Երևանի քաղաքապետարանը կրկին անդրադարձել է հասարակական
տրանսպորտի ուղեվարձերի բարձրացման հարցին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Աղբյուրի
համաձայն, դրա համար առիթ է ծառայել դոլարի փոխարժեքի բարձրացումը, ինչը հանգեցրել
է 1 խմ գազի գնի 10-15% աճի: Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ
Նավասարդյանը թերթի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, թե գազի թանկացման
առնչությամբ արդեն իրենց են դիմում երթուղիներն սպասարկող ընկերությունները:
«Նրանք հարցնում են, թե ինչ անել, եթե վարորդները որոշեն գործադուլ սկսել: Մենք
նրանց պատասխանել ենք. «Գնացեք և նրանց համոզեք` չանել այդ», - ասել է
Նավասարդյանը: