Arminfo.info



ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարըՀայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարը
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանըՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում էՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում է
Այսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի ԵրևանԱյսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի Երևան
Միրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ինՄիրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին
Կիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժելԿիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժել
Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետՄինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
"5165" շարժումը կոչ է անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին միավորվել՝ հանուն հայրենիքի փրկության
Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրըԱպրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը
Փաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներումՓաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներում
ՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանըՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանը
Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբըԷնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը
«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի
Կարդալ ավելին





Ոստիկանության կայքում տեղադրվել է ՀՀ ընտրողների նոր ցուցակը
 Չորեքշաբթի, 9 Հունվարի 2013 12:29

 Ոստիկանության կայքում տեղադրվել է ՀՀ ընտրողների նոր ցուցակը:

Ընտրողների ցուցակում տվյալները ստուգելու նպատակով կարելի է այցելել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը՝ www.elections.am կամ տեղամասային կենտրոններ: Ընտրողների ցուցակում անճշտություններ հայտնաբերելիս, դրանք վերացնելու համար, մինչև 2013 թ. փետրվարի 13-ը կարելի է դիմում ներկայացնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ հաշվառման վայրի անձնագրային ծառայություն:

Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարվելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ` այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմած քաղաքացուն։
www.elections.am համացանցային կայքում հրապարակված ընտրողների ցուցակը տեղադրվել է որոնման, իսկ www.police.am կայքում` ներբեռնելու հնարավորությամբ: Ընտրողների ցուցակում ընդգրկվում են քվեարկության անցկացման օրը 18 տարին լրացած և բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիները: Հարցեր առաջանալու դեպքում կարելի է զանգահարել 010-53-32-73 հեռախոսահամարով:

Մեկնաբանելով այս տեղեկատվությունը`ՙԺառանգություն՚ կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանում ընտրողների թիվը կրկին ավելացել է. ՙՀայաստանի ՙընտրողների՚ թիվը կրկին ավելացել է ... 6 ամսվա ընթացքում 25.000-ով: Կամ ՙընտրողների՚ խմբաքանակ են ներկրել, կամ էլ որոշ ՙպադոշ՚ ընտրողներ, չնայած անբարենպաստ սոցիալ-տնտեսական պայմաններին, բակտերիայի նման բազմացել են Մեր երկրում ամոթը իսպառ մեռել է: Կապ չունի, որ երկիրը լքածների թիվը այս տարի էլ գերազանցել է երկիր մտածների թվին: Միևնույնն է, ընտրողների ռեգիստրը տրաքում է: Վստահ եղեք, մեռելոցից հետո ընտրողների թիվը դեռ էլի կաճի: Դիմացեք, ժողովուրդ՚,- կոչ է անում Սաֆարյանը:

Նշենք, որ 2012 թ. մայիսի  6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակներում ընդգրկված էր 2 482 593 ընտրող, մինչդեռ երկրի բնակչության ընդհանուր թիվը կազմում է 2,9 մլն մարդ:

>>>
Ուկրաինայի միջազգային ավիաուղիների կողմից այս տարվա գարնանից նախատեսվելիք Երևան-Ամստերդամ-Երևան Կիևի միջոցով տրանզիտային կանոնավոր չվերթները կսպասարկեն զբոսաշրջային աճող հոսքերը
 Չորեքշաբթի, 9 Հունվարի 2013 12:27

 Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը 2013 թվականի հունվարի 8-13-ին տեղական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ Հայաստանը ներկայացնում է Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցող ՙVakantiebeurs' 2013՚ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Հեղինակավոր այս ցուցահանդեսին այս տարի մասնակցում են զբոսաշրջային ոլորտի շուրջ 1400 ներկայացուցիչներ: Հայկական տաղավարը այցելուների ու մասնակիցների կողմից աննախադեպ հետաքրքրության է արժանանում: Նիդեռլանդները դարձել է Հայաստանի զբոսաշրջության խթանման թիրախային կարևոր ուղղություններից մեկը: Հայաստանի և Արցախի գրավիչ և բազմաբնույթ զբոսաշրջային նկարագրի ձևավորման նպատակով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հրավերով 2012թ.-ին Հայաստան և Արցախ էր այցելել հոլանդական առաջատար ՙBNN՚ հեռուստաընկերության լրագրողական խումբը, որը հատուկ ֆիլմ էր պատրաստել հայկական ազգային և հոգևոր ժառանգության վերաբերյալ, որը ցուցադրվել է Նիդերլանդների Թագավորությունում ամենահեղինակավոր ՙChannel 3 Travels՚ հեռուստահաղորդաշարով։

Հաշվի առնելով հոլանդացի զբոսաշրջիկների կողմից հայկական զբոսաշրջային արդյունքների նկատմամբ ձևավորված պահանջարկը և դրանով պայմանավորված զբոսաշրջային հոսքերի աճի հանգամանքը՝ հարկ է նշել, որ Ուկրաինայի միջազգային ավիաուղիների (UIA) կողմից այս տարվա գարնանից նախատեսվելիք Երևան-Ամստերդամ-Երևան Կիևի միջոցով տրանզիտային կանոնավոր (շաբաթական 4 անգամ) չվերթները կսպասարկեն զբոսաշրջային աճող հոսքերը: Նախատեսվում է, որ երկկողմանի ուղևորության տոմսի արժեքը կկազմի շուրջ 370 եվրոյին համարժեք դրամ: Զբոսաշրջային խմբերի համար կգործեն հատուկ սակագներ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակը:

>>>
ՀԴԿ առաջնորդ. Հայաստանին հարկավոր է ազատվել երեք նախագահների ՙեռապետությունից՚
 Չորեքշաբթի, 9 Հունվարի 2013 12:26

 Հայաստանին հարկավոր է ազատվել երեք նախագահների`Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ՙեռապետությունից՚, անհրաժեշտ է վերջ դնել նրանց դարաշրջանին և գտնել նոր անձանց: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նա գտնում է, որ Հայաստանը վաղուց քաղաքական զարգացման նոր փուլ թևակոխելու կարիք ունի, իսկ դրա համար երկրին պետք են որակապես նոր գործիչներ: Ըստ որում, Սարգսյանը գտնում է, որ համապատասխան ներուժ դրա համար կա:

Առաջիկա նախագահական ընտրությունները քաղաքական գործիչը շատ տարօրինակ է համարում`այն առումով, որ այս կամ այն քաղաքական թիմը ներկայացնող քիչ թե շատ կայացած քաղաքական գործիչները չեն մասնակցում մրցապայքարին: Եվ նրանց փոխարեն այնպիսի լուրջ և պատասխանատու պաշտոնի, ինչպիսին պետության ղեկավարի պաշտոնն է, հավակնում են քաղաքական ասպարեզում որևէ փորձ չունեցող, հասարակությանն անհայտ անձինք:

>>>
Սոցիոլոգ. Հայաստանի ընտրողների 28 տոկոսն արդեն կողմնորոշվել է նախագահի պաշտոնի թեկնածուի ընտրության հարցում
 Չորեքշաբթի, 9 Հունվարի 2013 10:50

Այսօրվա դրությամբ Հայաստանի բնակչության 52 տոկոսը հետևում է երկրում առկա քաղաքական իրավիճակին, նրանց 32 տոկոսը կմասնակցի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին, 28 տոկոսն արդեն կողմնորոշվել է ընտրության հարցում, իսկ 24 տոկոսն առայժմ որոշում չի կայացրել: Այդ մասին հունվարի 9-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ՙՍոցիոմետր՚ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

ՙԵլնելով անցյալ տարվա դեկտեմբերին անցկացված հարցման արդյունքներից` կարելի է ասել, որ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը կհավաքի ձայների 20,5 տոկոսը, Րաֆֆի Հովհաննիսյանը` 5,5 տոկոսը, Պարույր Հայրիկյանը` 1,5 տոկոսը, իսկ ընտրողների 0,5 տոկոսը դեռ չի կողմնորոշվել: Սակայն հարցումն անցկացվել մինչև Հրանտ Բագրատյանի թեկնածության առաջադրումը՚, - նշել է սոցիոլոգը:

Ընդ որում նա ընդգծել է, որ գործող նախագահի համար լուրջ մրցակից չի տեսնում, շտապելով ավելացնել, թե երկրորդ տեղի համար պայքար կծավալվի Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի միջև, երրորդ տեղը կզբաղեցնի Պարույր Հայրիկյանը, իսկ մնացած թեկնածուները սոսկ խեղկատակներ են քաղաքական ասպարեզում: ՙԱյդ մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ է քաղաքականությունը, և ես կարծում եմ, որ նրանք անհրաժեշտ գումար չունեն ողջ հանրապետությունում 900 շտաբ բացելու և լուրջ աշխատանք իրականացնելու համար: Հարցման արդյունքների համաձայն, առաջիկա ընտրություններում Սերժ Սարգսյանը կստանա ընտրողների ձայների 72 տոկոսը, Րաֆֆի Հովհաննիսյանը` 20 տոկոսը, Պարույր Հայրիկյանը` 3 տոկոսը, մնացած բոլոր թեկնածուները չեն հաղթահարի 1 տոկոսի շեմը՚, - ընդգծել է Ադիբեկյանը:

Նրա ասելով, չափազանց կարևոր դեր կխաղան նաև եղանակային պայմաններն ընտրության օրը, ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե որքան լավ կաշխատեն փոխադրամիջոցները: Միևնույն ժամանակ նա հաղորդել է, որ եթե բնակչության 35 տոկոսը մասնակցի ընտրություններին, ապա մասնակցությունը կարելի է համարել նորմալ: Հարցմանը մասնակցել է 1420 մարդ ողջ հանրապետությունից:

Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 15 թեկնածու, որոնցից երեքը` գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվել են, համապատասխանաբար, ՀՀԿ-ից, ՙԱզատություն՚ կուսակցությունից և ՙԺառանգություն՚ կուսակցությունից:  Մնացած 12-ն ինքնառաջադրված են: Նրանց թվում են ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ՙԱզգային համաձայնություն՚ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, ԲՀԿ անդամ Ռուբեն Այվազյանը, անկուսակցական Տարոն Աբրահամյանը, Առաջադիմական սոցիալիստական կուսակցության նախագահ Ռոբերտ Ահարոնյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ՙՔաշաթաղ՚ հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը, կենսաթոշակառու Պավլիկ Սարգսյանը, գործազուրկ Մհեր Հայրապետյանը և Ազգային մամուլի ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
 Չորեքշաբթի, 9 Հունվարի 2013 10:32

 Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում
այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 405,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 530,5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`13,3 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 407 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 534 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`13,34 դրամ 1 ռուբլու դիմաց:

>>>
ՙԱզգային համաձայնություն՚ կուսակցության առաջնորդը վճարել է ընտրագրավը
 Չորեքշաբթի, 9 Հունվարի 2013 10:30

 Հայաստանի նախագահի պաշտոնի հնարավոր ութ թեկնածուներից մեկը, որոնք ավելի վաղ 8 մլն դրամի չափով ընտրագրավի վճարման անդորրագիր չէին ներկայայցրել, ՙԱզգային համաձայնություն՚ կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը հունվարի 8-ին վճարել է ընտրագրավը: Այդ մասին հաղորդել է  ԿԸՀ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնի համար առաջադրված 15 թեկնածուներից ընդամենը ութն է ընտրագրավ վճարել. պետության գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ՙԱզատություն՚ կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՙՓախստականներն ու միջազգային իրավունքը՚ քաղաքացիական հասարակության ցանցի քաղաքական հարցերի գծով խորհրդական, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, գործազուրկ էպոսագետ Վարդան Սեդրակյանը և ՙՀայ-ռադիոյի՚ տնօրեն Անդրեաս Ղուկասյանը: Նախօրեին ԿԸՀ նիստում ընտրագրավ չվճարած թեկնածուները հարց էին բարձրացրել այդ պահանջի հակասահմանադրականության մասին: ԿԸՀ որոշմամբ բոլոր թեկնածուներին տրվել է 48 ժամ` ընտրագրավ վճարելու համար: Եթե դա չարվի, ապա նրնանց թեկնածությունը չի գրանցվի:

>>>
Ձյան առատ տեղումները քննություններին չեն խոչընդոտի
 Չորեքշաբթի, 9 Հունվարի 2013 10:26

 Կրթության և գիտության նախարարությունը պատրաստ է ընդառաջել մարզերի ուսանողներին, որոնց համար ձյան առատ տեղումները կարող են խնդիրներ հարուցել քննական շրջանում:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՙՖեյսբուքի՚ իր էջում նշել է, որ ձյան առատ տեղումները մտահոգություն են հարուցում երկրի մարզերում բնակվող ուսանողների շրջաններում, քանի որ կարող են խոչընդոտ դառնալ մայրաքաղաքի բուհերում քննություններ հանձնելիս: ՙԹող մարզերի այն ուսանողները, որոնք ձյան տեղումների պատճառով չեն կարողացել մասնակցել քննություններին, չանհանգստանան: Անհրաժեշտության դեպքում նախարարությունը պատրաստ է աջակցել բուհերում ծագած խնդիրների լուծմանը՚, - ընդգծել է նա:

>>>
Տղամարդու մասնատված դիակ է հայտնաբերվել ՙԴալմայի այգիներ՚ առևտրի կենտրոնից ոչ հեռու
 Չորեքշաբթի, 9 Հունվարի 2013 10:25

 Տղամարդու մասնատված դիակ է հայտնաբերվել ՙԴալմայի այգիներ՚ առևտրի կենտրոնին հարող տարածքում:

Ինչպես հաղորդում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, հունվարի 4-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ որդին` 1965 թ. ծնված Արա Հունանյանը, հունվարի 3-ին, ժամը 14.00-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին, ժամը 17.50-ին, Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 2/4 շենքին հարակից ՙԴալմայի այգիներ՚ այգեգործական ընկերության տարածքում, Սերգո Ե.-ին պատկանող տնակի հետնամասում, հայտնաբերվել է Արա Հունանյանի դիակը` մասնատված վիճակում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ Սերգո Ե.-ին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

>>>
ՀՀ ոստիկանություն. Ավարտվել է Վազգեն Խաչիկյանի նկատմամբ նախաքննությունը
 Չորեքշաբթի, 9 Հունվարի 2013 10:24

 Ավարտվել է Վազգեն Խաչիկյանի նկատմամբ նախաքննությունը, ով կալանավորվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար, պատասխանատու աշխատակիցների կողմից չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում կատարված նախաքննության ընթացքում 2013 թ. հունվարի 8-ի դրությամբ հարցաքննվել են 8300 անձիք, այդ թվում` ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության և այդ ծառայության ստորաբաժանումների աշխատակիցներ, կենսաթոշակառուներ, վերջիններիս հարազատներ ու հարևաններ:

Ընդհանուր առմամբ՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել են 53 անձինք /2-ը` հետախուզվող/: Նրանցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը կազմում է 376.716.903 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 51.773.902 ՀՀ դրամը: Մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել 9 քրեական գործեր 28 անձանց վերաբերյալ:
Երեք անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է համաներման ակտի կիրառման հիմքով, իսկ 4 անձի նկատմամբ` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրանալու հիմքով:

>>>
ՀԿԵ-ն աշխատում է բնականոն ռեժիմով
 Չորեքշաբթի, 9 Հունվարի 2013 10:23

Չնայած ձյան առատ տեղումներին՝ ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ-ն աշխատում է բնականոն ռեժիմով: Ներկա պահին կատարվում են երկաթուղային գծերի մաքրման և անխափան երկաթուղային հաղորդակցության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքներ:

Ինչպես հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը, երեկ ձնամաքրման աշխատանքներ են տարվել Նուռնուս-Ծովագյուղ, Գյումրի-Անի, Գյումրի-Ղալթախչի, Մայիսյան-Ջաջուռ հատվածներում: Ձնամաքրման աշխատանքներ են կատարել մոտ 200 երկաթուղային և 3 ձնամաքրող մեքենա, որից 2-ը աշխատում էին Գյումրիում, իսկ 1-ը՝ Սևանում: Այսօր ձնամաքրման աշխատանքները կշարունակվեն: Մասնավորապես, Գյումրիում եղանակային պայմանների վատթարացման պատճառով՝ տեղում աշխատելու են արդեն 3 ձնամաքրող մեքենա, իսկ Սևանում աշխատանքը կշարունակի հատուկ տեխնիկայի մեկ միավոր: Հաշվի առնելով, որ մի շարք ավտոմայրուղիները փակ են, ուղևորա- և բեռնափոխադրումների զգալի մասը տեղափոխվել է երկաթուղի: Մասնավորապես, էլեկտրագնացքների լրացուցիչ չվերթներ են նշանակվում բոլոր ուղևորներին տեղափոխելու նպատակով: ՙՀԿԵ՚ ՓԲԸ բեռնատար գնացքներն աշխատում են համաձայն գրաֆիկի: Չվացուցակին համապատասխան աշխատում է ինչպես Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային ուղևորատար գնացքը, այնպես էլ ներհանրապետական էլեկտրագնացքները:

>>>
Երկու աղջիկներ ցած են նետվել Երևանի միևնույն շենքի 12-րդ հարկից և ողջ են մնացել` չստանալով լուրջ վնասվածք
 Չորեքշաբթի, 9 Հունվարի 2013 10:23

