդային միության հերոսներ, իսկ լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանը և Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը այդ կոչմանն արժանացան երկու անգամ: Բացի այդ` 27 հայեր դարձան Փառքի շքանշանակիրներ:

Երկրորդ Համաշխարհային պատերազմի խոշորագույն զորահրամանատարների շարքում են` Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանը, Խորհրդային Միության հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամփերյանց), Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ նավատորմի ադմիրալ Իվան Իսակովը (Հովհաննես Իսահակյան):Հայ ժողովուրդը պատրաստեց և ճակատ ուղարկեց վեց մոտոհրաձգային դիվիզիաներ, իսկ Թամանյան 89-րդ դիվիզիան հասավ մինչև Բեռլին: Սփյուռքի մոտ 100 հազար ներկայացուցիչներ պատերազմում էին դաշնակիցների զորքերի կազմում:

>>>
Ակտիվիստները կոչ են անում դադարեցնել Երևանի կենտրոնի կառուցապատումը
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2013 12:58

Երևանի կենտրոնի կառուցապատումը կրկին ակտիվիստների ուշադրության կենտրոնում է հայտնվել: Հյուսիսային պողոտայի մոտ 2 բազմահարկ հյուրանոց կառուցելու ծրագրերով մտահոգված`ՙՓրկենք Երևանը՚ քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել մայրաքաղաքի կենտրոնի կառուցապատման նախագծերի իրականացումը դադարեցնելու պահանջով:

Ինչպես ապրիլի 25-ին լրագրողների հետ զրույցում նշել է ակտիվիստ Իզաբելլա Սարգսյանը, Երևանի կենտրոնի կառուցապատման ակտիվ տեմպերը վտանգի տակ են դնում պատմության շատ հուշարձաններ: Այսպես, հայտնի ճարտարապետ Թամանյանի նախագծած շենքի հարևանությամբ`Պուշկինի-25 հասցեում, նախատեսվում է կառուցել բազմահարկ հյուրանոցներ, որոնք, ինչպես ընդգծվել է, չափազանց վիթխարի կառույցներ են այդքան նեղ փողոցների համար:

Սարգսյանը նշել է, որ նման նախագծերի իրականացման պատճառով Երևանը զրկվում է իր պատմական նկարագրից: Ստեղծված իրավիճակի հետ կապված`նախաձեռնությունը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերին կոչ է արել աջակցել մայրաքաղաքը կառուցապատումից փրկելու իրենց ջանքերին:
Ավելի վաղ մի շարք նախաձեռնություններ իրենց մտոհոգությունն են հայտնել ԱՕԿՍ շենքի մոտ հյուրանոցային համալիր կառուցելու, ինչպես նաև Աֆրիկյանների տան տեղափոխման հեռանկարի առնչությամբ: Էկոլոգներն ուշադրությունը հրավիրել են այն բանի վրա, որ, համաձայն տիեզերիքից արված լուսանկարների, 20 տարվա ընթացքում, ակտիվ կառուցապատման պատճառով, Երևանը կորցրել է կանաչ տարածքների մինչև 70% -ը: 

>>>



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով