


Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, սակայն հարցը նաև ՀԱՊԿ երկրների բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Հոկտեմբերի 12-ին այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը` «ՀԱՊԿ դերը եվրասիական անվտանգության ամրապնդման գործում» թեմային նվիրված կլոր սեղանի ժամանակ:
«Իմ տեսնակյունից, տվյալ հարցով պետք է զբաղվեն Մինսկի միջնորդները: Այդ հարցը ՀԱՊԿ գործունեության դաշտում չէ: Անշուշտ, դա չի նշանակում, որ այդ հարցը մեր նիստերի օրակարգում չէ: Այդ թեման մշտապես բարձրաձայնում է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` յուրաքանչյուր նիստում, և` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Այսինքն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կազմակերպության անդամ երկրների բարձրագույն ղեկավարրության ուշադրության կենտրոնում է: Բացի այդ, ՀԱՊԿ-ը բազմիցս հայտարարություններ է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով», - ամփոփել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը:
Միևնույն ժամանակ, խոսելով այդ հարցում ՀԱՊԿ առավել ակտիվ ներգրավմամ մասին, Սեմերիկովն ընդգծել է, որ դրա համար հարկավոր է կարդալ պետությունների միջև ստորագրված համաձայնագրի 4 կերը, մասնավորապես` որ նման հարցերի վերաբերյալ որոշումները կայացնում է հավաքական անվտանգության խորհուրդը` պետության դիմումի հիման վրա:



