Արմինֆո.Հայ և ուկրաինական մեծ ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ և կոլաժիստ Սերեգեյ Փարաջանովի նամակների և սցենարների "Ազատություն" ժողովածուն լույս է տեսել լատվերեն:
Գրքի նախաբանում ասվում է. "Անվիճելի է Փարաջանովի ազդեցությունը լատվիական կինոյի ոճի ձևավորման և բանաստեղծական կինոավանդույթի վրա։ Գուցե Փարաջանովի չնկարահանված ֆիլմերի ուրվականներն այսօր էլ թափառում են Յուրմալայում՝ որպես անցած դարաշրջանի անիրականանալի երազանքները"։
Գիրքը լույս է տեսել "Պետերգայլիս" հրատարակչությունում ( https://www.petergailis.lv/), որպես թարգմանիչ հանդես է եկել Իլզե Պաեգլե-Մկրտչյանը։
Թարգմանությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ "Հայ գրականությունը թարգմանություններում" ծրագրի շրջանակներում:-