Երկուշաբթի, 15 Դեկտեմբերի 2014 08:48
Դեկտեմբերի 15-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները, հիմնականում, անցանելի են: >>> |
Երկուշաբթի, 15 Դեկտեմբերի 2014 08:47
Դեկտեմբերի 15-ին, տեղական ժամանակով ժամը 08.05-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.72օ և արևելյան երկայնության 45.20օ: Ինչպես ԱրմԻնֆոին հաղորդեցնի Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ: >>> |
Երկուշաբթի, 15 Դեկտեմբերի 2014 08:46
Դեկտեմբերի 14-ին Չարենցավանում տեղի են ունեցել քաղաքապետի ընտրություններ, որոնցում հաղթել է միակ թեկնածուն` Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանի որդին` Հակոբ Շահգալդյանը: >>> |
Շաբաթ, 13 Դեկտեմբերի 2014 16:41
Առայժմ հայտնի չէ, թե ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը երբ է դուրս գրվելու հիվանդանոցից: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է Մանուկյանի որդին`Արենը: >>> |
Շաբաթ, 13 Դեկտեմբերի 2014 16:38
Զանգվածային լրատվության միջոցներում ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի կողմից նշանակվել էր ծառայողական քննություն: >>> |
Շաբաթ, 13 Դեկտեմբերի 2014 10:57
Արցախյան պատերազմի վետերաններն այսօր հավաքվել են ՙԵռաբլուր՚ պանթեոնում`իշխանությունների դեմ պայքարի իրենց հետագա գործողությունները որոշելու նպատակով: >>> |
Շաբաթ, 13 Դեկտեմբերի 2014 10:03
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Հովհաննես Սահակյանը, խստորեն դատապարտելով ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ծեծին առնչվող միջադեպը, ընդսմին հասարակաքաղաքական շրջանակներին կոչ է արել չսրել իրավիճակը և հանդես չգալ վաղաժամ եզրահանգումներով: >>> |
Շաբաթ, 13 Դեկտեմբերի 2014 10:01
Դեկտեմբերի 12-ին իր տան բակում ծեծի է ենթարկվել ընդդիմադիր ՀԱԿ Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը: >>> |
Շաբաթ, 13 Դեկտեմբերի 2014 10:00
Ադրբեջանական ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում վիրավորվել է Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ 32-ամյա Աղասի Թամրազյանը: >>> |
Շաբաթ, 13 Դեկտեմբերի 2014 09:56
Դեկտեմբերի 13-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները, հիմնականում, անցանելի են: >>> |
Շաբաթ, 13 Դեկտեմբերի 2014 08:25
ՀԱԷԿ գործադիր տնօրեն Գագիկ Մարկոսյանն աշխատանքից ազատվել է, իսկ փոխտնօրեններից մեկը` կալանավորվել: Այդ մասին գրում է «Հրապարակ» թերթը` վկայակոչելով սեփական աղբյուրները։ >>> |
Շաբաթ, 13 Դեկտեմբերի 2014 08:23
Ադրբեջանում գերությունից վերադարձած Գևորգյանների ընտանիքի անդամների առողջական վիճակը գնահատվում է որպես նորմալ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը: >>> |
Ուրբաթ, 12 Դեկտեմբերի 2014 15:05
Beeline-ը հայտարարում է GSM և 3G ցանցերի ծածկույթի հերթական ընդլայնման մասին մայրաքաղաքում և Հայաստանի մարզերում: |
Ուրբաթ, 12 Դեկտեմբերի 2014 15:04
Համանախագահների կողմից ընտրված դելիկատ լեզուն հասկանալի չէ Ադրբեջանի համար, Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը`մեկնաբանելով ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը: >>> |
Ուրբաթ, 12 Դեկտեմբերի 2014 15:03
Ունենալով հարուստ և առատաձեռն դաշնակից`ի դեմս Ռուսաստանի, Հայաստանը կարող է վարկերի համար միջազգային կառույցներ չդիմել: Այդ մասին հեգնանքով հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: >>> |
Ուրբաթ, 12 Դեկտեմբերի 2014 15:01
Հաշվի առնելով գլոբալ աշխարհաքաղաքական դիմակայության ուժեղացումը, տնտեսական խնդիրները և շատ այլ գործոններ`կարելի է վստահորեն ասել, որ 2015-2016 թթ. բարդ է լինելու ողջ Կովկասյան տարածաշրջանի համար, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Տարածաշրջանային անվտանգության կովկասյան ինստիտուտի (Թբիլիսի) տնօրեն Ալեքսանդր Ռուսեցկին`մեկնաբանելով իրավիճակը տարածաշրջանում: >>> |
Ուրբաթ, 12 Դեկտեմբերի 2014 14:58
Երևանի քաղաքապետարանը կրկին անդրադարձել է հասարակական տրանսպորտի ուղեվարձերի բարձրացման հարցին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: >>> |
Ուրբաթ, 12 Դեկտեմբերի 2014 14:56
ՙՈրևէ կասկած չունեմ, որ Արամ Մանուկյանին ծեծի են ենթարկել Սերժ Սարգսյանի հրահանգով՚,- լրագրողներին հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: ՙԻմ համոզմունքը կարող է վիճարկվել միայն այն դեպքում, եթե բոլոր այդ և մյուս դեպքերը, օրինակ`ազատամարտիկների վրա հարձակումները, բացահայտվեն: Այդ խնդրի լուծման համար իշխանություններն ունեն բոլոր լծակները և հնարավորությունները: Հակառակ դեպքում`անմիջական պատասխանատվություն են կրում իշխանությունները՚,- նշել է Փաշինյանը: Նրա կարծիքով, երկրի նախագահն անձնական պատասխանատվություն է կրում քաղաքացիների և քաղաքական գործիչների սահմանադրական իրավունքների պահպանման համար: >>> |
Ուրբաթ, 12 Դեկտեմբերի 2014 14:55
ՎՏԲ-Հայաստան Բանկն Ամանորի նախաշեմին իր հաճախորդնրի համար հայտարարել է ակցիա: : Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ակցիայի շրջանակներում 2014թ. դեկտեմբերի 8-ից մինչև 2015թ. փետրվարի 28-ը ներդնելով ՀՀ դրամով «ՎՏԲ-Հեռանկար+» ավանդ` հաճախորդները կստանան բարձր տոկոսային եկամուտ`14.25% 365 օր ժամկետով ավանդների համար և 14.75%` 730 օր ժամկետով ավանդների համար >>> |
Ուրբաթ, 12 Դեկտեմբերի 2014 14:53
Նավթի և գազի որոնումներով Հայաստանում շարունակում է զբաղվել երեք ընկերություն, սակայն հետախուզման արդյունքները դեռ չկան: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընդերքի վարչության պետ Վարդան Վարդանյանը`պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին: >>> |