Երեթշաբթի, 28 Ապրիլի 2020 19:34
Կարինա Մելիքյան

Ամերիաբանկը հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ամերիաբանկը հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Արմինֆո.  Ապրիլի 28-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ Ամերիաբանկը հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխելու է անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային դրամային և դոլարային պարտատոմսեր,  ընդհանուր ծավալը՝ 5,000,000,000 ՀՀ դրամ եւ 10,000,000 ԱՄՆ դոլար։

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին   հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից,թողարկվելու են 50,000 հատ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով եւ 100,000 հատ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, որոնց շրջանառության ժամկետը 27 ամիս է, արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը, համապատասխանաբար,  9․5%  եւ   5․0%, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ 3 ամիս: Որպես տեղաբաշխող հանդես է գալիս «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»  ՓԲԸ:

 

«Ներդրողները, պարտատոմսերի ձեռքբերման համար սահմանված կարգով պետք է լրացնեն և տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են պարտատոմսերի թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր: Հայտ-հանձնարարականը լրացնելուց և պատշաճ կերպով տեղաբաշխողին ուղարկելուց հետո, պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով տեղաբաշխողի կողմից «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում բացված հետևյալ հաշվեհամարներին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում․  ՀՀ դրամով պարտատոմսերի վճարման համար՝ 1570043120372900 հաշվեհամարին և ԱՄՆ դոլարով վճարման համար՝ 1570043100494501 հաշվեհամարին:  Տեղաբաշխման ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար դրամային պարտատոմսի գինը հասանելի է հետևյալ հղմամբ, իսկ դոլարային պարտատոմսերի գնի վերաբերյալ տեղեկացեք այստեղ։ Տեղեկացնում ենք նաև, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ պարտատոմսերի  ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ. մարտի 16-ի Թիվ N 1/164Ա որոշմամբ: Պարտատոմսերի ծրագրային ազդագրի և դրա լրացման տպագիր տարբերակները կարելի է ձեռք բերել Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):

Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ  «Ամերիաբանկ» ՓԲԸ ինտերնետային կայքում հետևյալ հղումներով՝ դոլարային թողարկում, դրամային թողարկում», - ասվում է հաղորդագրությունում:

 

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջաան փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարելի է  այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
Փնտրել ըստ օրերի