 Երևանի Րաֆֆու 49 հասցեում գտնվում է միստիկական մի շենք, որը ՙփրկել է՚ ինքնսպանության փորձ կատարած երկու աղջիկների կյանքերը, ովքեր ցած են նետվել այդ շենքի 12-րդ հարկից:

Ինչպես գրում է ՙՀայկական ժամանակ՚ թերթը, աղջիկները ոչ միայն ողջ են մնացել, այլև, նույնիսկ, լուրջ վնասվածք չեն ստացել: Նախօրեին հայտնի է դարձել, որ հունվարի 4-ին Հարավ-Արևմտյան թաղամասի Րաֆֆու 49 շենքի 12-րդ հարկի պատշգամբից ինքնասպանության նպատակով ցած է նետվել 23-ամյա Գ.Մ-ն: Նա, բարեբախտաբար, ողջ է մնացել և գտնվում է ՙՄալաթիա՚ բժշկական կենտրոնում: Բժիշկների հավաստմամբ, ընդամենը 3-4 օրից նա այնտեղից դուրս կգրվի: Այս տարվա մարտին նույն շենքի միևնույն հարկից նետվելու միջոցով դարձյալ ինքնասպանության փորձ էր կատարել 21-ամյա Հ.Ա-ն` Գ.Մ.-ի հարևանուհին, սակայն նա նույնպես ողջ էր մնացել:

>>>
Գեորգի Օկոևը մեկնաբանել է իր հիվանդանոցին հասցեագրված աղմկահարույց մեղադրանքը
 Չորեքշաբթի, 9 Հունվարի 2013 10:22

 Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԻ տնօրեն Գեորգի Օկոևը մեկնաբանել է Աշտարակի բնակիչ Կարապես Կարապետյանի մեղադրանքը, ով կասկած է հայտնել իր կնոջ երիկամը հեռացնելու անհրաժեշտության առնչությամբ:

Ինչպես նշվում է Առողջապահության նախարարությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված Օկոևի մեկնաբանությունում, Նունե Մաղաքյանի վիրահատությունը կատարվել է պետպատվերի սահմաններում, որի համար կա համապատասխան հիմնավորում` հաստատված դատական քննության ընթացքում: Վիրահատության ծավալի ընդարձակման և հանդիպող բարդությունների մասին Ն.Մաղաքյանը տեղեկացված է եղել (կա համապատասխան անդորրագիր), և այն, որ կատարված վիրահատության ընացքում բարդությունները իրոք բարդություններ են, այլ ոչ թե բժշկական սխալ,  հաստատված է ՀՀ տարածքում անցկացված բազմաթիվ դատա-բժշկական քննությունների արդյունքներով: Ն.Մաղաքյանի և նրա ամուսնու կողմից նյութերը ուղարկվել է անկախ դատա-բժշկական քննության` Գերմանիա, և այնտեղից ստացվել է եզրակացություն, որ վիրահատության ծավալը ընտրված է ճիշտ և եղած դեպքը միանշանակ համարվում է տվյալ միջամտությանը բնորոշ բարդություն, այլ որ թե բժշկական սխալ: Գ.Օկոևի հավաստմամբ, տվյալ եզրակացությունը կա Ն.Մաղաքյանի մոտ, ինչպես նաև դատական գործերում: Վերականգնողական վիրահատության ընթացքում Ն.Մաղաքյանը և նրա ամուսինը հրաժարվել են երիկամի պահպանման հետագա միջամտություններից և պնդել են երիկամի հեռացմանը: Կան համապատասխան գրառումներ բժշկական փաստաթղթերում: Տվյալ գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որը կայացրել է վճիռ Նունե Ռազմիկի Մաղաքյանի հայցը մերժել անհիմն լինելու հիմքով (նայիր համապատասխան կայքը):

>>>
Ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին կրկին ելույթ կունենա Երևանում
 Երեթշաբթի, 8 Հունվարի 2013 16:32

 Հայտնի ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին կրկին ելույթ կունենա Երևանում: Համերգը տեղի կունենա Ա. Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, որտեղ հունվարի 14-ին երաժիշտը հանդես կգա Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ միասին: 

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին սկսել է ակորդեոն նվագել 9 տարեկանում` հետագայում մասնագիտանալով բանդոնեոնի վրա: 1993-2001թթ. նա ուսանել է Ֆ.Ֆենարոլիի անվան քաղաքացիական երաժշտական դպրոցում (Լանչիանո, Իտալիա)` Ս.Կալիստայի և Ց.Չակչարետտայի ղեկավարությամբ: 2007թ. նա ավարտել է first-class degree Ս.Սեսիլիայի երաժշտական ակադեմիայում (Հռոմ, Իտալիա): Նա վարպետության դասեր է վերցրել Իտալիայում և արտերկրում:

>>>
Հետտոնական օրերին խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ թեթև, անյուղ ապուրներին, բանջարեղենից պատրաստված կերակրատեսակներին և մրգերին
 Երեթշաբթի, 8 Հունվարի 2013 16:30

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Ամանորյա տոնական օրերին  հանրապետության տարածքում բնակչության շրջանում բոտուլիզմի, սննդային և ալկոհոլային թունավորման, ինչպես նաև սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքեր չեն արձանագրվել:    

Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է հետագայում սննդային թունավորումների և սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման ու տարածման կանխարգելման նպատակով զերծ մնալ ժամկետանց, ոչ սառնարանային պայմաններում պահպանված, անբավարար ջերմային մշակման ենթարկված  սննդամթերքի և պատրաստի կերակրատեսակների, ինչպես նաև տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից: Հետտոնական օրերին խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ թեթև, անյուղ ապուրներին, բանջարեղենից պատրաստված կերակրատեսակներին և մրգերին:

>>>
Հայաստանի համախառն արտաքին պարտքը 2012 թվականի երրորդ եռամսյակում աճել է 3 տոկոսով, մինչև 7,54 մլրդ.դոլար
 Երեթշաբթի, 8 Հունվարի 2013 16:29

 Հայաստանի համախառն արտաքին պարտքը 2012 թվականի երրորդ եռամսյակում աճել է 3%, կամ $ 212.62 մլն, կազմելով 2012 թվականի հոկտեմբերի 1-ին կազմելով $7536.66 մլն: Համախառն արտաքին ակտիվներն այդ օրվա դրությամբ կազմել են $4888.60 մլն դոլար, եռամսյակային կտրվածքով կրճատվելով 4,9%, կամ $229.22 մլն: Արդյունքում` զուտ արտաքին պարտքը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 0.6%, կամ $ 16.6 մլն. կազմելով $2648,06 մլն:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տվյաների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, արտաքին համախառն պարտքի 41.87%-ը` ¥3155.43 մլն.դոլար, ամբողջությամբ երկարաժամկետ վարկեր¤ կազմել է պետական համակարգի բաժինը, 23.92%-ը` ¥1803.14 մլն.դոլար, որից 1027.35 մլն.դոլարը` երկարաժամկետ վարկեր, 668.99 մլն.դոլարը` կանխիկ դրամական միջոցներ և ավանդներ¤ առևտրային բանկերի բաժինը, 12.54%-ը` ¥945.23 մլն.դոլար, որից 692.21 մլն. դոլար` երկարաժամկետ վարկերը, 183.3 մլն.դոլար` կարճաժամկետ վարկերը¤ մասնավոր հատվածի բաժինը, 9.7%-ը` ($ 731.18 մլն, որից ավելի քան 81,4%` երկարաժամկետ վարկեր) դրամավարկային կարգավորման մարմինների բաժինը, իսկ 11,96%-ը` ($ 901.67 մլն) օտարերկրյա ուղղակի ներդրումները: Ընդ որում, առևտրային բանկերի գծով կարճաժամկետ վարկերի գծով պարտքը եռամսյակային կտրվածքով կրճատվել է 21.3%, մինչև $ 86,46 մլն, իսկ երկարաժամկետ վարկերի ծավալներն աճել են 5%, մինչև 1027,35 մլն.դոլար:

Ըստ ֆինանսների նախարարության տվյալների, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ համախառն արտաքին պարտքը կազմել է $ 7393.57 մլն (եռամսյակային աճը` 1.2%), համախառն արտաքին ակտիվները` $ 4814.46 մլն (եռամսյակային աճը` 1.3%), ինչի արդյունքում, զուտ արտաքին պարտքը կազմել է $ 2579,11 մլն (եռամսյակային աճը` 1%): 2012 թվականի հուլիսի 1-ին համախառն արտաքին պարտքի կազմել է $ 7324.04 մլն (եռամսյակային աճը` 2.1%), համախառն արտաքին ակտիվները` $ 4659.38 մլն (եռամսյակային աճը` 0.6%), ինչի արդյունքում, զուտ արտաքին պարտքը կազմել է $2664.66 մլն (եռամսյակային աճը` 4,6%):

>>>
Սուպերմարկետների կողմից գյուղատնտեսական շուկաների դուրս մղման հետևանքով վերջիններից մասնաբաժինը մանրածախի շրջանառությունում վերջին 5 տարիներին 2.7 տոկոսից նվազեցրել է մինչև 1.5 տոկոս
 Երեթշաբթի, 8 Հունվարի 2013 13:16

Հայաստանի մայրաքաղաքում շարունակվում է գյուղատնտեսկան շուկաները սուպերմարկետների վերածելու ինտենսիվ գործընթացը, ինչն ավելի է խորացնում վաճառքի ծավալների անկումը ագրարային շուկաներում: Այսպես, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, վերջին 5 տարիներիկտրվածքով գյուղատնտեսական շուկաների մասնաբաժինը մանրածախի ընդհանուր շրջանառության ծավալներում 2.7%-ից նվազել է մինչև 1.5%:

Առևտրի ծավալը գյուղատնտեսական շուկաներում, 2012 թվականի հունվար-նոյեմբերին հասնելով 16.9 մլրդ դրամի ($ 42.1 մլն), տարեկան կտրվածքով, կրճատվել է 17.5%, իսկ խանութներում (ներառյալ սուպերմարկետները) մանրածախի ծավալի տարեկան աճը կազմել է 3.9%, հասնելով 746,3 մլրդ դրամի ($ 1.9 մլրդ): Միայն 2012 թվականի նոյեմբերին մանրածախի ծավալը խանութներում և գյուղատնտեսական շուկաներում ցուցադրեց համապատասխանաբար` 5% և 5.6% աճ ¥2011-ի նոյեմբերի համեմատ խանութներում արձանագրված աճը կազմեց 6.5%, իսկ գյուղատնտեսական շուկաներում անկումը կազմեց` 11.7%): Բայց նույնիսկ նոյեմբերի աճի պայմաններում, առևտրի ծավլներով գյուղատնտեսական շուկաներն էապես զիջում են խանութներին: Մանրածախ առևտրի կազմում 2012 թվականի նոյեմբերին խանութների բաժինը կազմել է 65.5%, 2011 թվականի 53.1%-ի փոխարեն:

Ըստ վիճակագրության, 2012 թվականի հունվար-նոյեմբերինբ ներքին ապրանքաշրջանառությունը Հայաստանում տարեկան կտրվածքով աճել է 3.4%, մինչև 1.85 տրլն.դրամ ($ 4.5 մլրդ), միայն նոյեմբերին աճելով 2%: Ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալներում մեծածախ առևտրի բաժինը 2012 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 34.1% կամ 630 մլրդ դրամ ($ 1.6 մլրդ), տարեկան կտրվածքով աճելով 4,7%, իսկ միայն նոյեմբերին` 2,9%: Տրանսպորտային միջոցների առևտրի բաժինը կազմել է 4.2%, կամ 77 մլրդ դրամ ($ 191.8 մլն), տարեկան կտրվածքով աճելով 11.3%, իսկ միայն նոյեմբերին` 4.1%:

Առևտրի կազմում առյուծի բաժինը կազմումել է մանրածախը` 61.7%, կամ 1.14 տրլն. դրամ ($ 2.8 մլրդ), տարեկան կտրվածքով աճելով 2.2%, իսկ միայն նոյեմբերին` 1.4%: Ընդ որում, մանրածախ առևտրի կազմում սպառողական ապրանքների շուկաների բաժինը կազմել է 8.7% կամ 98.9 մլրդ դրամ (տարեկան անկումը` 4,5%, միայն նոյեմբերին` 8.6%), իսկ կրպակների բաժինը` 3,1% կամ 35.9 մլրդ դրամ (տարեկան անկումը` 13.6%, իսկ  նոյեմբերի անկումը` 3%):

Նշենք, որ 2012 թ հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում եղել է 13,6 հազ.խանութ, որից 9.2 հազարը կենտրոնացած է Երևանում, ապահովելով մանրածախի ընդհանուր շրջանառության 90%-ը, իսկ գյուղատնտեսական շուկաների թիվը կազմել է 30, որից 11-ը գտնվում է Երևանում, պահովելով մանրածախի ընդհանուր շրջանառության 80%-ը:

>>>
Խուլիո Իգլեսիասը ելույթ կունենա Երևանում
 Երեթշաբթի, 8 Հունվարի 2013 13:11

 Իսպանացի հայտնի երգիչ Խուլիո Իգլեսիասը ելույթ կունենա Երևանում: Համերգը տեղի կունենա մարտի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Խուլիո Իգլեսիասն ամենհայտնի իսպանալեզու կատարողն է, ով վաճառել է ավելի քան 300 մլն ձայնասկավառակ: Իր ստեղծագործական ողջ կարիերայի ընթացքում երգիչը ձայնագրել է ավելի քան 50 ալբոմ, որոնցից վերջինը` Julio Iglesias "1", լույս է տեսել 2011 թվականին:

>>>
Ամանորյա տոներին ՀԿԵ-ն տեղափոխել է մոտ 7,5 հազ. ուղևոր
 Երեթշաբթի, 8 Հունվարի 2013 13:09

 Ամանորյա տոներին՝ հունվարի 1-ից 7-ը, ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ-ն փոխադրել է 7,5 հազար ուղևոր: 560 մարդ դարձել են Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի ուղևորներ, իսկ ներհանրապետական էլեկտրագնացքների ծառայություններից օգտվել են ավելի քան 7 հազար ուղևոր:

Նոր տարվա առաջին օրերին հատկապես պահանջված էին ներհանրապետական երթուղիները: Մասնավորապես, բոլոր ուղևորներին փոխադրելու համար երեկ նշանակվել էր Գյումրի-Երևան լրացուցիչ էլեկտրագնացք:

ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև մեծանում է գնացքների արագությունը:

>>>
Քաղաքագետ. Հայկական դիվանագիտությունը պետք է հետևողական լինի, որպեսզի դիմակազերծ անի ստախոսին
 Երեթշաբթի, 8 Հունվարի 2013 13:05

 Այսօր Ադրբեջանի կողմից միջազգային ասպարեզում ղարաբաղյան հակամարտությունն աբխազական և հարավօսական հակամարտությունների հետ նույնականացնելու մշտական փորձերի միտում է նկատվում, բայց Երևանը պետք է ամեն կերպ խոչընդոտի դրան, քանի որ այդ հակամարտությունները տարբեր ծագում ունեն, մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

ՙԻ՞նչ է արել Հայաստանը`միջազգային ասպարեզում այդ հակամարտությունները տարբերակելու նպատակով: Ցավոք, այսօր այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվում՚,- ընդգծել է Մանասյանը:

Մեկնաբանելով օրերս տարածված տեղեկատվությունը, որ վրաց պատրիարք Իլյա Երկրորդն իբր նույնպես փորձել է նույնականացնել այդ հակամարտությունները`հայտարարելով, որ
Լեռնային Ղարաբաղը եղել և մնում է Ադրբեջանի անքակտելի մասը այնպես, ինչպես Հարավային Օսիան և Աբխազիան միշտ պատկանել են Վրաստանին`փորձագետը նշել է. ՙԳոյություն ունի երեք հնարավոր տարբերակ`կամ վրաց պատրիարքն անձնական հանդիպման ժամանակ այդ խոսքերն ասել է, որպեսզի շողոքորթի Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեին`հուսալով, որ այդ խոսքերը չեն հրապարակվի, կամ նրա խոսքերն աղավաղվել են, կամ նա ընդհանրապես նման հայտարարություններ չի արել՚:

>>>
Նիկ Եգիբյանը Հայաստանից Եվրատեսիլին մասնակցության առաջին թեկնածուն է
 Երեթշաբթի, 8 Հունվարի 2013 13:05

 Հայաստանը Եվրատեսիլ-2013-ում ներկայացնելու ցանկություն հայտնած առաջին կատարողը երգիչ Նիկ Եգիբյանն է: Youtube-ում նրա ՙRelease Us՚ երգի օգտին արդեն շուրջ 3 հազար դիտում է գրանցվել:
Հանրապետությունից մասնակցի ընտրությունը նախատեսվում է իրականացնել ներքին կարգով`Հայաստանի հանրային հեռուստատեսության հանձնաժողովի կողմից: 2012 թվականին Հայաստանը հրաժարվել է մասնակցել Բաքվում անցկացված Եվրատեսիլին, ինչի հետ կապված`տուգանվել է Եվրոպայի հեռարձակողների միության կողմից:
Եվրատեսիլ-2013-ը տեղի կունենա մայիսի 14-18-ը Շվեդիայում: Երգի մրցույթին կմասնակցի 39 երկրի ներկայացուցիչ: Այս տարի Եվրատեսիլին մասնակցությունից հրաժարվել են Բոսնիան և Հերցեգովինան, Պորտուգալիան, Սլովակիան և Թուրքիան:

>>>



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով