Երկուշաբթի, 22 Ապրիլի 2019 11:53
Նաիրա Բադալյան

Ի՞նչ անել, երբ համաձայն չեք սպառած գազի դիմաց վճարի չափի հետ. Պաշտպանը հրապարակել է իրազեկող ուղեցույց

Ի՞նչ անել, երբ համաձայն չեք սպառած գազի դիմաց վճարի չափի հետ. Պաշտպանը հրապարակել է իրազեկող ուղեցույց

Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց գազամատակարարման ոլորտում սպառողների իրավունքների ու պարտավորությունների մասին։

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորեցին ՄԻՊ գրասենյակից, ուղեցույցը կազմվել է հիմք ընդունելով Պաշտպանի աշխատակազմի դիտարկումները, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրության արդյունքները: Մասնավորապես, ուղեցույցում անդրադարձ է կատարվել հետևյալ հիմնական հարցերին՝

 

•             Ինչպե՞ս կարող է գազամատակարարող ընկերության բաժանորդը ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները,

•             Արդյոք գազամատակարարող ընկերությունն ունի բաժանորդի հարցերին պատասխանելու պարտականություն,

•             Որտե՞ղ է տեղադրվում գազի հաշվիչ սարքը,

•             Ո՞ր դեպքում մատակարարն իրավունք ունի ընդհատել կամ դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը,

•             Ի՞նչ իրավունքներ ունի մատակարարը բաժանորդի կողմից վճարում չկատարելու դեպքում,

•             Ի՞նչ անել, երբ համաձայն չեք գազամատակարարող ընկերության ներկայացրած վճարման հաշիվների հետ,

•             Ի՞նչ անել, երբ առևտրային հաշվառքի սարքի աշխատանքը թվում է կասկածելի,

•             Ինչպե՞ս բողոքարկել գազամատակարարող ընկերության գործողությունները,

•             Ո՞ր դեպքերում Մարդու իրավունքների պաշտպանը կքննարկի հարցը և ո՞վ կարող է դիմել Պաշտպանին։

http://www.ombuds.am/resources/ombudsman/uploads/files/publications/669cbce44f530abec3400cb416470ead.pdf?fbclid=IwAR3YsSQjKqx6aw7NL1H2Av3IgtfD5EGUCLvMGHIIG-fp2WZpjaiBhIBADKw

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի