Հունաստանի ոստիկանությունը ցրել է Սալոնիկում թուրքական հյուպատոսության առջև Հայոց ցեղասպանության 98-ամյա տարելիցի կապակցությամբ հայկական համայնքի բողոքի ակցիան` պղպեղի աէրոզոլ օգտագործելով: Ինչպես հաղորդում է enetenglish.gr կայքը, ակցիային մասնակցել է շուրջ 250 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել, երբ ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական արգելափակոցը` պահանջելով թույլ տալ դիմումը հանձնել թուրքական հյուպատոսարանի աշխատակիցներին: Նշենք, որ Հունաստանը Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թվում է: