Արմինֆո. <Քոչարյանի գործն> իր ներկայիս տեսքով Մոսկվայի միանգամայն հիմնավորված մտահոգությունն է առաջացնում ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
<Առաջին հերթին այն բանով, որ այդ գործը խախտում է չգրված հայկական քաղաքական ավանդույթները ՝ միաժամանակ դաշնակցային Ռուսաստանի համար ստեղծելով բավական բարդ երկընտրանքներ ։ Հասկանալի է, որ այս առնչությամբ Մոսկվան չի կարող անմասն մնալ՝ թույլ չի տալիս դաշնակցային կարգավիճակը ։ Ընդ որում, Հայաստանի գործընթացների նկատմամբ ռուսական շահագրգռվածությունը բնավ չի հանգում այդ գործընթացներին օգնելու կամ խանգարելու մտադրությանը ։ Անհրաժեշտ է պարզապես գիտակցել եւ հաշվարկել հնարավոր ռիսկերը, որոնք դուրս են գալիս առանձին վերցված քաղաքական գործչի կամ քաղաքական գործիչների խմբի հետ հարաբերությունների շրջանակից>, - կարծում է նա ։
Վերլուծաբանի գնահատմամբ, հանդես գալով դատական համակարգի հեղափոխական վերափոխման անհրաժեշտության մասին կարգախոսներով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա կողմնակիցները միաժամանակ կասկածի տակ են դնում պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ աղմկահարույց գործերի ապաքաղաքականացման հնարավորությունը: Եվ այստեղ հռետորական հարց է առաջանում ՝ արդյո՞ք իրավունքը կզոհաբերվի քաղաքականությանը՝ հաշվի առնելով, որ հին ինստիտուտների կոտրումը առավելապես քաղաքական խնդիր է ։
Այսպիսով, Հայաստանում լճացման համար պատասխանատուի դերը, Մարկեդոնովի կարծիքով, դրված է Քոչարյանի վրա ։ Եվ այստեղ հարկ է ընդգծել, որ նույնիսկ հաշվի առնելով նախկին նախագահի բոլոր հնարավոր սխալներն ու ձախողումները ՝ պետք է նկատի ունենալ, որ նրա գործում առաջին պլան է մղվում ոչ թե ողջ քաղաքական դասի համընդհանուր պատասխանատվությունը, այլ՝ մեկ մարդու պատասխանատվությունը ։
Համապատասխանաբար, ապագայում հայ քաղաքական գործիչների նոր սերունդների մոտ, նրա կանխատեսումներով, անխուսափելի գայթակղություն կառաջանա հաղթելու ընդդիմախոսներին պոստֆակտում ՝ նրանց հրաժարականից հետո ։
<Այս ամենը չհասկանալ Նիկոլ Փաշինյանը չի կարող։ Ըստ այդմ, վտանգ է առաջանում, որ տհաճություններից խուսափելու նպատակով Հայաստանի ներկայիս ղեկավարները հնարավորինս երկար կաշխատեն նստել իրենց աշխատասենյակներում ։ Համապատասխանաբար ստացվում է, որ թիրախավորվել են ավտորիտարիզմն ու կոռուպցիան, բայց դիպչել են ժողովրդավարությանը ։ Մի խոսքով՝ բարդ երկընտրանք է առաջանում, որն անդրադառնում է ոչ միայն դատական կամ ցանկացած այլ համակարգի բարեփոխումների, այլ՝ Հայաստանի ողջ քաղաքական օրգանիզմի վրա> - ամփոփել է Մարկեդոնովը ։