Arminfo.info



Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
"5165" շարժումը կոչ է անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին միավորվել՝ հանուն հայրենիքի փրկության
Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրըԱպրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը
Փաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներումՓաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներում
ՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանըՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանը
Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբըԷնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը
«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունիՀայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունի
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Երևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներԵրևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներ
ԱԺ պատգամավոր. Սահմանների ԱԺ պատգամավոր. Սահմանների "պիլոտային դելիմիտացիայի" անվան տակ մաս-մաս հանձնվում են Հայաստանի տարածքները
Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր 
Հայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունըՀայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունը
ՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքներըՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքները
Լրագրողական կազմակերպությունները վրդովմունք են հայտնել բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների նկատմամբ ՀՀ իրավապահների անհիմն ագրեսիայի և դաժանության առնչությամբԼրագրողական կազմակերպությունները վրդովմունք են հայտնել բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների նկատմամբ ՀՀ իրավապահների անհիմն ագրեսիայի և դաժանության առնչությամբ
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սյուների թիվն ավելացել է մինչեւ 35Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սյուների թիվն ավելացել է մինչեւ 35
"Մայր Հայաստան" դաշինքն ուսանողությանը կոչ է անում ոտքի կանգնել՝ ի աջակցություն տավուշցիների
DG NEAR-ի գլխավոր տնօրենը ժամանում է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ նոր նախաձեռնություններ գործարկելու համարDG NEAR-ի գլխավոր տնօրենը ժամանում է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ նոր նախաձեռնություններ գործարկելու համար
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ
Ընդդիմադիր պատգամավորը ոստիկանության աշխատակիցների դեմ հաղորդում է ներկայացրելԸնդդիմադիր պատգամավորը ոստիկանության աշխատակիցների դեմ հաղորդում է ներկայացրել
Ղազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելիս հանդես չեն գա որպես միջնորդ բանակցություններումՂազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելիս հանդես չեն գա որպես միջնորդ բանակցություններում
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը Հայաստանի իրավապահ մարմիններից պահանջում է հետաքննել Բագրատ Սրբազանի հանցագործության մասին հաղորդումը
Ընդդիմադիր. Թուրքերը քայլ առ քայլ զավթում են մեր հողերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները նպաստում են դրանԸնդդիմադիր. Թուրքերը քայլ առ քայլ զավթում են մեր հողերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները նպաստում են դրան
Հայաստանի իշխանությունների քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը հայ ժողովրդի պատմությանը դիմակայելն է. ԹաթոյանՀայաստանի իշխանությունների քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը հայ ժողովրդի պատմությանը դիմակայելն է. Թաթոյան
Հայաստանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետՀայաստանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետ
Մկրտիչ Մազմանյան. Շառլ Ազնավուրը միայն մեծ հայը չէ, նա տիեզերական մասշտաբի մարդ էՄկրտիչ Մազմանյան. Շառլ Ազնավուրը միայն մեծ հայը չէ, նա տիեզերական մասշտաբի մարդ է
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է Ալմաթիում. ԱլիևՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է Ալմաթիում. Ալիև
Կարդալ ավելին





Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև բողոքի ցույց է անցկացվում Հայաստանի քաղաքացուն նվաստացնելու առնչությամբ
 Երեթշաբթի, 16 Հուլիսի 2013 16:25

 ՙՀՅԴ ՙՆիկոլ Աղբալյան՚ ուսանողական միությունը և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը իրենց խորին ցավակցությունն են հայտնում ՌԴ-ում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացածների հարազատներին, միևնույն ժամանակ խստորեն դատապարտելով ՌԴ իրավապահ մարմինների լկտի պահվածքը՝ ծաղրելով մեր հայրենակից, Արցախյան ազատամարտիկ, միայն վերջերս զինվոր որդի կորցրած Հրաչ Հարությունյանին՚, - ասվում է ՀՅԴ ՙՆիկոլ Աղբալյան՚ ուսանողական միության և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության տարածած հայտարարությունում, որի տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո գործակալությանը: 

>>>
ՀՀ ԿԲ արձագանքը ՙՀայ ծրագրավորողների՚ նամակին. Paypal համակարգի հետ բանակցություններ են վարվում Հայաստանի համար սահմանափակումները վերացնելու հարցի շուրջ
 Երեթշաբթի, 16 Հուլիսի 2013 13:44

Օրերս զանգվածային լրատվամիջոցներում տարածվել էր ՀՀ կենտրոնական բանկի նախագահին ուղղված ՙՀայ ծրագրավորողներ՚ ստորագրությամբ նամակ, որում շարադրված էր խնդրանք` պարզաբանել, թե ինչու Google AdSense և Paypal համակարգերը Հայաստանի հետ չեն աշխատում: ԱրմԻնֆո գործակալությունը դիմել է ՀՀ ԿԲ` այդ առնչությամբ մեկնաբանություն տրամադրելու խնդրանքով:

ՀՀ ԿԲ հաղորդագրությունում ասվում է. ՀՀ Կենտրոնական բանկն, իր քաղաքականության համաձայն, չի արձագանքում անանուն նամակներին, սակայն կարևորելով հասարակության հետ թափանցիկ շփումը, նպատակահարմար է գտնում պարզաբանումներ տալ այս հարցի վերաբերյալ:

Google AdSense համակարգը ստեղծված է վեբկայքեր հրապարակողներին իրենց  կայքերում գովազդ տեղադրելու և այդ գովազդի հղումներով անցնելու համար գումարներ վճարելու նպատակով: Google AdSense համակարգի միջոցով վաստակած գումարները կարող են փոխանցվել կայքը հրապարակող կազմակերպության բանկային հաշվին EFT – Electronic Fund Transfer համակարգի օգնությամբ: Ցավոք, այդ համակարգն այս պահին 257 երկրներից սպասարկվում է միայն 29-ում: Դրանց թվում են Եվրոմիության 28-երկրներից 18-ը, Ավստրալիան, Կանադան, Հոնկոնգը,  Իսրայելը, Ճապոնիան, Մեքսիկան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Թուրքիան, ԱՄՆ-ն: Աստիճանաբար այդ ցանկում ներառվում են նաև այլ երկրներ, այդ թվում՝ նաև արևելյան Եվրոպայի և Ասիայի երկրները: 

Ինչ վերաբերում է Paypal համակարգից օգտվելուն, ապա ՀՀ տարածքից գրանցված օգտագործողները կարող են այդ համակարգի միջոցով կատարել փոխանցումներ, սակայն չեն կարող միջոցներ հաշվեգրել իրենց Paypal հաշիվներին և ՀՀ տարածքում գտնվող բանկային հաշիվներին: ՀՀ Կենտրոնական բանկը բանակցում է և շարունակելու է ուղիներ փնտրել Paypal համակարգի ծառայությունների սահմանափակումները ՀՀ համար հանելու ուղղությամբ:

Ի լրումն, ԿԲ հարկ է համարել նշել, որ վերոհիշյալ ընկերություններն առևտրային կազմակերպություններ են և իրենց բիզնես-քաղաքականությունն իրականացնում են սեփական ռազմավարությունից և տնտեսական հաշվարկներից ելնելով: Մինչդեռ այդ քաղաքականության վրա կարող են ներազդել նաև պրոֆեսիոնալ համայնքները և խմբերը՝ սեփական բիզնես-պահանջարկն այդ կազմակերպություններին բացահայտ ձևով ցուցադրելով: ՙՄեր շփումները Paypal ընկերության հետ ցույց են տվել, որ ՀՀ մասնավոր հատվածից այդ ընկերությունը դեռևս բավարար ազդակներ չի ստացել՚, - իր հաղորդագրությունն ամփոփում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: 

>>>
Քաղաքագետ. Եվրամիությունում Լիտվայի նախագահությունը ձեռնտու է Հայաստանին
 Երեթշաբթի, 16 Հուլիսի 2013 13:18

 Եվրամիությունում Լիտվայի նախագահությունը ձեռնտու է Հայաստանին, քանի որ այդ երկիրը շահագրգռված է Հայաստան-ԵՄ ակտիվ համագործակցությամբ, հուլիսի 16-ին լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել   Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքով, շատ բան է կախված ԵՄ-ում նախագահող երկրներից: ՙԼիտվան շահագրգռված է Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմամբ, քանի որ այդ երկիրը փորձում է ամրապնդել հարաբերություններն արևելյան բոլոր գործընկերների հետ՚,- հայտարարել է նա:  

Ի տարբերություն շատ քաղաքագետների`փորձագետը նորմալ է համարում Ասոցացման համաձայնագրի փաստաթղթերի ՙգաղտնիությունը՚: ՙՓաստաթղթերը պետք է հրապարակվեն բանակցություններից հետո, որպեսզի անհրաժեշտության դեպքում շտկումներ կատարվեն, հետևաբար`տվյալ փուլում դրանք թաքցնելն ավելի նպատակահարմար է՚,- հայտարարել է նա: Նշենք, որ Լիտվան ԵՄ նախագահությունը ստանձնել է հուլիսի 1-ին: 

>>>
Air Arabia ավիաընկերությունը վերադառնում է Հայաստանի շուկա
 Երեթշաբթի, 16 Հուլիսի 2013 13:01

Air Arabia ավիաընկերությունը վերադառնում է Հայաստանի շուկա և 2013 թ. օգոստոսի 16-ից ձեռնամուխ կլինի Շարժա-Երևան-Շարժա կանոնավոր չվերթերի իրականացմանը, հուլիսի 16-ին մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է Էյր Արաբիա ավիաընկերության կորպորատիվ հաղորդակցությունների և հաճախորդների հետ հարաբերությունների ստորաբաժանման կառավարիչ Հուսամ Րայդանը:

Նրա խոսքով, առաջին փուլում`մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի վերջը, ընկերությունը կիրականացնի շաբաթը երկու չվերթ, իսկ դրանից հետո կկրկնապատկի թռւչքների հաճախականությունը: Երկու ուղղությամբ տոմսի արժեքը կկազմի $175 – 190`գումարած անվճար 30 կգ բեռ: Սնունդը ավիատոմսի արժեքի մեջ չի մտնում:  

ԱրմԻնֆո-ի թղթակցի այն հարցին, որ ընկերությունն անցյալում արդեն ներկա է գտնվել հայաստանյան շուկայում ոչ այնքան հաջող կերպով, և ինչու է որոշել կրկին այնտեղ վերադառնալ` Հուսամ Րայդանը պատասխանել է, որ ՙշուկաներ վերադարձն ընկերության բիզնեսի մոդելն է՚: Air Arabia –ն հայաստանյան շուկա է դուրս եկել 2005 թվականին և 2006 թ. դադարեցրել թռիչքները: Նրա խոսքով, շուկան փոխվել է դեպի լավը, և ընկերությունը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Նրա գնահատմամբ, ԱՄԷ-ում 5 հազար հայ է բնակվում: Հաստանում բազմաթիվ հնդիկ ուսանողներ են սովորում, իսկ Հնդկաստանը հանգստի համար գրավիչ վայր է հայերի համար: Այս ամենը զբոսաշրջության զարգացման լավ ներուժ է, ասել է նա: Հուսամ Րայդանն ավելացրել է, որ Air Arabia-ն ամենախոշոր փոխադրողն է Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, որն առաջարկում է տոմսերի ամենամատչելի գներ: 

Այն, որ 2010 թվականից արդեն Հայաստան թռիչքներ է կատարում Fly Dubai ավիաընկերությունը, Հուսամ Րայդանը հանգիստ է վերաբերել: ՙԱռողջ մրցակցությունն օգտակար կլինի: Բացի այդ, մենք ունենք ցածր գներ և շատ այլ առավելութուններ՚,- ասել է նա: 

Նշենք, որ Air Arabiaն իր գործունեությունն սկսել է 2003 թվականից, ներկայումս ունի 33 A320 Էյրբաս ինքնաթիռ: Ընկերությունը մինչ օրս ընդհանուր հաշվով փոխադրել է 32 միլիոն ուղևոր և ավելի քան 1.4 միլիոն 2013թ-ի առաջին եռամսյակում:

>>>
Շարմազանով. Սալոնիկի եւ Գյումրու միջեւ փոխգործակցության զարգացումը եւ խորացումը նոր որակ կհաղորդեն հայ-հունական հարաբերություններին
 Երեթշաբթի, 16 Հուլիսի 2013 13:00

 Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 16-ին ընդունեց Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսին եւ Սալոնիկի հայկական համայնքի նախագահ Վարդգես Կոդակսյանին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիկի Դիկոպուլուն:

Ինչպես տեղեկացնում է ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, ԱԺ փոխնախագահը, ողջունելով հյուրերին, կարեւորեց նրանց այցը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով եւ համոզմունք հայտնեց, որ նման այցելությունները նոր թափ կհաղորդեն երկու երկրների հարաբերություններին: Էդուարդ Շարմազանովը երկու երկրների դինամիկ զարգացման հնարավորությունը պայմանավորեց հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամությամբ, քաղաքակրթական ընդհանրություններով,  կարեւորեց երկու երկրների քաղաքների ու համայնքների արդյունավետ համագործակցությունը՝ համոզմունք հայտնելով, որ Սալոնիկի եւ Գյումրու միջեւ փոխգործակցության զարգացումը եւ խորացումը նոր որակ կհաղորդեն հայ-հունական հարաբերություններին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսեցին Հայոց ցեղասպանությունից. երկուստեք արձանագրեցին, որ ցեղասպանության կանխարգելման լավագույն միջոցը այն դատապարտելն է: ԱԺ փոխնախագահը անհրաժեշտ համարեց համատեղ ուժերվ պայքարել ռասիզմի, քսենոֆոբիայի եւ ֆաշիզմի դեմ:

Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն հայտնեց զարգացնելու Սալոնիկի եւ Գյումրու միջեւ համագործակցությունը, հատկապես մշակութային ոլորտում: Քաղաքապետը տեղեկացրեց, որ 2014 թվականին Սալիոնիկը հռչակվելու է Եվրոպայի երիտասարդության մայրաքաղաք: Երկուստեք համոզմունք հայտնեցին, որ պետք է ամեն ինչ անել երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում ձեւավորված համագործակցությունը դարձնելու ավելի ակտիվ ու արդյունավետ` ի նպաստ երկու ժողովուրդների բարեկեցության, դարերով ձեւավորված բարեկամության ու փոխադարձ հարգանքի:

>>>
Հայ և ադրբեջանցի փորձագետները Մեծ Բրիտանիայի ԱԳՆ աջակցությամբ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ առաջարկներ են մշակել
 Երեթշաբթի, 16 Հուլիսի 2013 12:59

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության կողմից իրականացվող նախագծի շրջանակներում հայ և ադրբեջանցի փորձագետները, Թբիլիսիում հանդիպման արդյունքների համաձայն, ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ առաջարկներ են մշակել: Փորձագետները, մասնավորապես, գտնում են, որ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար անհրաժեշտ է: ՙՄշտադիտարկում սկսել և զինված դիմակայության գոտում բոլոր միջադեպերի վերաբերյալ տվյալների բազա ստեղծել, որից տուժում է քաղաքացիական բնակչությունը; նպաստել մշտադիտարկման գործընթացին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմանը:

Մշտադիտարկման ենթարկել պաշտոնատար անձանց ելույթները և հայտարարությունները, ինչպես նաև հակամարտության կողմերի լրատվամիջոցների նյութերը` դրանցում առկա մարդատյացության, ատելության և բռնության դրսևորումներն արձանագրելու նպատակով; նպաստել այնպիսի միջազգային մեխանիզմների մշակմանն ու իրականացմանը, որոնք ուղղված կլինեն այդ դրսևորումների նվազեցմանը:

Ձեռնամուխ լինել հստակ միջոցների մշակմանը, որոնք ուղղված կլինեն Զինված ուժերի շփման գծում խաղաղ բնակիչների և զինվորականների մահվան դեպքերի կանխմանը; նման միջադեպերի մշտադիտարկում և վերլուծություն իրականացնել:

Միջոցներ ձեռնարկել հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ հասարակական վերահսկողությունն ուժեղացնելու համար; ձևավորել այնպիսի իրավական նորմերի և վարքականոնների ժողովածու, որոնք կարգելեն ելույթներում և հայտարարություններում ուժի սպառնալիքի կիրառումը: 
Ակտիվացնել, ինչպես նաև երկխոսության նոր հարթակներ ստեղծել՝ հակամարտության մեջ ներգրավված հասարակությունների սոցիալական տարբեր  խմբերի միջև շփումները հաճախակիացնելու համար (երիտասարդներ, մարզիկներ, ուսանողներ և այլք):

Ակտիվացնել, ինչպես նաև երկխոսության նոր հարթակներ ստեղծել ՝ հասարակական կարծիքի ձևավորման վրա ազդող խմբերի միջև շփումներն ակտիվացնելու համար (փորձագետներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքագետներ, մտավորականներ և այլք):

Ակտիվացնել բնապահպանական կազմակերպությունների շփումները`ղարաբաղյան հակամարտության գոտում գոյություն ունեցող խնդիրների լուծման նպատակով; մշակել և իրականացնել մեխանիզմներ էկոլոգիական ռիսկերը նվազագույնի հասցնելու գործընթացում բնապահպանական ոչ կառավարական կազմակերպությունների ներգրավման և գործուն վերահսկողության համար:

Ակտիվացնել շփումները, հանդիպումները հակամարտության հետևանքով անմիջականորեն տուժած անձանց միջև (զոհվածների ընտանիքներ, անհետ կորածներ և այլք):
Պայմաններում, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը որոշակի խթանման կարիք ունի, մասնավորապես՝ հակամարտության կողմերի միջև վստահություն կառուցելու հարցում քաղաքացիական հասարակության դերի մեծացման հարցում, տարածաշրջանի փորձագետների նախաձեռնող խումբն առաջարկում է նպաստել վերոհիշյալ ուղիների և մեթոդների իրականացմանը, քանի որ դրանք, խմբի խորին համոզմամբ, նպաստելու են հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդմանն ու համագործակցության խորացմանը՚:

>>>
Ադրբեջանցի քաղաքական գործիչ. Ղարաբաղում պատերազմն ավելի վտանգավոր է Ադրբեջանի իշխանությունների, քան հայկական կողմի համար
 Երեթշաբթի, 16 Հուլիսի 2013 12:58

Ադրբեջանի կառավարությունը դիմում է զանազան տարբերակները`իշխանության ղեկին ավելի երկար մնալու նպատակով, այդ պատճառով Բաքուն Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի սանծազերծման չի գնա. պատերազմն ավելի վտանգավոր է Ադրբեջանի իշխանությունների, քան հայկական կողմի համար: Այդ մասին ՙFaktxeber.com՚-ին հայտարարել է Ադրբեջանի ժողովրդական ճակատի կուսակցության փոխնախագահ Նուրադդին Մամեդլին:

ՙՏարբերակներից մեկը լոկալ բնույթի ռազմական գործողություններն են ընտրությունների նախաշեմին: Բայց, ինչպես արդեն ասացի, պատերազմն ավելի վտանգավոր կլինի մեզ համար, քան հայերի, քանի որը բանակը ցավալի վիճակում է գտնվում: Բանակը մահվան մեքենայի է վերածվել հայրենիքի զավակների համար՚,- ասել է Մամեդլին: 

Նա նաև նշել է, որ Ադրբեջանը հազիվ թե դեմ գնա միջազգային ուժերի շահերին, որոնք շահագրգռված չեն Ղարաբաղում ռազմական գործողությունների ծավալմամբ:

>>>
Լիտվացի դիվանագետ. Ինձ անհասկանալի է ՌԴ վրդովմունքը`կապված Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հետ
 Երեթշաբթի, 16 Հուլիսի 2013 11:33

 Մինչև 2013 թ.նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ՙԱրևելյան գործընկերության՚ գագաթնաժողովը Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները կավարտվեն, հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Վայդոտաս Վերբան`պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին: Նրա խոսքով, գոյություն ունեն բոլոր նախադրյալները այդ համաձայնագրի շուտափույթ ստորագրման համար:
ՙՈրքանով ես գիտեմ, Ասոցացման համաձայնագիրը գործնականում արդեն պատրաստ է, վերջին շտկումներն են կատարվում Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ փաստաթղթում՚,- հաղորդել է նա: Դեսպանը նաև ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ պայմանագրերի նախաստորագրումից հետո շատ ժամանակ կպահանջվի ԵՄ ընթացակարգերի իրականացման և Հայաստանի լիիրավ ասոցիատիվ անդամակցության համար:

Վերբան նաև նշել է, որ իր համար անհասկանալի է ՌԴ վրդովմունքը`կապված Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հետ, քանի որ, նրա կարծիքով, եվրաինտեգրումը չի բացառում երկրների զարգացման այլ ուղիներ և վերջիններիս փակուղային ընտրության առաջ չի դնում: ՙԵՄ-ն չի պնդում և չի դրդում, երկրներն իրենք են կատարում իրենց ընտրությունը: Հայաստանը նույնպես կատարել է իր ընտրությունը, և մենք օգնում ենք նրան՚,- հայտարարել է նա`ավելացնելով, որ Ասոցիատիվ անդամակցությունը երկրների միջև ՙպատերազմի՚ միջոց չէ:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Երևանում հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանին ՙկամ, կամ՚ ընտրության առաջ չի դնում: Նրա խոսքով, եթե հարցադրում անենք`կսահմանափակի արդյոք Ասոցացման համաձայնագրի ստորագրումն այլ երկրների հետ Հայաստանի փոխգործակցությունը, պատասխանը միանշանակ ոչ կլինի: Ըստ որում, նա ավելացրել է, որ դա թույլ կտա Հայաստանին էլ ավելի ամրապնդել իր դիրքերը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ ինտեգրացիոն երկու նախագծերի միջև պետք է տարրական համատեղելիություն լինի: ՙՄենք չենք ստիպում մեր գործընկերներին պակասեցնել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Նույնը մենք ասում ենք Մոսկվային: Մենք միմիայն կխրախուսենք ՌԴ հետ համագործակցությունն այն ոլորտներում, որոնք բխում են Հայաստանի շահերից՚,- ասել է Ֆյուլեն:

>>>
Թերթ. ՙՆաիրիտի՚ շուրջ ռուսական ՙՌոսնեֆտ՚ ընկերության հետ բանակցությունները դադարեցվել են
 Երեթշաբթի, 16 Հուլիսի 2013 09:34

 ՙՀայկական ժամանակի՚ տեղեկություններով, ՙՆաիրիտի՚ շուրջ ռուսական ՙՌոսնեֆտ՚ ընկերության հետ բանակցություններն ըստ էության դադարեցվել են անորոշ ժամանակով, եւ կարող են վերսկսվել ամենաշուտը աշնան երկրորդ կեսին, եթե, իհարկե, վերսկսվեն:

Թերթը նշում է, որ ՙՆաիրիտի՚ շուրջ բանակցությունները գնում են արդեն մոտ մեկ տարի: ՙՀՀ կառավարությունն այն ուզում է փոխանցել պոտենցիալ ներդրողին՝ ձեռնարկության ունեցած պարտքերով հանդերձ, սակայն տվյալ դեպքում ՙՌոսնեֆտը՚ ցանկանում է այն ձեռք բերել առանց պարտքերի: Եվ ահա այս հարցի շուրջ է, որ կողմերը ոչ մի կերպ համաձայնության չեն գալիս՚,- գրում է ՙՀայկական ժամանակը՚:

>>>
Թերթ: Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը կրկին ԱԱԾ է հրավիրվել
 Երեթշաբթի, 16 Հուլիսի 2013 09:33

Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը: Այս մասին գրում է ՙՀայկական ժամանակ՚ թերթը եւ հավելում. ՙՆրանից, սակայն, մեկնաբանություն ստանալ չի հաջողվել՚:

ԱԱԾ-ում թերթի աղբյուրները հայտնում են, որ փողերի լվացման աղմկոտ գործի նախաքննությունը, որով Օսկանյանն անցնում է որպես մեղադրյալ, ավարտվել է: ԱԱԾ մամուլի խոսնակը տեղեկությունը պաշտոնապես չի հաստատել:  Ըստ ՙՀԺ՚ աղբյուրների, Ազգային անվտանգության ծառայությունն այդ մասին պաշտոնապես կհայտարարի առաջիկայում: 

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ
 Երեթշաբթի, 16 Հուլիսի 2013 09:32

 ԱրմԻնֆո գործակալության կողմից Երևանի բանկերից ստացված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 409,7 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`535 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,5 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 411 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը`537 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,6 դրամ:

>>>
ՀՀ Օմբուդսմենը ռուսաստանցի իր գործընկերոջը խնդրում է աջակցություն ցույց տալ 18 մարդու մահվան պատճառ դարձած ՃՏՊ մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանին
 Երեթշաբթի, 16 Հուլիսի 2013 09:30

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակով դիմել է ռուսաստանցի իր գործընկեր Վլադիմիր Լուկինին՝ ռուսական դատարանում Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի մարդկային արժանապատվության նվաստացման առնչությամբ իրավիճակը պարզելու, ինչպես նաև հնարավորինս նրան աջակցելու խնդրանքով:

ՙՌուսաստանի Դաշնության Սահմանադրությունը նախատեսում է, որ մարդու արժանապատվությունը հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից և ոչինչ չի կարող այն նսեմացնելու հիմք հանդիսանալ՚,- ասվում է նամակում: 

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հաղորդել է, որ  Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը նույնպես փորձում է աջակցություն ցույց տալ ԿԱՄԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանին:

Նշենք, որ, ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Հարությունյանի պաշտպանությունը չի վիճարկի Մոսկվայի Տվերի դատարանի որոշումը: ՙԽափանման միջոցը մենք չափազանց կոշտ ենք համարում, բայց նա օտարերկրյա պետության քաղաքացի է, մշտական բնակության վայր Ռուսաստանում չունի, այդ պատճառով մենք չէինք ակնկալում, որ նրան բաց կթողնեն՚,- հայտարարել է Հարությունյանի երկու փաստաբաններից մեկը`Էրիկ Չաբանովը: Պատասխանելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հարցին, թե պատրաստվում է արդյոք իր պաշտպանյալը դիմել վերաքննիչ ատյան, փաստաբանն ասել է, որ ՙոչ, նա չի ցանկանում բողոքարկել, քանի որ նրա համար միևնույն է՚: 

Փաստաբանների վարկածի համաձայն, Հարությունյանի վարած ԿԱՄԱԶ-ն արգելված էր շահագործել: ՙՀիշյալ տրանսպորտային միջոցը հավաքված է եղել երեք տարբեր մեքենաներից, այն արգելված է եղել շահագործել, սակայն սեփականատեր ընկերությունում Հարությունյանին ասել են խճաքարը տեղափոխել հենց այդ մեքենայով: Իսկ վարորդի պարտականության մեջ չի մտել հետևել մեքենայի տեխնիկական վիճակին, դրանով պետք է զբաղվեր ֆիրմայի ղեկավարությունը՚,- նշել է Չաբանովը`ավելացնելով, որ վթարի պատճառը կարող էր արգելակների խափանումը լինել: 

Փաստաբանը հաղորդել է, որ առաջիկա երկու ամիսներին պաշտպանությունը մտադիր է զբաղվել նշված վարկածների ապացուցմամբ, ինչպես նաև  պարզել ընկերությունը, որում աշխատել է Հարությունյանը և որը թույլատրել է շահագործել անսարք մեքենան: Միաժամանակ Չաբանովն ասել է, որ պաշտոնապես չգիտի կազմակերպության անվանումը,  ոչ պաշտոնապես խոսքը վերաբերում է ՙՍտրոյավտոսերվիս՚ անվանմամբ ընկերությանը: Նա չի բացառել, որ գործում կարող են ի հայտ գալ նաև այլ մեղադրյալներ:

Նշենք, որ Հրաչյա Հարությունյանը Մոսկվայի Տվերի դատարան է տեղափոխվել անմիջապես թիվ 20 քաղաքային հիվանադանոցից` հիվանդանոցային ծաղկավոր խալաթով և ռեզինե հողաթափերով, ինչը հասարակական մեծ արձագանք է գտել ինչպես Ռուսաստանի հայկական համայնքում, այնպես էլ Հայաստանում, ինչպես նաև սոցիալական ցանցերում:

Հարությունյանը կալանքի տակ կգտնվի մինչև սեպտեմբերի 14-ը: ՃՏՊ-ն տեղի է ունեցել հուլիսի 13-ին. ԿԱՄԱԶ-ի և ավտոբուսի բախման հետևանքով զոհվել է 18, վիրավորվել` ավելի քան 60 մարդ: 

>>>
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը փորձում է աջակցություն ցույց տալ ԿԱՄԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանին, ով մեղադրվում է 18 մարդու մահվան պատճառ դարձած ՃՏՊ մեջ
 Երեթշաբթի, 16 Հուլիսի 2013 09:29

 Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը փորձում է աջակցություն ցույց տալ ԿԱՄԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանին, ով մեղադրվում է 18 մարդու մահվան պատճառ դարձած ՃՏՊ մեջ, ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Ըստ որում, նա չի ճշտել, թե հատկապես ինչ քայլեր է ձեռնարկում դեսպանատունը`հավաստիացնելով, որ ձեռնարկված միջոցների արդյունքների մասին կտեղեկացնի ավելի ուշ:

Նշենք, որ ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Հրաչյա Հարությունյանը ներկայումս բուժզննում է անցնում: Փաստը, որը Հարությունյանը դատարանի դահլիճ է բերվել կանացի ծաղկավոր խալաթով, հասարակական մեծ արձագանք է գտել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի հայկական համայքնում: Մարդկային արժանապատվության նվաստացման դեմ բողոքի ալիք է բարձրացել նաև սոցիալական ցանցերում: Հուլիսի 15-ին Մոսկվայի Տվերի դատարանը կալանավորել է Հարությունյանին: Դատարանի որոշմամբ, նա կալանքի տակ կմնա մինչև սեպտեմբերի 13-ը: Հուլիսի 13-ին  բեռնատարը բախվել է Պոդոլսկից Կուրիլովո մեկնող 64 ուղևոր տեղափոխող ավտոբուսին: Գործող օրենքների համաձայն, 18 մարդու մահվան պատճառ դարձած բեռնատարի վարորդին սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում: 





 

>>>
Նախագահ Բակո Սահակյանն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը համարել է պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը
 Երկուշաբթի, 15 Հուլիսի 2013 14:36

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 15-ին Երեւանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարայի հետ: 

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է անդրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:  Երկրի ղեկավարն ընդգծել է ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովում հաստատված բանակցային ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը` հավելելով, որ առանց ԼՂՀ անմիջական մասնակցության անհնար է հասնել հակամարտության համապարփակ կարգավորման: 

Նախագահ Սահակյանն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը համարել է պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը, որը հետզհետե դառնում է ավելի վտանգավոր եւ պետք է արժանանա միջազգային հանրության համապատասխան գնահատականին: Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:

>>>
Ադրբեջանի ԱԳՆ-ը պատասխանել է Էդվարդ Նալբանդյանին
 Երկուշաբթի, 15 Հուլիսի 2013 14:35

 ՙԱդրբեջանը միշտ հնչեցնում է իր սկզբունքային դիրքորոշումը, այն է` որպեսզի խաղաղարար գործընթացը շարժվի մեռյալ կետից, հայկական զինված ուժերը պետք է գոնե սկսեն իրենց զորքերի դուրս բերումը ՙԱդրբեջանի օկուպացված տարածքներից՚՚,- ասվում է պաշտոնական Բաքվի հայտարարության մեջ`ի պատասխան Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը, թե  Ադրբեջանն աղավաղում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման էությունը`հայտարարելով, թե ԱՀ արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ընդգծել է բանակցությունները շարունակելու Բաքվի ցանկության բացակայության մասին, քանի դեռ ՙհայկական զորքերը դուրս չեն բերվել ադրբեջանական տարածքներից՚:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլման Աբդուլաևը, մասնավորապես, հայտարարել է, որ ՙհայկական զորքերի դուր բերումն Ադրբեջանի օկուպացված տարածքներից կարող է հիմք ստեղծել խաղաղարար գործընթացի առաջխաղացման համար՚: 

Նշենք, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ նախագահ Լեոնիդ Կոժարայի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով Բաքվի այն հայտարարությունը, թե Վիեննայում միջնորդների հետ հանդիպման ժամանակ Մամեդյարովն ընդգծել է, որ Ադրբեջանը կշարունակի բանակցությունները միայն այն բանից հետո, երբ Հայաստանը հեռանա ՙօկուպացված տարածքներից՚, ընդգծել է, որ Ադրբեջանն առաջին անգամ չէ աղավաղում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման արդյունքները:  ՀՀ արտգործնախարարի խոսքով, նման հարցադրում թե’ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ, թե’ համանախագահների ներկայությամբ, չի եղել:

>>>
ՙԱմերիա Սերունդ՚ ծրագիրը բանիմաց ու վառ անհատականություն ունեցող սկսնակ մասնագետներին հնարավորություն է ընձեռում իրենց աշխատանքային կենսագրությունն սկսելու ՙԱմերիա՚ թիմի կազմում
 Երկուշաբթի, 15 Հուլիսի 2013 14:31

 Արդեն երկրորդ անգամ մեկնարկել է Ամերիաբանկի ՙԱմերիա Սերունդ՚ ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում բանիմաց ու վառ անհատականություն ունեցող սկսնակ մասնագետներին իրենց աշխատանքային կենսագրությունը սկսելու ՙԱմերիա՚ թիմի կազմում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, բոլոր այն երիտասարդները, որոնք ակտիվ են, եռանդուն, նպատակասլաց, ցանկանում են մասնագիտանալ բանկային գործում և ստացել են առնվազն բակալավրի աստիճան առաջատար համալսարանների ֆինանսների, տնտեսագիտության, տեխնիկական կամ հումանիտար բնագավառներում, կարող են դիմել ծրագրին մասնակցելու համար:

Ընտրական փուլը հաղթահարելու դեպքում երիտասարդները կանցնեն եռամսյա անվճար վերապատրաստում Ամերիաբանկի փորձառու մասնագետների կողմից: Նշենք նաև, որ վերպատրաստման ամբողջ ընթացքում Բանկը կվարձատրի ծրագրի մասնակիցներին:  Ծրագրի առաջին փուլը նախատեսում է հինգշաբաթյա ուսուցում, որի ընթացքում մասնակիցները կստանան ֆինանսների, տնտեսագիտության, հաշվապահական հաշվառման, մարքեթինգի ու հասարակության հետ կապերի մասին տեսական գիտելիքներ: Նրանք նաև կծանոթանան Ամերիա խմբի պատմությանը, գործարար էթիկային, բիզնեսի վարման փիլիսոփայությանը: Ծրագրի երկրորդ փուլը կտևի յոթ շաբաթ և կներառի գործառնական ուսուցում Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում: Այստեղ արդեն երիտասարդները կարող են կիրառել իրենց ստացած տեսական գիտելիքները, դրսևորել իրենց անհատականությունը, ինքնուրույնությունը, ինչպես նաև թիմում աշխատելու ունակությունը: 

ՙԱմերիա Սերունդ՚ ծրագրի բոլոր փուլերը հաջողությամբ ավարտած երիտասարդներից լավագույնները կստանան աշխատանքի առաջարկ Ամերիաբանկի տարբեր ստորաբաժանումներում աշխատելու համար:

 Նշենք, որ նախորդ տարվա ՙԱմերիա Սերունդ՚ ծրագրի 30 շրջանավարտներից 27-ը համալրել են ՙԱմերիա՚ թիմը` իրենց հետ բերելով նոր և համարձակ գաղափարներ: Աշխատելով Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների, Կորպորատիվ հաճախորդների սպասարկման, Առևտրային գործառնությունների, Ֆինանսական, Զարգացման, դեպարտամենտներում` նրանք արդեն իսկ աչքի են ընկել իրենց գիտելիքների ու հմտությունների զարգացմամբ:

ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2001 թվականի նոյեմբերից որպես բանկի մեծամասնական բաժնետեր հանդես է գալիս ՙԱմերիա գրուպը՚` կապիտալում 99,99 % մասնակցությամբ: Բանկն ունի 9 մասնաճյուղ, որոնցից 5-ը գտնվում է Երևանում, մեկական` Քաջարանում, Դիլիջանում, Վանաձորում և  ԼՂՀ-ում:

>>>
Փորձագետ. Ադրբեջանը ոչ թե ռուսամետ է կամ ամերիկամետ, այլ ադրբեջանամետ է
 Երկուշաբթի, 15 Հուլիսի 2013 14:29

ՆԱՏՕ-ի ընդլայնումը հետխորհրդային երկրների հաշվին հնարավոր է բացառապես շատ որոշակի պայմանների դեպքում: Դա կարող է տեղի ունենալ, եթե Ռուսաստանում լինի համընդհանուր կոլլապս, կամ` ինչ-որ այլ արտառոց իրավիճակներ: Մյուս բոլոր դեպքերում ես հեռանկար չեմ տեսնում: Առցանց մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական և միջազգային հետազոտությունների  կենտրոնի (Վաշինգոտ, ԱՄՆ) փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը:

ՙԲանն այն չէ, թե արդյոք Թբիլիսին, Բաքուն կամ Կիևը ցանկանում են անդամակցել ՆԱՏՕ-ին, այլ` նոր երկրներ ընդունելու և ինտեգրելու բուն դաշինքի պատրաստակամությունը: Դա այնքան հեշտ չէ, որքան թվում է: Դա` լրացուցիչ միջոցներ են և լրացուցիչ գլխացավանք: Հենց ՆԱՏՕ դաշինքը բնավ մոնոլիտ չէ, և այնտեղ կան տարբեր մոտեցումներ: Եվ եթե հիշենք նույն Ասանժին և WikiLeaks-ը, ապա պարզ կդառնա, որ Ֆրանսիայի և Գերմանիայի դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցնության հարցում տարբերվում է ԱՄՆ դիրքորոշումից: Իսկ հին Եվրոպայի դիրքորոշումները խիստ տարբեր են նոր Եվրոպայի` Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի դիրքորոշումից: Չմոռանանք նաև, որ հենց հետխորհրդային երկրներում վերաբերմունքը տարբեր է ՆԱՏՕ-ին անդամակցության հարցի նկատմամբ՚, - նկատել է փորձագետը:

Պատասխանելով այն հարցին, թե որքանով արդարացված են այն ենթադրությունները, թե Ադրբեջանը հակվում է դեպի արևմտյան աշխարհաքաղաքական վեկտորը, Մարկեդոնովը մեծ պարզամտություն է համարել այն կարծիքը, թե որևէ երկիր արևմտամետ է կամ հակաարևմտյան: ՙԱյժմ ՙսառը պատերազմ՚ չկա: Ռուսաստանի և ԱՄՆ միջև կան որոշակի տարաձանյություններ, որոնք չի կարելի համարել կոնֆլիկտ: Խոսքը վերաբերում է շահերի հակասությանը, այլ ոչ թե` գաղափարական բնույթի դիմակայությանը, դա, պայմանականորեն ասած, կապիտալիզմի և կոմունիզմի միջև դիմակայություն չէ: Վերցնենք, օրինակ, հենց նույն Աֆղանստանի հարցը: Շատ է խոսվում այն մասին, որ Վրաստանը Աֆղանստանում ԱՄՆ գործընկերն է, որ այնտեղ ծառայում են  2000 վրացի զինվորներ, և որ Ադրբեջանը դեպի Աֆղանստան ռազմական բեռների լոգիստիկ կետ է: Այդ ամենն այդպես է: Սակայն նայեք նաև Ռուսաստանին, որը ՆԱՏՕ անդամ չէ և մտադիր էլ չէ անդամակցել դաշինքին: Ռուսաստանով դեպի Աֆղանստան իրականացվում է 4000 հաշվարկ: Եվ այդ տեղեկատվությունը կոմպլեմենտար ոգով նկարագրված է ԱՄՆ Պետդեպարտամենտի փաստաթղթերում: Ուստի այսօր ճիշտ չէ խոսել այն մասին, որ կա խիստ ընրություն Արևմուտքի և Ռուսաստանի միջև՚, - ընդգծել  է նա:

ՙՎերցնենք նաև Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարումների հարցը: Դա արևմտամե՞տ վեկտոր է, թե` ինչպիսի՞: Ադրբեջանը մտածում է լինել ոչ թե ռուսամետ կամ արևմտամետ, այլ` ադրբեջանամետ: Հայաստանը մտածում է`  լինել հայամետ: Փաստորեն, միայն Սահակաշվիլու ժամանակների Վրաստանն է հստակ ընտրություն կատարել Արևմուտքի օգտին` ի վնաս Ռուսաստանի հետ շփումների: Ցանկացած այլ երկիև փորձում է պահպանել հավասակշիռ հարաբերություններ՚, - ամփոփել է նա:

Հայաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ների համար արդի հրատապ հարցերի շուրջ տարբեր երկրների առաջատար փորձագետների համատեղ առցանց մամուլի ասուլիսները  կազմակերպվում են ՙՄիմյանց վերաբերյալ հայերի և ադրբեջանցիների գիտելիքների ընդլայնում և փոխվստահության հաստատում առաջին ձեռքից ստացվող տեղեկատվության միջոցով՚ նախագծի շրջանակում: ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնի (Հայաստան) և Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) նախագծին աջակցում են  Հայաստանում և Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունները: 

>>>
Վերածնված ռուսական ՙМММ՚ ֆինանսական բուրգը հասավ Հայաստան
 Երկուշաբթի, 15 Հուլիսի 2013 14:16

 15 տարի անց վերածնված ռուսական ՙМММ՚ ֆինանսական բուրգը հասավ նաև Հայաստան: Ապրիլ-մայիսին հանրապետությունում սկսվեց որպես ՙМММ՚ միջազգային հասարակական կազմակերպություն և ՙМММ՚ միջազգային բարեգործական հիմնադրամ ներկայացող նոր ՙМММ՚-ի PR արշավը, որտեղ հիմնական հույսը դրվում է, ճգնաժամի հետ կապված, քաղաքացիների եկամուտների միջև աճող խզման, երկրում աղքատության մակարդակի բարձրացման վրա: ՙՄենք փոխում ենք աշխարհը՚ գաղափարի հեղինակները բնակչության միջոցների ներգրավման իրենց հայեցակարգը կառուցում են բարու և չարի դիմակայության, փոխօգնության և վաշխառության, բնակչության առավել խոցելի շերտերի կողմից հիվանդագին ընկալվող սոցալական կարևոր այլ գաղափարների վրա: 

Հայաստանում ՙМММ՚ ստորաբաժանումների տասնապետերը, այսինքն`ղեկավարներն են, ոմն Տաճատը, Լուիզան և Ղևոնդը: Ինչպես հավաստվում է Հայաստանում վերահրատարակված  ՙМММ՚ տեղեկագրում, որի հրատարակիչը հայտնի Սերգեյ Մավրոդին է, ՙՙМММ՚ նոր հայեցակարգը՚ արդի բանկային համակարգի աշխատող բիզնես-մոդել է՚: Հին համակարգը կողոպտչական է, նորը կառուցված է փոխօգնության և հումանիզմի վրա՚`այսպիսին է նոր  ՙМММ՚-ի լեյտմոտիվը:

Հիշեցնենք, որ անցած դարի 90-ականների սկզբի ՙМММ՚ ֆինանսական բուրգը գործարար Սերգեյ Մավրոդիի խոշորագույն խարդախությունը դարձավ: Փորձագետների տարբեր գնահատակաների համաձայն, ՙМММ՚ գործունեությունից տուժել է 10-ից մինչև 20 մլն ավանդատու, որից 50-ն ինքնասպանություն է գործել: Նման բուրգեր ստեղծվել են նաև Հայաստանում: Պատմությունը, կարծես, ուզում է կրկնվել`անելանելիության և աղքատության նոր ալիքի պայմաններում: 

>>>
Արմեն Ջիգարխանյանն ՙԱնվերջ փախուստ, հավերժ վերադարձ՚ ֆիլմի հերոս կդառնա
 Երկուշաբթի, 15 Հուլիսի 2013 11:05

 Ինչու՞ հանուն լավ ճակատագրի մարդ ընդմիշտ լքում է հայրենիքը, և ի՞նչն է ստիպում նրան հետ վերադառնալ: Հարություն Խաչատրյանի ՙԱնվերջ փախուստ, հավերժ վերադարձ՚ նոր ֆիլմում բարձրացված հարցերն արդիական են յուրաքանչյուր երկրի, յուրաքանչյուր ազգի համար: Խաչատրյանի ֆիլմի հերոսը Հայկն է, ով Հայաստանից մեկնել է Կամչատկա, իսկ այնտեղից տարիներ անց`Մոսկվա: Հարություն Խաչատրյանը հետևում է նրա կյանքին ավելի քան 20 տարի` 1988 թ. մինչև 2012 թ.: Եվ այսօր թեև Հայկի երազանքն է վերադառնալ հայրենքի և ժառանգորդ աշխարհ բերել, ռեժիսորը չի հավատում դրա իրականացմանը. ՙՆրանք, ովքեր պետք է վերադառնային Հայաստան, արդեն եկել են: Հայկը երբեք չի վերադառնա՚: 

Ինչպես պատմել է Խաչատրյանն ԱրմԻնֆո-ի հետ զրույցում, Հայկի պատմությունն ընդամենը առաջին ֆիլմն է ՙԱնվերջ փախուստ, հավերժ վերադարձ՚ շարքից: Ամեն տարի ռեժիսորը ծրագրում է հանդիսատեսի դատին ներկայացնել մեկական նոր պատմություն: Հերոսների թվում ոչ միայն սովորական, այլ նաև հայտնի մարդիկ են`Ռուբեն Հախվերդյան, Արմեն Ջիգարխանյան, Ռալֆ Յիրիկյան: Չի բացառվում, որ հայտնիների շարքը համալրի նաև Armenian Navy Band խմբի ղեկավար Արտո Թունջբոյաջյանը:

ՙԱնվերջ փախուստ, հավերժ վերադարձ՚ շարքից առաջին ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել հուլիսի 13-ին ՙՈսկե ծիրան՚ X միջազգային կինոփառատոնի շրջանակներում: 

>>>
ԵԱՀԿ-ում նախագահող Ուկրաինան գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող էր ավելի ակտիվ աշխատել հակամարտությունների կարգավորման ուղղությամբ
 Երկուշաբթի, 15 Հուլիսի 2013 11:04

ԵԱՀԿ-ում նախագահող Ուկրաինան գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող էր ավելի ակտիվ աշխատել հակամարտությունների կարգավորման ուղղությամբ, հուլիսի 15-ին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան:  

Նրա խոսքով, Ուկրաինան աջակցում է ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը, սակայն պետք է ի հայտ գան այդ աշխատանքի հստակ և գործնական արդյունքները, քանի որ որևէ միջազգային հակամարտություն դեռ չի լուծվել կոնֆերանսների կամ նիստերի ժամանակ, հարկավոր է արդյունավետ և գործնական աշխատանք:

ՙՈւկրաինայի համար, այսպես կոչված, սառեցված հակամարտությունների կարգավորումը ԵԱՀԿ-ում նախագահության գերակայություններից մեկն է, և եթե նայենք քարտեզին, այն պարզապես շրջապատված է սառեցված հակամարտություններով, այդ պատճառով իմ հայ գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում մեծ ուշադրություն ենք հատկացրել հենց ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՚,- նշել է ուկրաինացի դիվանագետը: 

Միաժամանակ նա նշել է, որ թե’ Հայաստանի, թե’ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները պետք է ավելի հաճախ հանդիպեն, և Ուկրաինան պատրաստ է աջակցել այդ հարցում: 

>>>



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով