ՙՀայկական ժամանակի՚ տեղեկություններով, ՙՆաիրիտի՚ շուրջ ռուսական ՙՌոսնեֆտ՚ ընկերության հետ բանակցություններն ըստ էության դադարեցվել են անորոշ ժամանակով, եւ կարող են վերսկսվել ամենաշուտը աշնան երկրորդ կեսին, եթե, իհարկե, վերսկսվեն:
Թերթը նշում է, որ ՙՆաիրիտի՚ շուրջ բանակցությունները գնում են արդեն մոտ մեկ տարի: ՙՀՀ կառավարությունն այն ուզում է փոխանցել պոտենցիալ ներդրողին՝ ձեռնարկության ունեցած պարտքերով հանդերձ, սակայն տվյալ դեպքում ՙՌոսնեֆտը՚ ցանկանում է այն ձեռք բերել առանց պարտքերի: Եվ ահա այս հարցի շուրջ է, որ կողմերը ոչ մի կերպ համաձայնության չեն գալիս՚,- գրում է ՙՀայկական ժամանակը՚: