Հինգշաբթի, 23 Հունվարի 2020 17:08
Կարինա Մելիքյան

Արդշինբանկը կապիտալի միջազգային շուկայում տեղաբաշխել է պարտատոմսերի հերթական խոշոր տրանշը

Արդշինբանկը կապիտալի միջազգային շուկայում տեղաբաշխել է պարտատոմսերի հերթական խոշոր տրանշը

Արմինֆո.Արդշինբանկը կապիտալի միջազգային շուկայում տեղաբաշխել է $300 մլն պարտատոմսերի հերթական տրանշը՝ 6,5% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 5 տարի շրջանառության ժամկետով: Այս մասին ասվում է GlobalCapital կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, որտեղ նշված է, որ այդ թողարկման տեղաբաշխողներն են՝ Citi-ն և Renaissance Capital-ը:

 

<Անցյալ տարի Moody' s - ը բարձրացրել է ինչպես Հայաստանի սուվերեն վարկանիշը ( - ից հասցնելով <Ва3>-ի և կանխատեսումը <դրական>-ից փոխելով <կայունի>-խմբ. ), այնպես էլ Արդշինբանկի վարկային ռեյտինգը (համանման երկրի ռեյտինգին-խմբ.), բանկը գրանցեց պորտֆելի զգալի աճ:  Հավանաբար, դա ճիշտ ժամանակն էր վերադառնալու կապիտալի շուկա, վերաֆինանսավորելու պարտքը, ներգրավելու ռեսուրսներ հետագա աճի համար: Ներդրողները հետաքրքրված էին այդ թողարկմամբ, քանի որ Արդշինբանկը, Հայաստանի համար սուվերեն նշանակությունից բացի, դիտարկվում է որպես կապիտալի շուկայի խոշոր խաղացողներից մեկը և պատմականորեն հանդես է գալիս՝ որպես երկրի համակարգաստեղծ բանկ>, - նշվում է GlobalCapital-ի հաղորդագրության մեջ:

 

Նշենք, որ Արդշինբանկը մինչ այդ էլ իր պարտատոմսերը տեղաբաշխել էր արտասահմանում, դարձել առաջին մասնավոր ընկերությունը Հայաստանում, որը թողարկեց եվրապարտատոմսեր կապիտալի միջազգային շուկաներում: Առաջին թողարկման տեղաբաշխումը տեղի է ունեցել 2014 թվականի դեկտեմբերի 9-ին ՝ 75 մլն դոլար թողարկման ծավալով, արժեկտրոնային եկամտաբերությամբ ՝ 12 տոկոս, իսկ առաջնային տեղաբաշխման եկամտաբերությունը կազմել է 12 տոկոս: Այս, թողարկման պարտատոմսերն արդեն մարվել են 2017թ. դեկտեմբերի 9-ին: Թողարկումը գնանշվել է

Վիեննայի ֆոնդային բորսայում իսկ քլիրինգն իրականացվել է Euroclear և Clearstream համակարգերում։ Սա մասնավոր հայկական ընկերության առաջին գործարքն էր միջազգային ֆինանսական շուկաներում 2013 թվականին Հայաստանի պետական եվրապարտատոմսերի դեբյուտային թողարկումից հետո  Վիեննայի բորսայում հաջող դեբյուտը խրախուսել է Արդշինբանկին`իր պարտատոմսերի երկրորդ ավելի ծավալուն թողարկում իրականացնելու արդեն իռլանդական բորսայում: 2015 թվականի հունիսին իրականացված երկրորդ թողարկումն ավելի խոշոր էր առաջինից: Այս անգամ թողարկման ծավալը կազմել է 100 մլն դոլար, տեղաբաշխումը հրապարակային, արժեկտրոնի եկամտաբերությունը 12%` կիսամյակը մեկ անգամ վճարման պարբերականությամբ: Երկրորդ թողարկման պարտատոմսերի մարման ժամկետը լրանում է 2020 թ. հուլիսի 29-ին: 2020 թվականի հունվարի 23-ի դրությամբ երկրորդ թողարկումից չմարված է մնացել 25 մլն դոլար:Արդշինբանկի պարտատոմսերի ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ թողարկման գլխավոր տեղաբաշխող է հանդիսանում JP Morgan ներդրումային բանկը:

 

Բացի այդ, Արդշինբանկն իր պարտատոմսերը տեղաբաշխել է նաեւ AMX Armenia ֆոնդային բորսայում: Այսպես՝ ս.թ. հունվարի 23 - ի դրությամբ AMX Armenia - ում գնանշվում է Արդշինբանկի պարտատոմսերի 3 տրանշ՝ 1 դրամային՝ 1.5 մլրդ դրամ և 2 դոլարային՝ ընդհանուր առմամբ $15 մլն ծավալով: Դրամային պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, իսկ դոլարայինը՝ 27 ամիս: Դրամային պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը սահմանվել է 10.5%, իսկ դոլարայինը՝համապատասխանաբար 5.5% և 5.4%: Դրամային թողարկման մարման ժամկետը թվագրվում է 2022թ.հունիսի 10 - ին, իսկ դոլարայինը՝ 2021թ. սեպտեմբերի 3-ին և 2022թ. հունվարի 10-ին:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության՝ Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, 2019 թ.հոկտեմբերի 1-ի դրությամբ Արդշինբանկի կողմից սեփական պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցների ծավալը կազմել է 25.4 մլրդ դրամ ($53.4 մլն) կամ շուկայի ընդհանուր ծավալի 13%: Արդշինբանկն այդ ցուցանիշով հաշվետու ամսաթվի դրությամբ ընդգրկվել է TOP-3-ում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Փնտրել ըստ օրերի