Air Arabia բյուջետային ավիաընկերությունը ԱՄԷ-ից Երեւան չվերթնե: Այս մասին տեղեկացրել է arabianbusiness.com կայքը՝ վկայակոչելով ավիաընկերության հաղորդագրությունը:
Համաձյն ԱրմԻնֆո գործակալության տեղեկությունների, առաջին չվերթը տեղի կունենա օգոստոսի 19-ին: Շարժա-Երեւան չվերթներն իրականացվելու են շաբաթը երկու անգամ: Շարժայից չվերթն իրականացվելու է երեքշաբթի եւ ուրբաթ օրերին: Տոմսի արժեքը կկազմի 164-185 դոլար:
Աղբյուրի համաձայն, անցյալ ամիս Air Arabia ընկերությունը հայտ էր ներկայացրել շաբաթվա մեջ երկու անգամ Էմիրություններից Հայաստան իրականացվող չվերթների վերաբերյալ: ՙՀայաստանն արագորեն վերածվում է զբոսաշրջիկների այցելության պարտադիր վայրի, որոնք փնտրում են հարուստ մշակույթ եւ պատմություն ունեցող երկիր` ֆանտաստիկ բնապատկերների եւ մաքուր օդում զվարճանքների համադրությամբ՚,- նշել է Air Arabia-ի գլխավոր տնօրեն Ադել Ալին:
Նշենք, որ ներկայումս Հայաստանից ԱՄԷ է թռչում միայն Fly Dubai-ը` շաբաթական չորս անգամ: