Երևանի Րաֆֆու 49 հասցեում գտնվում է միստիկական մի շենք, որը ՙփրկել է՚ ինքնսպանության փորձ կատարած երկու աղջիկների կյանքերը, ովքեր ցած են նետվել այդ շենքի 12-րդ հարկից:
Ինչպես գրում է ՙՀայկական ժամանակ՚ թերթը, աղջիկները ոչ միայն ողջ են մնացել, այլև, նույնիսկ, լուրջ վնասվածք չեն ստացել: Նախօրեին հայտնի է դարձել, որ հունվարի 4-ին Հարավ-Արևմտյան թաղամասի Րաֆֆու 49 շենքի 12-րդ հարկի պատշգամբից ինքնասպանության նպատակով ցած է նետվել 23-ամյա Գ.Մ-ն: Նա, բարեբախտաբար, ողջ է մնացել և գտնվում է ՙՄալաթիա՚ բժշկական կենտրոնում: Բժիշկների հավաստմամբ, ընդամենը 3-4 օրից նա այնտեղից դուրս կգրվի: Այս տարվա մարտին նույն շենքի միևնույն հարկից նետվելու միջոցով դարձյալ ինքնասպանության փորձ էր կատարել 21-ամյա Հ.Ա-ն` Գ.Մ.-ի հարևանուհին, սակայն նա նույնպես ողջ էր մնացել: