Առաջիկայում կդիտվի չափազանց հետաքրքիր մի երևույթ. գրական գործունեությունը կկորցնի տնտեսական իմաստը, և այստեղ արդեն ոչինչ չի օգնի, նույնիսկ` հեղինակային իրավունքի համար պայքարը: ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՙԻ՞նչ, որտե՞ղ, ե՞րբ՚ խաղի գիտակ, մի քանի խոհարարական գրքերի հեղինակ Բորիս Բուրդան:
ՙԲանն այն չէ, թե ընթերցողին ինչ պետք է տա ժամանակակից գրականությունը, այլ այն, թե արդյոք այն կգոյատևի առաջիկա 10 տարում: Ինտերնետը` դա հրատարակչի և գրողի հետ ընթերցողի փոխգործակցության լիովին քայքայված համակարգ է, այդ թվում` նաև տնտեսական՚, - ընդգծել է նա: Նրա ասելով, այդ գործընթացների արդյունքում կարող է տիրել նոր համակարգ, որն այժմ նույնիսկ չի կարելի կանխատեսել:
ՙԱյն զգում են մարդիկ, օրինակ, ինտերնետում անվճար զետեղելով իրենց ստեղծագործությունները և դրանք առաջարկելով նրանց, ովքեր կցանկանան իրենց հաճույքը դրսևորել նաև կամավոր մուծմամբ: Դա գոնե ինչ-որ ճանապարհ է: Այն կարող է նաև արմատավորվել, սակայն` ոչ շուտով՚, - նկատել է Բուրդան: Այդպիսով, ինչպես նշվել է, այժմ, խորհրդային ժամանակներից սովորական դարձած այն կարծիքը, թե գրական գործուենությունը ողջ կյանքի համար լուծված նյութական խնդիրներն են, հօդս է ցնդում:
Բորիս Բուրդայի խոհարարական գրքերի թվում են ՙՀյուրասիրում է Բորիս Բուրդան՚, ՙԽոսակցություն կերակրի շուրջ՚, ՙՀամեղ է՚, ՙԽոհարարական ձոներ՚, ՙԳիտակի խոհանոց՚: