Դեկտեմբերի 13-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները, հիմնականում, անցանելի են:
Ինչպես ԱրմԻնֆո-ին
հաղորդել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի
ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքում և Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի Չարենցավան, Աբովյան, Հրազդան, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում և Արագած գյուղում տեղում է ձյուն: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Կոտայքի մարզում նկատվում է մառախուղ: Անձրևում է Արագածոտնի մարզի Աշտարակ և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: