Հայաստանի համախառն արտաքին պարտքը 2012 թվականի երրորդ եռամսյակում աճել է 3%, կամ $ 212.62 մլն, կազմելով 2012 թվականի հոկտեմբերի 1-ին կազմելով $7536.66 մլն: Համախառն արտաքին ակտիվներն այդ օրվա դրությամբ կազմել են $4888.60 մլն դոլար, եռամսյակային կտրվածքով կրճատվելով 4,9%, կամ $229.22 մլն: Արդյունքում` զուտ արտաքին պարտքը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 0.6%, կամ $ 16.6 մլն. կազմելով $2648,06 մլն:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տվյաների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, արտաքին համախառն պարտքի 41.87%-ը` ¥3155.43 մլն.դոլար, ամբողջությամբ երկարաժամկետ վարկեր¤ կազմել է պետական համակարգի բաժինը, 23.92%-ը` ¥1803.14 մլն.դոլար, որից 1027.35 մլն.դոլարը` երկարաժամկետ վարկեր, 668.99 մլն.դոլարը` կանխիկ դրամական միջոցներ և ավանդներ¤ առևտրային բանկերի բաժինը, 12.54%-ը` ¥945.23 մլն.դոլար, որից 692.21 մլն. դոլար` երկարաժամկետ վարկերը, 183.3 մլն.դոլար` կարճաժամկետ վարկերը¤ մասնավոր հատվածի բաժինը, 9.7%-ը` ($ 731.18 մլն, որից ավելի քան 81,4%` երկարաժամկետ վարկեր) դրամավարկային կարգավորման մարմինների բաժինը, իսկ 11,96%-ը` ($ 901.67 մլն) օտարերկրյա ուղղակի ներդրումները: Ընդ որում, առևտրային բանկերի գծով կարճաժամկետ վարկերի գծով պարտքը եռամսյակային կտրվածքով կրճատվել է 21.3%, մինչև $ 86,46 մլն, իսկ երկարաժամկետ վարկերի ծավալներն աճել են 5%, մինչև 1027,35 մլն.դոլար:
Ըստ ֆինանսների նախարարության տվյալների, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ համախառն արտաքին պարտքը կազմել է $ 7393.57 մլն (եռամսյակային աճը` 1.2%), համախառն արտաքին ակտիվները` $ 4814.46 մլն (եռամսյակային աճը` 1.3%), ինչի արդյունքում, զուտ արտաքին պարտքը կազմել է $ 2579,11 մլն (եռամսյակային աճը` 1%): 2012 թվականի հուլիսի 1-ին համախառն արտաքին պարտքի կազմել է $ 7324.04 մլն (եռամսյակային աճը` 2.1%), համախառն արտաքին ակտիվները` $ 4659.38 մլն (եռամսյակային աճը` 0.6%), ինչի արդյունքում, զուտ արտաքին պարտքը կազմել է $2664.66 մլն (եռամսյակային աճը` 4,6%):