Arminfo.info



Դեսպան. Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը դեպի ԵՄ սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համարԴեսպան. Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը դեպի ԵՄ սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համար
Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացըՓաշինյանն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացը
Բլինքենն առանձնազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետԲլինքենն առանձնազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
Պրոֆեսոր. եթե մոտ 10 օրից Տավուշում առաջացած շարժումը չբերվի քաղաքական դաշտ, ապա նահանջ է սկսվելուՊրոֆեսոր. եթե մոտ 10 օրից Տավուշում առաջացած շարժումը չբերվի քաղաքական դաշտ, ապա նահանջ է սկսվելու
«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան
Կրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտինԿրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին
Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում. հայ ժողովրդի թիկունքում իշխանությունն ինչ-որ բանակցություններ է վարում. թյուրքագետԹբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում. հայ ժողովրդի թիկունքում իշխանությունն ինչ-որ բանակցություններ է վարում. թյուրքագետ
Բագրատ Սրբազան. թշնամի երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս ղեկավարը միանձնյա գնացել է միակողմանի զիջումների՝ մեր հայրենիքի սահմանների հաշվինԲագրատ Սրբազան. թշնամի երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս ղեկավարը միանձնյա գնացել է միակողմանի զիջումների՝ մեր հայրենիքի սահմանների հաշվին
Մի իշխանություն, ով 2018 թվին փառաբանում էր զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասինՄի իշխանություն, ով 2018 թվին փառաբանում էր զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
Փաշինյանն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթովՓաշինյանն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՌԴ տարածքում անցկացված հիշատակի միջոցառումների մասինՀայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՌԴ տարածքում անցկացված հիշատակի միջոցառումների մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի խումբ զինվորականների՝ բողոքող տավուշցիներին միանալու փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի խումբ զինվորականների՝ բողոքող տավուշցիներին միանալու փաստի առնչությամբ
ԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Արցախում պատերազմական հանցագործությունների համարԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Արցախում պատերազմական հանցագործությունների համար
Կիրանցում երկու ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տուժել՝ իրավապահների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքովԿիրանցում երկու ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տուժել՝ իրավապահների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով
Հայաստանի դպրոցականները 3 մեդալով են վերադարձել Մենդելեևյան օլիմպիադայից Հայաստանի դպրոցականները 3 մեդալով են վերադարձել Մենդելեևյան օլիմպիադայից 
Միջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ ՎարդանյանՄիջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ Վարդանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-իՀայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-ի
Հայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթՀայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթ
Անհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր ԽաչատրյանըԱնհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
Բեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայովԲեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայով
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցություններըԱլիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները
Պատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուցՊատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուց
Հայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունըՀայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունը
Հայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում. հանձնաժողովի նախագահՀայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում. հանձնաժողովի նախագահ
Ակնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունըԱկնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունը
Հայաստանի ԱԳՆ. Ղազախստանյան հարթակում Երեւանի եւ Բաքվի հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէՀայաստանի ԱԳՆ. Ղազախստանյան հարթակում Երեւանի եւ Բաքվի հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէ
Նյու Դելին՝ Հայաստանին զենքի վաճքից Ադրբեջանի դժգոհության մասին. Հնդկաստանը մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումն առաջ մղելու մասինՆյու Դելին՝ Հայաստանին զենքի վաճքից Ադրբեջանի դժգոհության մասին. Հնդկաստանը մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումն առաջ մղելու մասին
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թովմասյանը Մարանգոսի հետ քննարկել է սահմաններին և Հայաստանի ներսում տիրող իրավիճակըԹովմասյանը Մարանգոսի հետ քննարկել է սահմաններին և Հայաստանի ներսում տիրող իրավիճակը
Տավուշում տարածքի ականազերծմանը մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքիՏավուշում տարածքի ականազերծմանը մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքի
Ժան-Լյուկ Մելանշոն. Հայաստանն այսօր առանձնահատուկ դժվարին իրավիճակում է գտնվում, եւ առավել քան երբեւէ ուշադրության է արժանիԺան-Լյուկ Մելանշոն. Հայաստանն այսօր առանձնահատուկ դժվարին իրավիճակում է գտնվում, եւ առավել քան երբեւէ ուշադրության է արժանի
Բեռնատարի վարորդն իր մեքենայով փակել է Երևանի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկըԲեռնատարի վարորդն իր մեքենայով փակել է Երևանի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյունՀայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյուն
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամԿյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
ԱԺ նախագահը դեռ նամակ չի ստացել ՌԴ Դաշնության խորհրդի իր գործընկերներիցԱԺ նախագահը դեռ նամակ չի ստացել ՌԴ Դաշնության խորհրդի իր գործընկերներից
Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար. ԱԺ նախագահՏարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար. ԱԺ նախագահ
Եվրախորհրդարան. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29-ի նախապատրաստման հետԵվրախորհրդարան. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29-ի նախապատրաստման հետ
Ռուսական կողմն ակնկալում է Փաշինյանի մասնակցություն ԵԱՏՄ գագաթնաժողովինՌուսական կողմն ակնկալում է Փաշինյանի մասնակցություն ԵԱՏՄ գագաթնաժողովին
Հայաստանում անցկացվում են  բողոքի ակցիաներ, փակվել են ճանապարհներ, փողոցներ. իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելու համարՀայաստանում անցկացվում են  բողոքի ակցիաներ, փակվել են ճանապարհներ, փողոցներ. իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելու համար
Զախարովա. Ինչպե՞ս գործի ՀԱՊԿ-ը, ըստ էության, երբ հենց Հայաստանի ղեկավարությունն է որոշել Ադրբեջանին հանձնել մի շարք բնակավայրերԶախարովա. Ինչպե՞ս գործի ՀԱՊԿ-ը, ըստ էության, երբ հենց Հայաստանի ղեկավարությունն է որոշել Ադրբեջանին հանձնել մի շարք բնակավայրեր
ՀՀ ԱԺ պատգամավոր. Կարևոր է զարգացնել հայ-ֆրանսիական համագործակցությունը տարածաշրջանային և տեղական մակարդակներումՀՀ ԱԺ պատգամավոր. Կարևոր է զարգացնել հայ-ֆրանսիական համագործակցությունը տարածաշրջանային և տեղական մակարդակներում
Եղիշե Կիրակոսյան. Եվրոպական դատարանը և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երբեք Հայաստանն ագրեսոր կամ օկուպանտ երկիր չեն որակելԵղիշե Կիրակոսյան. Եվրոպական դատարանը և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երբեք Հայաստանն ագրեսոր կամ օկուպանտ երկիր չեն որակել
Քաղաքագետ. Հայաստանում իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն էՔաղաքագետ. Հայաստանում իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է
Պետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկըՊետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը
Քենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն ԱրցախՔենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն Արցախ
Ռուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա ՀայաստանումՌուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա Հայաստանում
Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ. իշխանությունները մտադիր են այսօր ականազերծել Կիրանցի կամրջի հարակից հատվածըԿիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ. իշխանությունները մտադիր են այսօր ականազերծել Կիրանցի կամրջի հարակից հատվածը
Հայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացիՀայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացի
Հայաստանում մեկնարկում է ամառային զորակոչն ու զորացրումը. կզորակոչվեն նաև կանայքՀայաստանում մեկնարկում է ամառային զորակոչն ու զորացրումը. կզորակոչվեն նաև կանայք
2026 թվից Հայաստանում դպրոցական ավարտական քննությունները կդառնան բուհերի ընդունելության քննություններ2026 թվից Հայաստանում դպրոցական ավարտական քննությունները կդառնան բուհերի ընդունելության քննություններ
Հայաստանի տարածքում սկսվել են անհնազանդության ակցիաներ. փակ են Երևան - Գյումրի, Երևան-Մեղրի, Երևան-Սևան ճանապարհներըՀայաստանի տարածքում սկսվել են անհնազանդության ակցիաներ. փակ են Երևան - Գյումրի, Երևան-Մեղրի, Երևան-Սևան ճանապարհները
ՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության
Հանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչովՀանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչով
Ապրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումԱպրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում
Բրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներինԲրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներին
Հունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվենՀունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն
Նիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման էՆիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման է
Կարդալ ավելին





ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
 Երեթշաբթի, 11 Հունիսի 2013 11:37

Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 411,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 544 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,6 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 412,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 548 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,8 դրամ 1 ռուբլու դիմաց:

>>>
Տեղի է ունեցել Երևանի նորընտիր քաղաքապետի երդմնակալությունը
 Երեթշաբթի, 11 Հունիսի 2013 11:35

Երևանի քաղաքապետարանում ընթանում  է նորընտիր քաղաքապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Տարոն Մարգարյանի երդմնակալությունը:

Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆոյի թղթակիցը, արարողությանը ներկա են Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ: Երդմնակալությանը մասնակցելուց հրաժարվել է ՙԲարև Երևան՚ դաշինքը, որը մայիսի 5-ի ընտրությունների արդյունքում ստացել է 6 մանդատ: Իսկ ԲՀԿ ներկայացուցիչները մասնակցում են սեփական ցանկության համաձայն:

Ստանձնելով պաշտոնը` Մարգարյանը երդվել է ազնվորեն և բարեխղճորեն կատարել քաղաքապետի իր պարտականությունները, պահպանել ՀՀ սահմանադրությունն ու օրենքները, աշխատել ի բարօրություն մայրաքաղաքի բնակիչների և ըստ ամենայնի ծառայել քաղաքի բարգավաճմանը:

Երդման հանդիսավոր արարողության ավարտին Երևանի պատվավոր քաղաքացի, Ավագանու խորհրդի անդամ Մարտին Վարդազարյանը քաղաքապետին է հանձնել խորհրդանշական լանջաշղթան:

ՀՀ նախագահն իր ելույթում նշել է, որ Ավագանու խորհրդի ընտրություններն անցել են բարեհաջող: Նա Երևանի բնակիչներին շնորհակալություն է հայտնել ՀՀԿ թեկնածուին հայտնած վստահության համար, հայտարարելով, որ այդ վստահությունը պայմանավորված է Տարոն Մարգարյանի անձնական հատկանիշներով, նրա աշխատասիրությամբ և պարզությամբ շփման մեջ:

ՙՄարգարյանն ու իր թիմը պետք է խորացնեն այդ հատկանիշները և նոր եռանդով ձեռնամուխ լինեն մայրաքաղաքի խնդիրների լուծմանը: Ես կարծում եմ, որ Երևանում անլուծելի խնդիրներ չկան, կան ընդամենը դժվար լուծվող խնդիրներ, որոնք, սակայն, կարելի է լուծել համառ աշխատանքով և հետևողականությամբ՚, - ասել է նախագահը: Որպես պաշտոնավարման նախորդ շրջանում քաղաքապետի նվաճում Սարգսյանը նշել է մայրաքաղաքի բակերի բարեկարգումը:

>>>
Ռոման Կարցև. ՈՒՀԱ-ն մեռավ գրաքննության պատճառով
 Երեթշաբթի, 11 Հունիսի 2013 11:34

ՈՒՀԱ-ն (Ուրախների և հնարամիտների ակումբ) մեռավ և վերածվեց անսահման գռեհկաբանության, ԱրմԻնֆոյի թղթակցին հետ զրույցում հայտարարել է խորհրդային և ռուսական էստրադայի արտիստ Ռոման Կարցևը:

Նրա ասելով, դրա պատճառը Ռուսաստանում տիրող գրաքննությունն է: ՙԵրիտասարդները կարող էին սուր բաներ անել, սակայն նրանց չեն թողնում, դա ես ստույգ գիտեմ: Եվ ամենագլխավոր ՙչթույլատրողը՚ Մասլյակովն է, ով այդ հաղորդման տերն է և ամեն ինչից վախենում է: Այժմ Ռուսաստանում գրաքննությունը շատ խիստ է, բոլոր հարցերը լուծում են հեռուստատեսության խմբագիրները: Արդյունքում` երիտասարդ ՈՒՀԱ-ականներին թույլ չեն տալիս որևէ բան ասել՚, - նշել է Կարցևը:

Հիշեցնենք, որ տարբեր տարիների ՈՒՀԱ հաղթողներ են եղել նաև Երևանի բժշկական ինստիտուտի (1992 և 1994 թվականներին) և ՙՆոր հայեր՚ (1997 թվական) թիմերը: 2012 թվականին ակումբի հաղթող է դարձել Սմոլենսկի ՙՏրիոդ և դիոդ՚ թիմը:

>>>
Բորիս Բուրդա. Առաջիկայում գրական գործունեությունը կկորցնի տնտեսական իմաստը
 Երեթշաբթի, 11 Հունիսի 2013 11:33

 Առաջիկայում կդիտվի չափազանց հետաքրքիր մի երևույթ. գրական գործունեությունը կկորցնի տնտեսական իմաստը, և այստեղ արդեն ոչինչ չի օգնի, նույնիսկ` հեղինակային իրավունքի համար պայքարը: ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՙԻ՞նչ, որտե՞ղ, ե՞րբ՚ խաղի գիտակ, մի քանի խոհարարական գրքերի հեղինակ Բորիս Բուրդան:

ՙԲանն այն չէ, թե ընթերցողին ինչ պետք է տա ժամանակակից գրականությունը, այլ այն, թե արդյոք այն կգոյատևի առաջիկա 10 տարում: Ինտերնետը` դա հրատարակչի և գրողի հետ ընթերցողի փոխգործակցության լիովին քայքայված համակարգ է, այդ թվում` նաև տնտեսական՚, - ընդգծել է նա: Նրա ասելով, այդ գործընթացների արդյունքում կարող է տիրել նոր համակարգ, որն այժմ նույնիսկ չի կարելի կանխատեսել:

ՙԱյն զգում են մարդիկ, օրինակ, ինտերնետում անվճար զետեղելով իրենց ստեղծագործությունները և դրանք առաջարկելով նրանց, ովքեր կցանկանան իրենց հաճույքը դրսևորել նաև կամավոր մուծմամբ: Դա գոնե ինչ-որ ճանապարհ է: Այն կարող է նաև արմատավորվել, սակայն` ոչ շուտով՚, - նկատել է Բուրդան: Այդպիսով, ինչպես նշվել է, այժմ, խորհրդային ժամանակներից սովորական դարձած այն կարծիքը, թե գրական գործուենությունը ողջ կյանքի համար լուծված նյութական խնդիրներն են, հօդս է ցնդում:

Բորիս Բուրդայի խոհարարական գրքերի թվում են ՙՀյուրասիրում է Բորիս Բուրդան՚, ՙԽոսակցություն կերակրի շուրջ՚, ՙՀամեղ է՚, ՙԽոհարարական ձոներ՚, ՙԳիտակի խոհանոց՚:

>>>
Հայաստանում կընթանա ՙԳինեգործական վերնիսաժ 2013՚
 Երեթշաբթի, 11 Հունիսի 2013 10:37

Հունիսի 15-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում կազմակերպում են ՙԳինեգործական վերնիսաժ 2013՚:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՙԱրենի փառատոն՚  հիմնադրամից, վերնիսաժին  կներկայացվնեն մի շարք գործարանային և տնական արտադրության գինիներ, բազմատեսակ չրեր և հուշանվերներ Հայաստանի տարբեր մարզերից: Այս նախաձեռնությունը միտված է մեկ վայրում միավորելու մեր արժեքները, ինչպես նաև մեր հայրենակիցների ու օտարերկրյա հյուրերի համար նպաստավոր և հարմարավետ պայմաններ ստեղծելու հետաքրքիր ժամանց ու գնումներ կատարելու համար: Ցուցադրույթուն-վաճառքն ամբողջ ընթացքում կուղեկցվի  երաժշտական և պարային կատարումներով, ինչն էլ կլրացնի ցուցադրությունն ու կապահովի բարձր, տոնական տրամադրություն: Նախաձեռնության նպատակն է բարձրացնել  գինու օգտագործման մշակույթը  և պահպանել գինեգործության ավանդույթները: Վերնիսաժի հաջող մեկնարկը կապահովի դրա շարունակականությունը և հնարավորություն կտա ամեն տարի նորովի և առավել ընդլայնված իրականացնել գինու՝ որպես ազգային բրենդի բազկացուցիչ մասի պրոպագանդումը:

>>>
Բաքվում պայքար են ծավալել ընդդեմ հայկական գրքերի
 Երեթշաբթի, 11 Հունիսի 2013 10:30

 Ադրբեջանի մաքսատան աշխատակիցները Բաքվի Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի տեղի ներկայացուցչության տնօրեն Շահին Ռզաևից առգրավել է գիրք` ՙայն բանի համար, որ այն տպագրվել է Հայաստանում՚ պաշտոնական ձևակերպմամբ: Այդ մասին ՙՖեյսբուք՚ սոցիալական ցանցի իր էջում գրել է ինքը` Ռզաևը, ով հրապարակել է նաև արձանագրության տեքստը:

ՙՀարազատ պետության համար ամոթի զգացումով հաղորդում եմ, որ սահմանում ինձ հետ տհաճ միջադեպ է տեղի ունեցել: Մեր մաքսատունը առգրավել է իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանի ՙՂարաբաղյան օրագիր: Կանաչ և սև՚ գիրքը՚` ՙայն բանի համար, որ այն տպագրվել է Հայաստանում՚ պաշտոնական ձևակերպմամբ: Նրանց վրա չազդեց ոչ իմ լրագրողի վկայականը, ոչ իմ այն խոսքերը, թե մենք  պետք է ուսումնասիրենք հակառակորդի քարոզչությունը, որպեսզի իմանանք` ինչպես պատասխանել՚, - գրել է նա:

Ինչպես նշում է Ռզաևը, մաքսատան աշխատակիցը պատասխանել է, թե ՙառանց այդ էլ ողջ աշխարհն այդ մասին գիտի՚:

>>>
Փորձագետ. Հայաստանին սպասվում է արևային ջրատաքացնող համակարգերի օգտագործման հեռանկարը
 Երկուշաբթի, 10 Հունիսի 2013 16:56

Առաջիկա տարիներին Հայաստանում կսկսվի արևային ջրատաքացուցիչ համակարգերի կիրառումը, ինչին նպաստում են գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացումը: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման կանխատեսումներով է հանդե եկել վերականգնող էներգետիկայի գծով փորձագետ Հայկ Շեկյանը:

Նրա խոսքերով, նման համակարգերի կիրառումը բնակչությանը թույլ կտա տնտեսել գազին և էլեկտրաէներգիային ուղղվող միջոցների մինչև 2/3-ը: Փորձագետը նաև նկատել է, որ նշված համակարգերի կիրառումը Հայաստանում կարող է լինել մրցունակ. եթե այդ համակարգերին նախատեսվող սարքավորումները ներկրվեն արտոնյալ հիմունքներով:

Ըստ Շեկյանի, ամենաձեռնտուն արևային ջրատաքացուցիչ համակարգերի կիրառումն է, որոնք իրենց տեղադրման պարզությամբ կապահովեն ամենաբարձր ՕԳԳ: Նրա տվյալներով, Հայաստանի ֆինանսական կազմակերպությունները, հաշվի առնելով էներգակրիրների շուկայի իրավիճակը, արդեն առաջարկում են նման համակարգերի ձեռքբերման լիզինգային և վարկային ծառայություններ, որոնք 5 հոգուց բաղկացած ընտանիքի համար կարող են կազմել մոտ 300 հազ.դրամ` տեղադրման հետ միասին: Ներկայումս Հայաստանում նման համակարգերի տեղադրումով զբացվում է 3 ընկերություն: Ի դեպ, արտասահմանյան նմանատիպ համակարգերն արժեն 1.5 հազ. դոլար: Ինչ վերաբերվում է արևային ֆոտոէլեկտրական էլեմենտներով էլեկտրակայաններին, ապա, ըստ փորձագետի, այստեղ ներդրված միջոցները կվերադարձվեն 15-20 տարի անց:

ՙՄաքուր էներգիա՚ ՀԿ փոխնախագահ Հայկ Խաչատրյանն էլ իր հերթին նշել է, որ Հայաստանում արևի ճառագայթները հասանելի են ցերեկվա 80%-ին, այն ժամանակ, երբ Եվրոպայում այս ցուցանիշը կազմում է 60%: Ի դեպ, եթե Հայաստանում 1 քմ տարածքը միջին հաշվով կարող է ստանալ 1700 վատ էներգիա, ապա Եվրոպայում այս ցուցանիշը կազմում է 1000 վատ: Խաչատրյանը նաև նշել է, որ արևային ֆոտոէլեկտրական էլեմենտներով էլեկտրակայաններն զբաղեցնում են մեծ տարածքներ, հետևաբար, համապատասխան սարքավորումներն ավլի նպատակահարմար է տեղադրել տանիքների վրա:

Խոսելով այլընտրանքային այլ աղբյուրների մասին, Խաչատրյանը տեղեկացրել է, որ համաձայն ՙՄաքուր էներգիա՚ ՀԿ հետազոտությունների, Հայաստանի հողմակայանների ներուժը կազմում է տարեկան 10 մեգավատ, ինչը 10 անգամ գերազանցում է Հայկական ԱԷԿ-ի արտադրության ծավալները: Նա նկատել է, որ հողմային էլեկտրակայանները պետք է տեղադրվեն բարձրադիր վայրերում, որոնց շինարարությունը թանկ արժե: Նա նշել է, որ Հայաստանում միակ հողմակայանը գործում է Պուշկինի լեռնանցքում, որի հզորությունը կազմում է 2.6 մՎտ և կառուցվել է 2005 թվականին, որը 1 կՎտ հոսանքը տրամադրում է 41.9 դրամով: Գործում են նաև փոքր հզորությամբ հողմակայաներ, որոնք սպասարկում են առանձին գյուղեր:

Ըստ Խաչատրյանի, մեծ ներուժ ունի նաև ստորգետնյա թերմինալային ջրերի ջերմային էներգիայի օգտագործումը, հատկապես Սյունիքի մարզում: Նա գտնում է, որ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել շենքերի ջերմամեկուսացմանը, ինչը կտնտեսի ծախսերի 20-30%-ը: Նա նաև հավելել է, որ նշված բոլոր միջոցները պետք է նախաձեռնի պետությունը:

Ըստ պաշտոնական վիճակագրության, 2012 թվականին ջերմային կայանների բաժինը էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալներում կազմել է 45.1%, ՀԷԿ-երի բաժինը` 6.4%, ԱԷԿ-ի բաժինը` 9.8%, բարձրավոլտ էլեկտրակայաններ բաժինը` 0.1%, իսկ էլեկտրական ցանցերի բաժինը` 38.6%:

>>>
Arabia-ն դեպի Երեւան չվերթներ կիրականացնի
 Երկուշաբթի, 10 Հունիսի 2013 15:59

 Air Arabia բյուջետային ավիաընկերությունը ԱՄԷ-ից Երեւան չվերթնե: Այս մասին տեղեկացրել է arabianbusiness.com կայքը՝ վկայակոչելով ավիաընկերության հաղորդագրությունը:

Համաձյն ԱրմԻնֆո գործակալության տեղեկությունների, առաջին չվերթը տեղի կունենա օգոստոսի 19-ին: Շարժա-Երեւան չվերթներն իրականացվելու են շաբաթը երկու անգամ: Շարժայից չվերթն իրականացվելու  է երեքշաբթի եւ ուրբաթ օրերին: Տոմսի արժեքը կկազմի 164-185 դոլար:

Աղբյուրի համաձայն, անցյալ ամիս Air Arabia ընկերությունը հայտ էր ներկայացրել շաբաթվա մեջ երկու անգամ Էմիրություններից Հայաստան իրականացվող չվերթների վերաբերյալ: ՙՀայաստանն արագորեն վերածվում է զբոսաշրջիկների այցելության պարտադիր վայրի, որոնք փնտրում են  հարուստ մշակույթ եւ պատմություն ունեցող երկիր`  ֆանտաստիկ բնապատկերների եւ մաքուր օդում զվարճանքների համադրությամբ՚,- նշել է Air Arabia-ի գլխավոր տնօրեն Ադել Ալին:

Նշենք, որ ներկայումս Հայաստանից ԱՄԷ է թռչում միայն Fly Dubai-ը` շաբաթական չորս անգամ:

>>>
ՀՀԿ. Բրայզան առաջ է տանում Բաքվի շահերը
 Երկուշաբթի, 10 Հունիսի 2013 15:52

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացների միջև  փոխկապակցվածության մասին հայտարարությունը կրկին ապացուցում է, որ Բրայզան առաջ է տանում ոչ թե ԱՄՆ, այլ Ադրբեջանի շահերը: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Նրա խոսքերով, հատկապես այս պատճառով էլ ԱՄՆ Սենատը Բրայզային կրկին անգամ չնշանակեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Սահակյանը նաև հիշեցրել է Բրայազյի խոսքերը, երբ նա հանդիսանում էր Պետդեպարտամենտի աշխատակից. ՙԱյն ժամանակ Բրայզան ասում էր, որ այս երկու գործընթացները փոխկապակցված չեն՚:

ՀՀԿ խմբակցության քարտուղարը նաև տարօրինակ է համարում այն փաստը, որ Բրայզան իր ելույթում հույս է հայտնում, ոչ թե այն կապակցությամբ, որ նախագահական ընտրությունները Ադրբեջանում կանցնեն միջազգային ստանդարտներին համապատասխան, այլ` որ կարժանան դիտորդների դրական գնահատականին: ՙԱդրբեջանի ղեկավարության հետ միասին Բրայզան հեռու է իրականությունից ու չի պատկերացնում տեղի ունեցող գործընթացների իսկական էությունը՚,-նշել է պատգամավորը:

Նշենք, որ իր վերջերս կատարած հայտարարության մեջ Մ.Բրայզան, մասնավորապես, հայտարարել էր, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացները փոխկապակցված են, և այդ գործընթացներից մեկում տեղի ունեցած առաջընթացը կդիտվի նաև մյուսում:

>>>
Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը վերստին պահանջում է ԱԺ օրակարգից հանել հայ-թուրքական արձանագրությունները
 Երկուշաբթի, 10 Հունիսի 2013 14:04

ՙԺառանգություն՚ կուսակցությունը հերթական անգամ կառավարող ՀՀԿ-ին կոչ է անում Ազգային ժողովի մեծ օրակարգից հանել հայ-թուրքական արձանագրությունները:

ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հունիսի 10-ին ԱԺ նիստում խոսնակ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվել է, թե արդյոք քննրակվել է հայ-թուրքական արձանագրություններն օրակարգից հանելու հարցը, և այդ մասին ինչ է մտածում կառավարող կուսակցության առաջնորդ, նախագահ Սերժ Սրագսյանը: Աբրահամյանն իր հերթին հայտարարել է, թե այդ հարցի շուրջ ոչ մի քննարկում չի եղել: ՙԱյդ հարցը նախագահի լիազորությունների շրջանակում է, իսկ նա նման որոշում չի կայացրել՚, - ասել է նա:

Փոստանջյանի կարծիքով, նկատի ունենալով, թե Թուրքիան այսօր ինչ է անում Սիրիայի հայերի նկատմամբ, Երևանը պետք է հնարավորինս շուտ ձերբազատվի այդ արձանագրություններից:

ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր հերթին նշել է, որ արձանագրությունների ստորագրումից հետո շատ բան է փոխվել, այդ թվում` նաև միջազգային հանրության վերաբերմունքն այդ փաստաթղթերի նկատմամբ: Նա առաջարկել է գոնե կազմակերպել այդ հարցի քննարկում պրոֆիլային հանձնաժողովում, հույս հայտնելով, որ խորհրդարանի ղեկավարությունը դրան կաջակցի:

ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ, ՙԱզգային միաբանություն՚ կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանն իր հերթին նշել է, թե տվյալ պահին ԱԺ օրակարգից արձանագրությունները հանելը լավագույն նվերն է Թուրքիային ու Ադրբեջանին: Գեղամյանը կարծում է, որ, պահպանելով արձանագրությունները, մեր երկիրն իրեն դրսևորում է որպես հուսալի գործընկեր:

>>>
Փորձագետ. Թուրքիայում զինվորական հեղաշրջում իրականացնելու հնարավորություն չկա
 Երկուշաբթի, 10 Հունիսի 2013 14:04

 Թուրքիայում զինվորական հեղաշրջում իրականացնելու հնարավորություն չկա: Հունիսի 10-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Փորձագետի ասելով, դրա վկայությունը թուրքական բանակի անտարբերությունն է Գեզի զբոսայգու ակտիվիստների և իշխանության միջև բախումների ընթացքում: ՙՎարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը հաջողվել է բանակը զերծ պահել քաղաքականությունից: Բացի այդ, թուրք սպաների մտածելակերպը կտրուկ փոխվել է: Կրոնական դպրոցների շրջանավարտներին թույլ են տվել ստանալ բարձրագույն կրթույթուն, և համալսրաններն ավարտելուց հետո նրանց մի մասը սպա է դարձել: Եվ այժմ բանակի ղեկավարությունը մտավախություն ունի, որ նրանք, պարզապես, հրամանները չեն կատարի և  չեն միջամտի երկրում առկա գործընթացներին՚, - նշել է Սաֆրաստյանը:

Նա նաև ընդգծել է, որ Գեզի զբոսայգուն առնչվող իրավիճակը ձեռնտու է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին: ՙ2014 թվականին Թուրքիայում սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների և նախագահի ընտրություններ: Նախատեսվում է նաև մինչև ընտրությունները նոր սահմանադրության ընդունում, որը ենթադրում է երկրի կառավարման համակարգի փոփոխություն: Գաղտնիք չէ, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է դառնալ նախագահ, որը, այդ փոփոխությունների համաձայն, ավելի լայն լիազորություններ կունենա: Սակայն վերջին իրադարձությունների արդյունքում պարզ դարձավ, որ Էրդողանն իրեն չի կարող դրսևորել որպես համազգային առաջնորդ, որը լսում է հասարակայնության ձայնը՚, - նշել է փորձագետը: Ընդ որում արևելագետն ընդգծել է, որ Էրդողանի հայտարարությունները և նրա վարքագիծը երկրում ընթացող իրադարձությունների ընթացքում վիրավորական էին, առաջին հերթին, Գեզի զբոսայգու ակտիվիստների և զանգվածային բողոքի մասնակիցների նկատմամբ, որոնց թվում կան նաև թուրք մտավորականության ներկայացուցիչներ: ՙԿարելի է կանխատեսել, որ դա լուրջ հարված կլինի Էրդողանի հեղինակությանը, և այդ ֆոնին Գյուլը հաղթող է թվում՚, - հայտարարել է նա:

>>>
Սահմանադրական դատարանը կքննի Րաֆֆի Հովհաննիսյանի դիմում-հայցը
 Երկուշաբթի, 10 Հունիսի 2013 13:54

 Հունիսի 11-ին, ժամը 10:00-ին ՀՀ սահմանադրական դատարանում տեղի կունենա Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի և 26-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից, Րաֆֆի Հովհաննիսյանի շահերը կներկայացնեն ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ փաստաբան Կարեն Մեժլումյանը: 

Հիշեցնենք, որ ՀՀ ԸՕ 18-րդ հոդվածի 5-րդ մասը վերաբերում է թեկնածուների եւ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների/դաշինքների կողմից ընտրական շտաբների ձեւավորմանը եւ դրանց վրա ցուցանակների տեղադրմանը: Իսկ ՀՀ ԸՕ 26-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների/դաշինքների զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր եւ այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման կարգին:

>>>
ՙՇեն Հոլդինգը՚ կրթական թրեյնինգներ է անցկացնում սպասարկող անձնակազմի համար
 Երկուշաբթի, 10 Հունիսի 2013 13:53

Հայաստանի շինանյութերի խոշորագույն արտադրողներից մեկը` ՙՇեն Հոլդինգ ՚- ը կրթական թրեյնինգներ է անցկացնում սպասարկող անձնակազմի համար: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է ընկերության նախագահ Սամվել Բեգլարյանը, ընդգծելով, որ ՙՇեն Հոլդինգ՚-ն իրականացնում է իր կադրերի մասնագիտական վերապատրաստման հետևողական քաղաքականություն:

Ս.Բեգլարյանը նշել է, որ ամեն տարի հոլդինգի ողջ անձնակազմը անցնում է պարտադիր ուսուցում: Այդ ընթացքում արտադրական բաժանմունքների մասնագետները զարգացնում են իրենց գիտելիքներն ու հմտություններն արտասահմանում, մասնավորապես, Գերմանիայում, իսկ սպասարկող անձնակազմը` հոլդիգի ներսում`ՙտեխնոլոգիաները մշտապես զարգանում են և մեր խնդիրը կայանում է նրանում, որպեսզի քայլենք  տեխնոլոգիական առաջընթացին համընթաց՚: Ինչպես նշել է հոլդինգի ղեկավարը, ցանկացած արտադրության տեխնոլոգիական զարգացման մակարդակն է ձևավորում ձեռնարկության արտադրանքի մրցունակությունը:

Maeutica բրենդինգային գործակալության մենեջեր Նիկա Եպիսկոպոսյանը, հոլդինգի անձնակազմի համար կազմակերպելով թրեյնինգները, իր հերթին նշել է, որ սպասարկող անձնակազմի վերապատրաստման գործընթացն անցնում է գործակալության կողմից հատուկ մշակված` որակյալ սպասարկման ստանդարտներին համապատասխան: ՙԱշխատելով թրեյնինգի ծրագրի և սպասարկման ստանդարտների մշակման վրա` մենք հաշվի ենք առել հոլդինգի գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև ընկերության կորպորատիվ արժեքները: Հոլդինգի յուրաքանչյուր աշխատակից, որն անցել է այս թրեյնինգը, այժմ ոչ միայն վաճառող է, այլ մասնագետ, որը կատարյալ ծանոթ է ապրանքների ֆիզիկական, անգամ քիմիական, հատկանիշներին, լավ գիտի դրա մրցակցային առավելությունները, ունի հաճախորդի որակյալ սպասարկման ունակություններ և ի վիճակի է պոտենցիալ գնորդների մոտ ընկերության նկատմամբ ձևավորել վստահություն՚,-նշել է նա:

Իրենց ունակությունների մեջ վստահ են նաև ընկերության մասնագետները: Ընկերության արտադրանքի վաճառքի ավագ մենեջեր Հովհաննես Դավթյանը բացատրում է, որ ՙհաճախորդն ուշադրություն է դարձնում ոչ միայն գնվող ապրանքի որակի, այլ նաև վաճառողի աշխատանքի որակի վրա, քանի որ գործնականում, մենք հանդիսանում ենք ընկերության դեմքը, նրա առանցքային արժեքների կրողը և, շահելով գնորդի տրամադրվածությունն ու վստահությունը, մենք նրա գիտակցության մեջ դրական վերաբերմունք ենք ձևավորում նաև ընկերության նկատմամբ՚:

Հիշեցնենք, որ ՙՇեն Հոլդինգ՚- ը զբաղվում է շինանյութերի, այդ թվում, ներկերի, լաքերի, շինարարական չոր շաղախների, ինչպես նաև բետոնային շաղախների, ապրանքային բետոնների և մայթերի սալիկների արտադրությամբ ու իրացմամբ: Հոլդինգի կազմում են` ՙՇեն Կոնցեռն՚ ՓԲԸ-ն, Huntsman Building Products-ը, ՙՇեն Գրուպ՚ ՓԲԸ-ն:

Նոր ինքնության մշակման շրջանակներում ընկերությունը 2012 թվականից համագործակցում է Maeutica բրենդինգային գործակալության հետ, որը պատասխանատու է ՙՇեն Կոնցեռն՚-ի ռեբրենդինգի հայեցակարգի, վիզուալ նոր լուծումների, ընկերության կոմունիկացիոն մատրիցայի և կոմունիկացիոն ռազմավարության մշակման և ներդրման համար, և ներկայումս ակտիվորեն պայքարում է հանուն ընկերության բրենդ-ինստալացիայի: Ներկայումս հոլդինգը գտնվում է նաև կորպորատիվ կառավարման առաջադեմ ստանդարտների ներդրման և ազգային բրենդի ձևավորման փուլում: Ընկերության կորպորատիվ կառավարման փորձի բարելավման նախագծի մշակումով ու ներդրումով է զբաղված Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), ՙԿորպորատռիվ կառավարման կենտրոնի՚ հետ համատեղ:

ՙՇեն Հոլդինգ՚-ը ակտիվ արտադրական գործունեություն է ծավալել նաև Վրաստանում: Ներկայումս հոլդինգն ակտիվորեն աշխատում է սեփական հումքային բազայի ձևավորման ուղղությամբ, տիրապետելով տարածաշրջանի ամենախոշոր գիպսի հանքին: Ներկայումս ՙՇեն Հոլդինգ՚-ի ձեռնարկություններում աշխատում է մոտ 500 մարդ:

>>>
Ադրբեջանի արտգործնախարար. ԵԱՀԿ ՄԽ միջնորդները երկու հակամարտող երկրների նախագահների հանդիպում են նախապատրաստում
 Երկուշաբթի, 10 Հունիսի 2013 11:14

 Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները հունիսի վերջին կհանդիպեն` քննարկելու Ադրբեջանի Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպման նախապատրաստմանն առնչվող հարցեր: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` այդ մասին հաղորդել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Նրա ասելով, Վաշինգտոնից վերադառնալիս ինքը  Լոնդոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ադրբեջանի արտգործնախարարի հավաստմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են ՙպետությունների ղեկավարների առաջիկա հանդիպման ժամկետն ու օրակարգը՚:

Նա ընդգծել է, թե, համանախագահների ծրագրերի համաձայն, հունիսի վերջին նրանք դարձյալ ցանկանում են հանդիպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Ընդ որում Մամեդյարովն ավելացրել է, թե այդ հանդիպման ձևաչափն առայժմ հայտնի չէ, դրա շուրջ քննարկումներ են ընթանում: ՙՄիջնորդները դարձյալ կարող են այցելել տարածաշրջան: Համենայն դեպս, հունիսի վերջին նման հանդիպում է նախատեսվում: Նախագահների հանդիպման նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լուրջ հարցերի քննարկունմ է: Ես սպասում եմ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը` նախագահների հանդիպմանն անռչվող հարցերը համակողմանի քննարկելու նպատակով՚, - ամփոփել է Մամեդյարովը:

>>>
Ստամբուլի նահանգապետը ներողություն է խնդրել ցուցարարներից
 Երկուշաբթի, 10 Հունիսի 2013 10:39

Երևան:  ԱրմԻնֆո: Ստամբուլի նահանգապետ Հուսեին Ավնի Մութլուն ցուցարարներից ներողություն է խնդրել բողոքի ցույցը ցրելիս ոստիկանների չարդարացված դաժանության համար: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ՙՆովոստի՚ ԼԳ, նահանգապետը համապատասխան հայտարարություն է տարածել ՙԹվիթեր՚ սոցիակալամ ցանցում: Մութլուն նաև նշել է, որ երիտասարդությունը լիովին իրավունք ունի պաշտպանել սեփական շահերը, սակայն կոչ է արել դա անել իշխանությունների հետ երկխոսության ճանապարհով: Մինչդեռ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ  էրդողանը, ում հրաժարականն էին պահանջում ցուցարարները, հայտարարել է, թե չնայած մասշտաբներով աննախադեպ բողոքի ակցիաներին, որոնք ընդգրկել են գրեթե ողջ երկիրը, ինքը միանգամայն վստահ է, որ իր դիրքերն անսասան են: Ըստ ՙԻնտերֆաքսի՚, Էրդողանն իր կողմնակիցներին կոչ է արել ՙդաս տալ՚ բողոքավորներին` սատարելով իրեն 2014 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Նա հերթական անգամ սուր քննադատություն է ուղղել ցուցարարների հասցեին` նրանց անվանելով բարբարոս և անարխիստ:

Հիշեցնենք, որ Թուրքիայում արդեն 2-րդ շաբաթն է` շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնք սկսվել էին Ստամբուլում` Գեզի զբոսայգու վերակառուցման նախագծի դեմ բողոքից: Այնուհետև բողոքի ալիքը տարածվեց մյուս քաղաքներում: Բնապահպանական կարգախոսները փոխարինվեցին քաղաքականով, իսկ խաղաղ ցույցերը վերաճեցին ոստիկանության հետ բախումների: Արդեն ձերբակալվել է ավելի քնա 1000 մարդ, տուժածների թիվն իրավապաշտպանները գնահատել են շուրջ երեք հազար, զոհվել է առնվազն երեք մարդ: Թուրքիայի իշխանությունները սկզբում հայտարարել էին, թե մտադիր չեն զիջումների գնալ, սակայն հետագայում համաձայնեցին կասեցնել Թաքսիմ հրապարակի վերակառուցման ծրագիրը, որը նախատեսում էր առևտրի կենտրոնի կառուցում: Ի դեպ, հրապարակի վերակառուցման բուն գաղափարից նրանք չեն հրաժարվել:

>>>
Հռոմի պապը խոստացել է դիտարկել Հայաստան այցելելու հնարավորությունը
 Երկուշաբթի, 10 Հունիսի 2013 10:38

Հունիսի 7-ին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության առաջին ռեզիդենտ դեսպան Միքայել Մինասյանն իր հավատարմագրերն է հանձնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Մինասյանի և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի միջև կայացած զրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև գոյություն ունեցող երկկողմ պատմական կապերին, հարուստ մշակութային և հոգևոր ժառանգությանը: Այս կապակցությամբ դեսպան Մինասյանը նշել է, որ նպատակ ունի ուղղել Սուրբ Աթոռում ՀՀ նորաստեղծ դեսպանության գործունեությունը երկկողմ մշակութային կապերի, հոգևոր ընդհանրությունների առավել ընդլայնմանը, ինչպես նաև, համաշխարհային մշակութային ժառանգության  բաղկացուցիչ մաս կազմող հայկական քրիստոնեական ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը: Դեսպան Մինասյանը Հռոմի Պապին փոխանցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական ողջույնը: Նա նաև երախտագիտություն է հայտնել վերջերս Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և Հայ կաթողիկե եկեղեցու հոգևոր առաջնորդ Ներսես Պետրոս 19-րդի միջև կայացած հանդիպման ժամանակ Քահանայապետի կողմից Հայոց ցեղասպանության առնչությամբ հնչեցրած դիրքորոշման համար: Հանդիպման ընթացքում դեսպան Մինասյանը Հռոմի Պապին փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Հայաստան այցելելու հրավերը:  Քահանայապետը խոստացել է դիտարկել Հայաստան այցելելու հնարավորությունը:

Հռոմի Պապի հետ հանդիպումից հետո, Սուրբ Աթոռի արարողակարգի համաձայն, դեսպան Մինասյանն առանձնազրույց է ունեցել Սուրբ Աթոռի Պետքարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեի հետ: Հանդիպման ընթացքում կարդինալ Բերտոնեն, շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ հարաբերությունների առավել զարգացումը կարևորելու համար, ողջունել է Սուրբ Աթոռում դեսպանություն բացելու և ռեզիդենտ դեսպան նշանակելու որոշումը: Պետքարտուղարը հայտնել է նաև, որ Սուրբ Աթոռի Պետքարտուղարությունում քննարկվում է Հայաստանում նվիրակություն բացելու հարցը:

>>>
Երևանում կկայանա Միխայիլ Ժվանեցկու հեղինակային երեկո
 Երկուշաբթի, 10 Հունիսի 2013 10:37

 Հունիսի 15-ին՝ ժամը 19.00, ՙԲեմ փրոդաքշն՚ ընկերությունը ՙԱրամ Խաչատրյան՚ համերգասրահում կներկայացնի գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկու հեղինակային երեկոն։ Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՙԲեմ փրոդաքշն՚ ընկերությունից, ՙ120 րոպե՝ Ժվանեցկու հետ՚ խորագիրը կրող նոր ծրագիրը 2 ժամ շարունակ ժպիտ կպարգևի հանդիսատեսին։ Ժվանեցկու հեղինակային երեկոն կյանքի է կոչվում ՙԺողովրդավարական դիվանագիտություն՚ առաքելության ՙԲոլորն ուղևորվում են Երևան՚ ծրագրի շրջանակներում։

Մ. Ժվանեցկին Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ժողովրդական արտիստ է։ Նրա բոլոր ելույթներում առկա է իր ծննդավայր Օդեսային բնորոշ հումորը։ Նրա երգիծանքի թիրախ են մարդկային թերությունները և հասարակության արատները։ Նա հումորի միջոցով բարձրաձայնում է ճշմարտությունը՝ միաժամանակ ծիծաղի րոպեներ պարգևելով հանդիսատեսին։

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
 Երկուշաբթի, 10 Հունիսի 2013 10:35

Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 412,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 544 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,7 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 414 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 547 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,8 դրամ 1 ռուբլու դիմաց:

>>>
ԼՂՀ պաշտպանության բանակը կասեցրել է հերթական ադրբեջանական դիվերսիան
 Շաբաթ, 8 Հունիսի 2013 08:04

Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային հատվածում՝ Հորադիզի ուղղությամբ, հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն հետախուզական գործողության փորձ:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԼՂՀ  ՊՆ մամուլի ծառայությունից, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած աչալուրջ գործողությունների շնորհիվ ադրբեջանական բանակի հերթական սադրանքը ձախողվել է:
Հակազդիչ գործողությունների արդյունքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել: Հիշեցնենք, որ հունիսի 4-ին ադրբեջանական կողմը ԼՂՀ դեմ դիվերսիա էր ձեռնարկել Քարվաճառի ուղղությամբ: Ղարաբաղյան կողմին հաջողվել էր հետ շպրտել ադրբեջանցի դիվերսանտներին: 

>>>
ԻՏԱՌ-ՏԱՍՍ. ԵԱՀԿ Մինսկի խմբին չի հաջողվել կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում
 Շաբաթ, 8 Հունիսի 2013 08:04

ԵԱՀԿ Մինսկի խմբին դարձյալ  չի հաջողվել կազմակերպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով սեփական դիվանագիտական աղբյուրը խմբում ներառված երկրներից մեկի պատվիրակությունում, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը, որը նախատեսվում էր հունիսի 12-ին Զալցբուրգում, չի կայանա: Աղբյուրի կանխատեսումներով, այժմ նման հանդիպման մասին հնարավոր կլինի խոսել ոչ ավելի վաղ, քան ամռան վերջին կամ աշնան սկզբին։

Հիշեցնենք, որ նախօրեին ամերիկյան համանախագահ Յան Քելլիի գրասենյակում հաղորդել էին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը համաձայնության են հանգել նախագահների մակարդակով հանդիպում անցկացնելու շուրջ: Գրասենյակում նշել էին, որ համանախագահները կշարունակեն համատեղ աշխատանքը Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ` նման հանդիպում նախապատրաստելու համար, սակայն հանդիպման որոշակի ժամկետ չէր նշվել:

>>>



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով