Arminfo.info



Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
"5165" շարժումը կոչ է անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին միավորվել՝ հանուն հայրենիքի փրկության
Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրըԱպրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը
Փաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներումՓաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներում
ՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանըՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանը
Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբըԷնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը
«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունիՀայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունի
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Երևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներԵրևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներ
ԱԺ պատգամավոր. Սահմանների ԱԺ պատգամավոր. Սահմանների "պիլոտային դելիմիտացիայի" անվան տակ մաս-մաս հանձնվում են Հայաստանի տարածքները
Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր 
Հայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունըՀայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունը
ՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքներըՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքները
Կարդալ ավելին





Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2013 13:53

Պրն. Հայրապետյան, ինչպիսի՞ն է Հայաստանում տեղի ունեցող գործընթացների Ձեր գնահատականը, ներքաղաքական ի՞նչ փոփոխություններ են նկատվում նախագահական ընտրություններից հետո:

Հայաստանում տեղի ունեցող քաղաքական բոլոր գործընթացները ներկայացում են, որի ռեժիսորներին պետք չէ փնտրել հայ քաղաքական գործիչների կամ կուսակցությունների շրջանում: Նրանք բոլորը խամաճիկներ են, առաջին հերթին` Ռուսաստանի ձեռքում: Իհարկե, Արևմուտքը ևս իր նպատակներն է հետապնդում, բայց այն շահերի ոչ մեծ մասնաբաժին ունի այստեղ: Հենց Ռուսաստանն է կառավարում ինչպես ՀՀ ղեկավարությանը, այնպես էլ ընդդիմության բոլոր բեկորներին, ըստ որում`անում է դա խիստ քամահրական կերպով: Եվ ինքնահարգանքի որևէ նշան մեր քաղաքական ուժերի վարքագծում չեմ տեսնում:

Բայց չէ՞ որ շատ փորձագետներ, այդ թվում`ռուսաստանցի, քննադատում են Կրեմլին ոչ գրագետ արտաքին քաղաքականության համար, ինչի արդյունքը հետխորհրդային տարածությունում դիրքերի հանձնումն է:

Մասամբ համաձայն եմ այդ պնդմանը: Մենք հիշում ենք, որ Արևմուտքը ՙսառը պատերազմում՚  հաղթանակ տարավ ԽՍՀՄ նկատմամբ: Մոսկվան փուլ առ փուլ, որպես պատերազմում պարտված կողմի ռազմատուգանք`ՙհանձնեց՚ Արևելյան Եվրոպան, այնուհետև`Մերձբալթիկան: Այնուհետև ՙնարնջագույն հեղափոխություններ՚ տեղի ունեցան Ուկրանայում և Վրաստանում: Նման նահանջ տեղի ունեցավ նաև Հարավային Կովկասում: Ռուսական ստորաբաժանումներն սկզբում դուրս բերվեցին Ադրբեջանից`բացառությամբ Գաբալայի ՌՏԿ-ի: Ի դեպ, ռուսական զորքերի դուրս բերման համար Բաքուն հատուցեց Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների կորուստով: Ռուսական զորամասերն ավելի ուշ դուրս բերվեցին Վրաստանից, ինչն արդյունքում թանկ նստեց Թբիլիսիի վրա`Աբխազիայի և Հարավային Օսիայի կորստի տեսքով: Հնգօրյա պատերազմը, Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի փաստացի օկուպացիան և Արևմուտքի երկչոտ միջամտությունը, ըստ էության, նշանակում էին, որ վերջինս, ըստ երևույթին, հակված է Հարավային Կովկասը ճանաչել Մոսկվայի արտոնյալ շահերի գոտի: Իր զիջողական դիրքորոշման մեջ Արևմուտքը հասավ այնտեղ, որ որպես արևմտամետ Միխայիլ Սահակաշվիլիի քաղաքական ընդդիմախոս` ընտրվեց Բիձինա Իվանիշվիլին. մարդ, ով որոշակի ռևերանսներ է անում դեպի Ռուսաստանի կողմը: Իրադարձությունների այդօրինակ լուրջ զարգացումները միանշանակ ցույց են տալիս, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև ներկայումս տարաձայնություններ չկան մեր տարածաշրջանում:

Իսկ ինչո՞վ է պայմանավորված Արևմուտքի նման զիջողական դիրքորոշումը Մոսկվայի հանդեպ:

Կարծում եմ` Մոսկվայի շահերի հանդեպ Արևմուտքի ոչ մեծ նահանջը պայմանավորված է ՙարաբական գարունով՚: Ռուսաստանին վերապահված է քրիստոնական քաղաքակրթության վրա իսլմական ճնշման զսպման առաքելություն: Ինչքան էլ որ Ռուսաստանը ՙանառակ որդի՚ լինի Եվրոպայի համար, այնուամենայնիվ, այն Եվրոպայի, քրիստոնեական քաղաքականության մաս է կազմում, և վերջինիս է վերապահված ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Հեռավոր Արևելքում քաղաքակրթության սահմանապահի առաքելությունը:

Վերադառնանք Հայաստանին:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն եղել և շարունակում է գտնվել Ռուսաստանի ազդեցության շրջանակում:

Հայաստանում այդպես էլ ի հայտ չեկան բավականաչափ քաղաքական արժանապատվություն ունեցող առաջնորդներ`մարտահրավեր նետելու Մոսկվայի գերիշխանությանը: Ելնելով այս ամենից`չեմ կարծում, թե Հայաստանի քաղաքական համակարգում ներակայիս սատուս-քվոն կփոփոխվի տեսանելի ապագայում: Հայաստանը չի կարող տարբերվել իր ՙմետրոպոլիայից՚: ՙՉի կարող ամբողջ օրգանիզմը տենդի մեջ գտնվել, իսկ կոռոպցիայի մեջ խրված Ռուսաստանն, իրոք, տենդում է, իսկ առանձին վերցրած օրգանն առողջ լինել: Եթե մենք Ռուսաստանի ֆորպոստն ենք, ապա այստեղ լավագույն դեպքում միայն կոսմետիկ բարեփոխումներ կլինեն:

Իսկ ի՞նչ կասեք ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մասին: Դրանք կրկին կոսմետիկ փոփոխությունների գործիք են, թե՞ երկրաժամկետ արդյունքի ձեռքբերմանն ուղղված լուրջ գործըթնացներ:

Պետք է ամենից առաջ հաշվի առնել, որ բանակցությունները վարում են Հայաստանի իշխանությունները, որոնք Մոսկվայի դրածոներն են: Հասկանո՞ւմ է արդյոք դա Եվրամիությունը` իհարկե, հասկանում է: Բնական է, որ Եվրամիությունը չի կարող ՆԱՏՕ-ի զորքերը Հայաստան մտցնել: Վերջինիս  մնում է միայն այդպիսի միջոցներով, ինչպիսին ֆրանսիական Carrefour-ի մուտքն է հայաստանյան շուկա, պայքարել օլիգարխիայի դեմ: Բայց Carrefour-ի հետ կապված պատմությունն Արևմուտքի կողմից ՙստատուս-քվոն՚ փոխելու ընդամենը երկչոտ փորձեր են, և, հետևաբար, դա չի կարող հանգեցնել որակական փոփոխությունների: Եթե Ռուսաստանը, ՙմահակը՚ ձեռքին, որոշի Հայաստանին ստիպել անդամակցել Եվրասիական միությանը, ապա հազիվ թե իշխանությունները համարձակություն ունենան նման ճնշմանը դիմադրելու և անելու ճիշտ աշխարհաքաղաքական ընտրություն, որոնք ուղղված կլինեն Հայաստանի ազգային շահերի պաշտպանությանը: Շատ բան է կախված նաև Արևմուտքի ճկունությունից` արդյո՞ք այն կստիպի Հայաստանին ավելի կոշտ պայմաններ դնել Մոսկվայի առջև, կամ  հասկանալով Հայաստանի անելանելի վիճակը` կփորձի սահմանափակվել նվազագուն պահանջներով:

Բայց Արևմուտքը սերտորեն համագործակցում է Մոսկվայի ՙդրածոների հետ՚, ինչպիսիք են Հայաստանի իշխանությունները, ավելին`այն օպերատիվորեն շնորհավորեց նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ, մինչդեռ կարող էր աջակցել Րաֆֆի Հովհաննիսյանին:

Արևմուտքին այսօր վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում: Այն կարող է միայն իր վերաբերմունքն արտահայտել այս կամ այն գործընթացների առնչությամբ: Մենք հիշում ենք, որ 2008 թվականին ԱՄՆ նախագահն այդպես էլ չշնորհավորեց Սերժ Սարգսյանին, իսկ եվրոպական երկրների առաջնորդները շնորհավորեցին բավականին ուշ, այն էլ`երկրորդական դիվանագետների և պաշտոնյաների միջոցով: Այս անգամ իրավիճակն այլ էր: Ցավոք,  Սերժ Սարգսյանը հաղթեց ընտրություններում: Չգիտեմ, թե հատկապես որտեղ տեղի ունեցած կեղծիքները, բայց մեկ բան ակնհայտ է`իշխանությանն այս անգամ հաջողվեց համոզել նախագահական ընտրությունների արդարության և թափանցիկության մեջ: Իսկ Արևմուտքը հենց դրան էլ սպասում էր. ավելորդ գլխացավանք չստեղծել և մինչև վերջ չհանձնել տարածաշրջանը, որը ինքը`Արևմուտքը, պահպանում է Ռուսաստանի միջոցով:

>>>
Հայաստանի բնակիչներին տաք մայիս է սպասվում
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2013 13:50

 Հայաստանի բնակիչներին տաք մայիս է սպասվում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը, մայիսին կանխատեսվող ջերմաստիճանը նորմայից բարձր է մեկ աստիճանով: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանն սպասվում է 18-19 աստիճանի մոտ, իսկ առաջին տասնօրյակի առանձին օրերին ցերեկային ջերմաստիճանը կկազմի 28-30 աստիճան: Տեղումներն սպասվում են նորմայից  բարձր:

Ապրիլի 29-30-ը և մայիսի 1-ին Երևանում կլինի պարզ եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա մինչև  26 աստիճան:

>>>
Հայաստանում թռչնագրիպի H7N9 վարակ չի հայտնաբերվել
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2013 13:50

 Հայաստանում թռչնագրիպի H7N9 վարակով վարակման դեպքեր չեն հայտնաբերվել, հաղորդել է ՀՀ առողջապահության նախարարության հիգիենայի և հակահամաճարակաբության պետական տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը ապրիլի 29-ին մամուլի ասուլիսում: 

Առաջին անգամ թռչնագրիպի H7N9 վարակով վարակման մասին ՉԺՀ-ում հայտարարել են նախորդ ամսվա վերջին: Այսօրվանից Չինաստանում այդ վարակից մահացել է ավելի քան 20 մարդ: Թորոսյանի ասելով, H7N9 վտանգն այն է, որ մարդու օրգանիզմը ծանոթ չէ այդ վարակի հարուցիչին: Չնայած այդ հանգամանքին, ինչպես ընդգծել է փորձագետը, H7N9 թռչնագրիպն զգայուն է գոյություն ունեցող հակավարակային պատրաստուկների նկատմամբ: Ինչ վերաբերում է սովորական գրիպին և շնչուղիների սուր վարակներին, ապա այստեղ Թորոսյանը տեղեկացրել է, որ դրանցով հիվանդացությունը Հայաստանում նվազել է, ինչին նպաստել է հանրապետությունում հաստատված եղանակը:

Գրիպով հիվանդներին բժիշկները կոչ են անում չբուժվել տնային պայմաններում, իսկ հնարավորության դեպքում դիմել բժշկի: 

>>>
ՙԶվարնոց՚ օդանավակայնաի հին շենք կարող են քանդել
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2013 13:49

 Քանդման սպառնալիքի տակ է հայտնվել ՙԶվարթնոց՚ օդանավակայանի հին շենքը, որը ՙԱրմենիա-Միջազգային օդանավակայաններ՚ ընկերությունը ցանկանում է քանդել, պատճառաբանելով, որ կոնստրուկցիաները գտնվում են վատթար վիճակում:

Սակայն, լրագրողների հետ զրույցի ընթացքում Հայաստանի Ճարտարապետների միության ղեկավար Մկրտիչ Մինասյանը նշել է, որ շենքը, որպես խորհրդային մոդեռնիզմի օրինակ, մեծ արժեք է ներկայացնում: Փորձագետը ուշադրություն է դարձրել, որ Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինության կոմիտեն նույնպես հանդես է եկել շենքը քանդելուն դեմ: Ընդ որում, ճարտարապետները նույն կարծիքն են, որ ավելի նպատակահարմար է ոչ թե քանդել շենքը, այլ այն կապիտալ վերանորոգել:

Նշենք, որ ՙԶվարթնոց՚ միջազգային օդանավակայանը կառուցվել է ճարտարապետներ Ա.Թարխանյանի, Ս. Խաչատրյանի, Լ.Չերկեզյանի, Ժ.Շեխլյանի, Ա.Տիգրանյանի, Ա.Մեսչյանի և կոնստրուկտոր Ս. Բաղդասարյանի նախագծով, և շահագործման է հանձնվել 1980 թվականին: 2002 թվականի հունիսից օդանավակայանը 30 տարով հավատարմագրային կառավարման է հաձնվել ՙԱրմենիա-Միջազգային օդանավակայաններ՚ ընկերությանը, որի սեփականատերն է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը:

>>>
Նախարար Նալբանդյանն ԱԳՆ հուշամեդալ է հանձնել Վյաչեսլավ Կովալենկոյին
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2013 13:46

 Ապրիլի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին՝ առաքելության ավարտի կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Կովալենկոյին արդյունավետ և ակտիվ աշխատանքի համար` նշելով, որ նրա պաշտոնավորման տարիներին հայ-ռուսական  դաշնակցային, ռազմավարական փոխգործակցությունը բոլոր բնագավառներում էլ ավելի է ամրապնդվել:

Դեսպան Կովալենկոն նշեց, որ հպարտ է, որ կարողացել է իր ներդրումն ունենալ հայ-ռուսական եղբայրական կապերի զարգացման մեջ և շնորհակալություն հայտնեց պաշտոնավարման ժամանակ ՀՀ արտգործնախարարության կողմից ստացված մեծ աջակցության համար:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընդլայնման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերի շուրջ: Հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում դեսպան Կովալենկոյի ներդրման համար, նախարար Նալբանդյանն ԱԳՆ հուշամեդալ հանձնեց Վյաչեսլավ Կովալենկոյին:

>>>
ՙՌոսնեֆտ՚ ընկերությունը ՀՀ կառավարության հետ բանակցում է ՙՆաիրիտի՚ վերագործարկման ուղղությամբ
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2013 13:46

 Ռուսաստանյան ՙՌոսնեֆտ՚ ընկերությունը ՀՀ կառավարության հետ բանակցում է ՙՆաիրիտի՚ արդիականացման և վերագործարկման ուղղությամբ: Այս մասին այսօր հայտարարել է ձեռնարկության արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը ձեռնարկության մի քանի տասնյակ աշխատողներին, որոնք բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ կառավարության շենքի մոտ:

Թադևոսյանը տեղեկացրել է, որ կառավարությունում հանդիպել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սողոմոնյանի հետ և ներկայացրել ակցիայի մասնակիցների բողոքը` վճարել վերջին երկու ամիսների աշխատավարձը և տեղեկացնել գործարանի հետագա ճակատագրի մասին, որն արդեն 3 տարի է, ինչ կանգնած է: Նա տեղեկացրել է, որ ՙՌոսնեֆտի՚ ղեկավարությունը հանդիպել է երկրի նախագահի և վարչապետի հետ, և, ինչպես իրեն տեղեկացրել են, ներկայումս ուսումնասիրվում է գործարանում տիրող իրավիճակը, հումքի մատակարարման մեխանիզմները, արտադրանքի իրացման ուղղությունները, ինչպես նաև ֆինանսական վիճակը: Խոսքը գնում է խոշոր ներդրումներ ներգրավելու մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական ՙՌոսնեֆտ՚ ընկերությունը և հայկական ՙՕյլ Տեխնո՚ ՓԲԸ-ն ապրիլի 4-ին Երևանում ստորագրել են համատեղ ձեռնարկություն հիմնելու վերաբերյալ համաձայնագիր:

Ինչ վերաբերվում է աշխատավարձին, հավելել է նա, ապա աշխատավարձի գծով 2013 թվականի մարտի պարտքը կմարվի ուրբաթ օրը, իսկ ապրիլի պարտքը` մայիսին: Ընդհանուր առմամբ, 3 տարիների ընթացքում աշխատավարձի գծով կուտակվել է 11 ամիսների պարտք: Աշխատավարձի ամսական ֆոնդը կազմում է մեկ մլն.դոլար, ասել է նա: Ըստ գործարանի մամուլի ծառայության տվյալների, ձեռնարկությնա ընդհանուր պարտքը կազմում է 120 մլն.դոլար, որի մեծ մասը կրեդիտորական պարտքեր են: Գործարանի մի շարք աշխատակիցներ գտնում են, որ ներկա վիճակով գործարանի վերագործարկումը վտանգավոր է, քանի որ անհրաժեշտ է տեխնիկապես նորացնել արտադրությունը: Գործարանում այժմ կա 2700 աշխատող, 1300 հոգի ստիպված գտնվում է արձակուրդում: Իսկ միջին աշխատավարձը կազմում է 157 հազ.դրամ:

Նշենք, որ 2006 թվականին Նաիրիտի բաժնետոմսերի 90%-ը վաճառվեցին բրիտանական Rhainoville Property Limited կոնսորցիումին: Բաժնետոմսերի 4.496%-ը պատկանում է ՀՀ կառավարությնաը, 3.596%-ը` ՀայՌուսգազարդին, իսկ 1.907%-ը`Երևանի ՓԷԿ-ին: Գործարանի հիմնական միջոցները Rhainoville Property Limited կոնսորցիումը վարկ ստանալու նպատակով գրավադրեց Մոսգոսբանկում, իսկ այժմ, վարկը չմարելու պատճառով, դարձել են բանկի սեփականությունը: Վարկը, որը կազմում էր 70 մլն.դոլար, տրամադրվել է 2006 թվականին, 5 տարի մարման ժամկետով և 12.5% տարեկան տոկոսադրույքով:

Ավելի վաղ ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ մայիսին Մոսկվայի միջնորդ դատարանը լսումներ կկազմակերպի Միջպետական բանկի կողմից ՙՆաիրիտ՚ ՓԲԸ սեփականատեր Rhainoville Property Limited կոնսորցիումին ներկայացված հայցի առնչությամբ: Հայցի գումարը կազմում է 25.183 մլն.դոլար:

>>>
Ընդդիմադիր պատգամավոր. հայ-թուրքական ամոթալի արձանագրությունները պետք է հանվեն խորհրդարանի օրակարգից
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2013 13:44

Հայ-թուրքական ամոթալի արձանագրությունները պետք է հանվեն խորհրդարանի օրակարգից: Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՙԺառանգություն՚ խմբակցությունից ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանին կոչ անելով քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Աբրահամյանն էլ, իր հերթին, հայտարարել է, որ այդ հարցը չի գտնվում խոսնակի իրավասությունների սահմաններում: Ի պատասխան, Փոստանջյանն ընդգծել է, որ Աբրահամյանը, լինելով քաղաքական գործիչ, ներկայացնելով ԱԺ խոսնակի պաշտոնը, ունի պայքարի լծակներ, որպեսզի այդ արձանագրությունները հանվեն օրակարգից: ՙԴուք պետք է շահագրգռված լինեք, որպեսզի նման ամոթանք չլինի ԱԺ-ում, իսկ եթե այն կա, ապա դուք կարող եք կազմակերպել բողոքի ակցիա, եթե չեք կարողանում օգտագործել մյուս լծակները՚,- հավելել է նա: Աբրահամյանը չի համաձայնվել, որ հայ-թուրքական արձանագրություններն ամոթալի են: ՙԵթե արձանագրություններն ստանային իրավական տեսք և վավերացվեին երկու երկրների կողմից, տնտեսությանը զարգացնելու մեծ հնարավորություններ կստեղծվեին: Դա կապ չունի Ցեղասպանության և քաղաքական մյուս գործընթացների հետ: Սահմանները պետք է բացվեն առանց որևէ նախապայմանների, ինչը ճիշտ կլիներ և զարկ կտար Հայաստանի տնտեսության զարգացմանը՚,-նշել է խոսնակը:

Նշենք, որ հայ-թուրքական արձաբագրություններն ստորագրվեցին 2009 թվականի հոկտեմբերի 10-ին: Սակայն, արձանագրություններն այդպես էլ չվավերացվեցին Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից, քանի որ Անկարան մշտապես առաջարկում էր նախապայմաններ: Իսկ ապրիլի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ արձանագրությունների վավերացման գործընթացը ՀՀ խորհրդարանում սառեցվեց:

>>>
ՀՀ խորհրդարանն ավարտել է Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ քննարկումները
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2013 13:43

 Իր այսօրվաի նիստում ՀՀ խորհրդարանն ավարտել է Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ քննարկումները: Նախագիծը ներկայացրել է Հայ Ազգային կոնգրես խմբակցությունը:

ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի նախաձեռնությամբ նախագծի քվեարկությունն առաջարկվեց հետաձգել, խորհրդարանական բոլոր ուժերի դիրքորոշումները միմյանց մոտեցնելու նպատակով, որին համաձայնվել է հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանը, նշելով, որ չեն իրականացվել ակտիվ հետաքննական գործողություններ: Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում հայտարարեց, որ Հանրապետական խմբակցության կողմից ներկայացված առաջարկությունների մեծ մասը խմբագրական բնույթի են, որոնց մասով իրենք որևէ առարկություն չունեն: Նկատենք, որ նախագծով նշվում է, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները պետք է կարողանան Ժամանակավոր հանձնաժողովի նիստերին անդամների հարցերին պատասխանել: Այս դրույթի դեմ Հանրապետական խմբակցությունը առարկություն ուներ` նշելով, որ խորհրդարանը չի կարող լծակներ գործադրել գործադիրի անդամների վրա: Սակայն որոշման նախագծի հիմնական հեղինակ Գագիկ Ջհանգիրյանը դեմ է խորհրդարանական մեծամասնությանը: Նա համաձայնեց, որ նախագծի քննարկումը հետաձգվի և մինչև հաջորդ քառօրյա վերջնական տարբերակի շուրջ վերջնական կոնսենսուսի գան:

Նշենք, որ այս հարցի քննարկումից առաջ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք կողմ կլինեն այն տարբերակին, որին կհամաձայնի ՀԱԿ խմբակցությունը:

>>>
Իվանիշվիլի. Հարավային Կովկասում առկա է գոյություն ունեցող հակամարտությունների վերսկսումը
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2013 13:41

Հարավային Կովկասն այսօր, ինչպես երբեք, միջազգային հանրության աջակցության կարիքն ունի, քանի որ առայժմ տեսանելի չեն հակամարտությունների լուծման հեռանկարները և դեռևս առկա է դրանց վերսկսման հնարավորությունը: Ինչպես հաղորդում է ՙՆովոստի Գրուզիի՚ գործակալությունը, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ՆԱՏՕ Rose-Roth Խորհրդարանական վեհաժողովի 83-րդ սեմինարում, որը բացվել է ապրիլի 29-ին, Թբիլիսիում և կշարունակվի մինչև մայիսի 1-ը: Սեմինարն ընթանում է ՙՀարավային Կովկաս. աշխարհաքաղաքականություն, եվրաինտեգրում և ներքին մարտահրավերներ՚ թեմայով: 

ՙՑավոք, մեր տարածաշրջանում դեռ առկա է հակամարտությունների վտանգը: Տարածաշրջանը ձևավորվեց որպես ետխորհրդային տրանսֆորմացիայի ամենաբարդ գոտիներից մեկը: Այս փոքր տարածքում առկա են 3 միջպետական և 3 տարածաշրջանային հակամարտություններ: Այդ հակամարտությունների կարգավորման հեռանկարները դեռևս հստակորեն չեն մատնանշվում: Հարավային Կովկասն այսօր,  ինչպես երբեք, միջազգային հանրության աջակցության կարիքն ունի՚,-նշել է նա: Նրա կարծիքով, հակամարտությունների կարգավորման նպատակով ստեղծված բոլոր մեխանիզմներն էլ առայժմ գործնական արդյունքներ չեն տվել:

Խոսելով ռուս-վրացական հակամարտությունից, Իվանիշվիլին հայտարարել է, որ 2008 թվականի օգոստոսի դեպքերը Վրաստանի համար շատ բարդ էին: ՙՕկուպացիայի է ենթարկվել Վրաստանի տարածքի 20%-ը: 2008 թվականի օգոստոսին վրաց ժողովրդի դեմ կրկին իրականացվեց բռնի հանցագործություն` էթնիկ զտում, ինչն իրականացվել էր Աբխազիայում, 90-ական թվականներին՚,-նշել է վարչապետը: Նրա խոսքերով, երկրի կառավարության անհետաձգելի խնդիր է այդ տարածքներից բռնի տեղահանվածների արժանապատիվ և անվտանգ վերադարձն իրենց տներ: 

>>>
Եվրախորհրդարանի պատգամավոր. Արցախը պատերազմում թափված արյամբ և զոհերով կառուցված ազատության փարոս է
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2013 13:40

 Արցախը պատերազմում թափված արյամբ և զոհերով կառուցված ազատության փարոս է: Այդ մասին հայտարարել է ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, դոկտոր Էլենի Թեոխարուսը ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի և ԼՂՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:

Հույն պատգամավորի ասելով, իր այցն արցախ բնավ առաջինը չէ, և Լեռնային Ղարաբաղը դարձել է նրա համար երկրորդ հայրենիք: ՙ25 տարի առաջ այցելելով Արցախ` ես այն ժամանակ չէի հավատա, որ մի գեղեցիկ օր այստեղ կվեդառնամ որպես Եվրախորհրդարանի անդամ և կդիմեմ ձեզ, Արցախի խիզախ ժողովրդին, ձեր խորհրդարանում: Արցախը բարգավաճող ժողովրդավարություն է, պետություն, որտեղ ապրում են համարձակ և հիանալի մարդիկ, որոնք հավատում են ազատությանը և ապացուցել են դա ամբողջ աշխարհին: Արցախի ժողովուրդն ապացուցել է, որ աշխարհի յուրաքանչյուր ազատ մարդ Ստեփանակերտի քաղաքացի է՚, - հայտարարել է Թեոխարուսը:

Նրա ասելով, Մարդիկ կատարել են ինքնորոշման և ազատության հետ կապված իրենց պարտականությունը, և նրանց հաջողվել է արժեքային համակարգ ստեղծել` հիմնված արևմտյան քաղաքակրթության սկզբունքների վրա: ՙՄենք` որպես Եվրոխորհրդարանի և եվրոպական ազգային խորհրդարանների անդամներ, պետք է միասին աշխատենք այն ուղղությամբ, որ պատմությունն այլեւս չկրկնվի, և ազատ ու հպարտ պահպանենք Արցախը, որպեսզի նրա ժողովուրդը կարողանա ազատության և բարգավաճման մեջ ապրել՚,– ամփոփել է Թեոխարուսը։

Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Վալերի Բուայեն իր հերթին հայտնել է, որ  ՙորպես Հայաստանի բարեկամներ` մեր պարտավորությունն է ամբողջ աշխարհին տեղեկացնել Արցախի մասին՚։

ՙԱրցախը հիմնված է ազատության, ժողովրդավարության և ինքնորոշման սկզբունքների վրա, և աշխարհը պետք է տեսնի, թե ինպես են այդ սկզբունքներն արտացոլվում այստեղի հասարակության վրա: Մենք պետք է աշխատենք բոլոր հարթակների վրա` քաղաքական, սոցիալական, մշակութային, որպեսզի աջակցենք այս գործին, եւ որ Արցախն ու իր ժողովուրդն արդարության և արժանի ճանաչման հասնեն, կարողանան ապրել ազատ ու երջանիկ՚,– ասել է Բուայեն։

>>>
Կալիֆորնիայի դատարանն ընդունել է Թուրքիայի օգտին վճիռ, կապված ամերիկահայերի կողմից թուրքական Ինջիրլիկի տարածքի վերաբերյալ ներկայացված հայցի հետ
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2013 13:37

 Կալիֆորնիայի դատարանն ընդունել է Թուրքիայի օգտին վճիռ, կապված ամերիկահայերի կողմից թուրքական Ինջիրլիկի տարածքի վերաբերյալ ներկայացված հայցի հետ, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմական բազաներ: Այս մասին գրում է ՙՏրենդ՚ գործակալությունը, հղում կատարելով CNN Turk գործակալությանը:

Ավելի քան 3 տարի ընթացող դատական գործն ավարտվեց դատարանի վճռով, այն մասին, որ ՙհարցը հանդիսանում է քաղաքական, այլ ոչ թե դատական՚: Այսպիսով, ԱՄՆ ապրող հայերի խումբը պարտություն կրեց այդ դատական գործում:

2010 թվականի դեկտեմբերին ԱՄՆ ապրող հայերը Թուրքիայի կառավարության դեմ հայց էին ներկայացրել, Թուրքիայի կառավարությունից, իրենց նախնիների կորցրած գույքի դիմաց, պահանջելով 100 մլն.դոլարի փոխհատուցում: Նշվում է, որ Ադանայում նրանց պապերին են պատկանել 49.5 հեկտար տարածքներ, ընդգրկելով նաև Ինջիրլիկում գտնվող ներկայիս ամերիկյան ռազմական բազայի տարածքը:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2013 08:23

ԱրմԻնֆո գործակալության կողմից Երևանի բանկերից ստացված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 409.5 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`533 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`13.1 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 411.5 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 538 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`13.2 դրամ:

>>>
Մարիա Սահակյանի ՙԱյդ ես չեմ՚ ֆիլմը ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2013 08:05

 Նախօրեին Երևանում տեղի ունեցավ ՙՀայակ՚ ազգային կինոյի մրցանակաբաշխության 2-րդ հանդիսավոր արարողությունը:

ՙԼավագույն խաղարկային ֆիլմ՚ անվանակարգում մրցանակը ստացավ Մարիա Սահակյանի ՙԱյդ ես չեմ՚ ֆիլմը« ՙԼավագույն արտասահմանյան ֆիլմ՚ - Կարեն Շահնազարովի ՙՍպիտակ վագր՚ ֆիլմը« լավագույն դերասան - Շանթ Հովհաննիսյան (ՙԳարեգին Նժդեհ՚), ՙԼավագույն դերասանուհի՚, - Մարիամ Դավթյան (ՙԼռության ձայնը՚), ՙԼավագույն դերասան – Խորեն Լևոնյան (ՙԳարեգին Նժդեհ՚), ՙԵրկրորդ պլանի լավագույն դերասանուհի՚ - Շենյա Մկրտումյան (ՙԵթե բոլորը ...՚), ՙԼավագույն կարճամետրաժ ֆիլմ՚ - Թամարա Ստեփանյանի ՙՓետրվարի 19-ը՚ ֆիլմը, ՙԼավագույն վավերագրական ֆիլմ՚ - Հարություն Խաչատրյանի ՙԱնվերջ փախուստ, հավերժ վերադարձ՚ ֆիլմը:

ՙԼավագույն սցենար՚ անվանակարգում մրցանակին արժանացան Թերեզա Վարժապետյանը և Մայքլ Պողոսյանը (ՙԵթե բոլորը ...՚), ՙԼավագույն նկարիչ՚ - Արմեն Ղազարյանը (ՙԴեգերումներ՚), ՙԼավագույն կոմպոզիտոր՚ - Վահագն Հայրապետյան (ՙԵթե բոլորը ...՚), ՙԼավագույն անիմացիոն ֆիլմ՚ - Նաիրա Մուրադյանի ՙԲալետ՚-ը ՙԼավագույն դեբյուտ՚՚ - Մարինա Զաքարյանի ՙՓասիանի որսորդը՚ ֆիլմը:

Անակնկալ մատուցվեց ՙԼավագույն ռեժիսոր՚ անվանակարգում, որտեղ իրավասու ժյուրիի որոշմամբ բաղձալի արձանիկը շնորհվեց Հարություն Խաչատրյանին, ՙԱնսահման փախուստ և անվերջ վերադարձ՚ ֆիլմի համար, սակայն, բեմ դուրս գալով, ռեժիսորը հրաժարվեց մրցանակից և այն հանձնեց ՙԱյդ ես չեմ՚ ֆիլմի հեղինակ Մարի Սահակյանին: Իր որոշումը Խաչատրյանը հիմնավորեց նրանով, որ իր կարիերային ընթացքում ինքը շատ մրցանակներ է ստացել, իսկ այժմ անհրաժեշտ է ոգևորել երիտասարդ ռեժիսորներին.

Երեկոյի շրջանակներում Հայաստանի Ազգային կինոամադեմիայի կողմից հանձնվեցին հատուկ մրցանակներ: Հատուկ մրցանակներ շնորհվեցին Արմեն Ջիգարխանյանին և Ներսես Հովհաննիսյանին` կինոյում ունեցած ներդրման համար, ռեժիսոր Պիետրո Մարսելոյին`  ¥ՙՓելեշյանի լռությունը՚ ֆիլմի համար¤, Կինոյի զարգացման հիմնադրամի մրցանակը մրցանակ շնորհվեց Արման Երիցյանին` ՙDonkeymentary՚ ֆիլմի համար: Բացի այդ, ՀՀ Մշակույթի նախարարության հատուկ մրցանակը շնորհվեց Վիգեն Չալդրանյանին ՙՁայն լռության՚ ֆիլմի համար:

Ընդհանուր առմամբ, ՀՀ Ազգային կինոմրցանակին հավակնում էր ավելի քան 20 ֆիլմ, որոնցից շատերը քաջ հայտնի են հանդիսատեսին, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Հաղթողները ստանում են ոսկեզօծ արձանիկը` ՙՀայակ՚-ը, ինչը թարգմանանաբար նշանակում է ՙհայացք՚:

>>>
Աքրամ Այլիսլին չի պատրաստվում լքել Ադրբեջանը
 Շաբաթ, 27 Ապրիլի 2013 09:25

Ադրբեջանցի գրող, աղմկահարույց ՙՔարե երազներ՚ վիպակի հեղինակ Աքրամ Այլիսլին ապրիլի 27-ին հերքել է լուրերը, թե լքել է Ադրբեջանը:

ՙԵս Բաքվում եմ և ոչ մի տեղ չեմ պատրաստվում հեռանալ՚,- kulis.az կայքին հարցազրույցում հայտարարել է Այլիսլին`չբացատրելով, թե ինչու է իր որդին լրագրողների հետ զրույցում հաստատել գրողի`երկրից հեռանալու մասին տեղեկատվությունը: Երեկ ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով Այլիսլիի որդուն, հայտնել էին, որ գրողը հեռացել է երկրից:

Հիշեցնենք, 2012 թ. դեկտեմբերին Այլիսլիի` հայերի ջարդերի մասին վեպի հրապարակումից հետո Ադրբեջանում կառավարական մակարդակով հետապնդումներ էին սկսվել գրողի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ:

>>>
ՙԲարև Երևան՚-ը դիմել է դատարան և ԿԸՀ-ից պահանջում է ընտրապայքարից հանել ՀՀԿ-ին
 Շաբաթ, 27 Ապրիլի 2013 09:20

 ՙԲարև Երևան՚ կուսակցությունների դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը երեկ հայցադիմում է  ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են դաշինքի շտաբում, հայցադիմումով բողոքարկվում է օրեր առաջ ԿԸՀ կայացրած այն որոշումը, որով ապրիլի 7-ին Երևանի քաղաքապետարանի կողմից Մայրության և գեղեցկության տոնի առթիվ կազմակերպված միջոցառումը չէր համարվել ընտրական օրենսգրքի խախտում:

ՙՆշված միջոցառման ընթացքում կանանց և աղջիկներին բաժանվում էին ծաղիկներ Տարոն Մարգարյանի անունից, ինչը, ՙԲարև Երևան՚-ի կարծիքով, հանդիսանում է Տարոն Մարգարյանի քարոզչություն՝ հարկատուների գումարների հաշվին՚,- ասվում է դաշինքի հայտարարության մեջ:

Վարչական դատարանից հայցվոր Դանիել Իոաննիսյանը խնդրում է նշված միջոցառումը որակել որպես թեկնածուի անունից քաղաքացիներին անվճար ապրանքների և ծառայությունների մատուցում, ինչը խստիվ արգելված է ՀՀ ընտրական օրենսգրքով:

>>>
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծումն անթույլատրելի է
 Շաբաթ, 27 Ապրիլի 2013 09:19

 Մարդկանց ողբերգական մահերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում ցույց են տալիս, որ հակամարտության ռազմական լուծումն անթույլատրելի է, Վաշինգտոնում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի պաշտոնակատար Պատրիկ Վենտրելը։

Նրա խոսքով, միայն երկարաժամկետ և խաղաղ կարգավորումը կարող է տարածաշրջանին բերել կայունություն, բարգավաճում և խաղաղությունը՚,- ասել է Վենտրելը։ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է և առաջվա պես աշխատելու է հակամարտության կողմերի հետ`խաղաղության ձեռքբերման նպատակով՚,- նշել է Վենտրելը:

>>>
ԱԺ փոխնախագահ. ԲՀԿ-ական պատգամավորներն անցնում են կոռեկտության բոլոր սահմանները
 Շաբաթ, 27 Ապրիլի 2013 09:17

 Ի պատասխան Քանաքեռ Բանավանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ-ական որոշ պատգամավորների այն հայտարարությանը, որ “իշխող քաղաքական ուժին պետք են հուսահատված, այլ ոչ թե բարեկեցիկ քաղաքացիներ”՝ ՀՀԿ ընտրական շտաբի պետ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է.

ՙԲՀԿ-ական պատգամավորներն անցնում են կոռեկտության բոլոր սահմանները: Հարկ է նշել, որ բարեկեցիկ քաղաքացիներ պետք չեն հենց ԲՀԿ-ին, քանի որ այդ քաղաքական ուժը ասելիք եւ անելիք չի ունենա, իսկ նրանց նետած գրոշների կարիքն էլ չի լինի: Մենք ունենալու ենք բարեկեցիկ Հայաստան եւ ամեն ինչ անելու ենք դրան հասնելու համար: Ու այդ դեպքում, կարծում եմ, ԲՀԿ-ում մնալու են միայն Օսկանյանի եւ Զոհրաբյանի նման գործիչները: Առայժմ այսքանը՚:

>>>
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2013 19:31


Կարծիք կա, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն սպառել է իր հնարավորությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Արդյո՞ք Մինսկի ձևաչափի շրջանակներում բանակցային գործընթացն այլընտրանք ունի: Եվ հնարավո՞ր է արդյոք Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչման ճանապարհով: Ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել:

Կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, իրոք, տեղապտույտ է տալիս, և այդ ձևաչափի շրջանակներում որևէ բեկման հասնել, իրոք, հնարավոր չէ: Դա վերաբերում է նաև այլընտրանքային ձևաչափերին, օրինակ, այսպես կոչված, ՙՊրահայի գործընթացին՚`Ռուսաստանի նախկին նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներին: Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման հնարավորությանը`ապա այս առնչությամբ բազմիցս հանդես է եկել նախագահ Սերժ Սարգսյանը, այդ թվում`պատասխանելով նախագահական ընտրություններում իր նախկին մրցակցի որոշ հայտարարություններին: Դժվար է այս առնչությամբ որևէ բան ավելացնել:

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել Ադրբեջանի կողմից  Ռուսաստանի հետ նոր սպառազինությունների և ռազմական տեխնիկայի գնման շուրջ բանակցությունները դադարեցնելու մասին: Միաժամանակ նույն ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել
ՙեվրոպական արտադրողների կողմից Հարավային Կովկասի երկրներին զենքի վաճառքի պայմանների անսպասելի մեղմացման վերաբերյալ՚: Եթե սա տեղեկատվության նպատակաուղղված արտանետում է, որո՞նք են դրա պատճառները:

Սպառազինությունների մատակարարների ընտրության հարցում Ադրբեջանի գերակայությունների հնարավոր փոփոխման վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլում է վերջինիս արտաքին քաղաքական ուղեգծի էվոլյուցիան: Ռուսաստանում կարելի է նկատել քաղաքականությունը և բիզնեսը, մասնավորապես`առանձին ձեռնարկությունների մակարդակով ռազմատեխնիկական համագործակցությունը, միմյանցից զատելու փորձեր: Սակայն, Մոսկվայի և Բաքվի քաղաքական շփումներում վստահության կորուստը, խնդրահարույց հարցերը լուծելու ցանկության բացակայությունը կամ նույնիսկ օբյեկտիվ անհնարինությունը վաղ թե ուշ անդրադառնում է երկկողմ փոխգործակցության այլ ոլորտների վրա:

Կիսվեք Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակի զարգացման հնարավոր սցենարների առնչությամբ Ձեր կարծիքով`կապված նախագահական ընտրությունների , Իրանի և որոշ չափով ՌԴ հետ հարաբերությունների սրման հետ...

Իրանն արտաքին ազդեցությանը ենթարկելու ձգտումը, կարծում եմ,  Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հիմնական մղիչ ուժն է: Ադրբեջանն օբյեկտիվ պատճառներով չի կարող այդ գործընթացներին ներգրավված չլինել: Մամուլում տեղեկատվություն է հայտվում Թել Ավիվի և Վաշինգտոնի հետ Բաքվի սերտ կապերի մասին, ինչը, անշուշտ, չի կարող չմտահոգել Թեհրանին: Տարբեր խաղացողների`ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող մրցակցությունն անդրադառնում է սոցիալ-տնտեսական խնդիրների և երկրի ներսում տարբեր ընտրախավերի ոչ հասարակ հարաբերությունների վրա: Այս ամենը հղի է ամենատարբեր սցենարներով, որոնք բավականին մանրամասն քննարկվում են ադրբեջանցի քաղաքագետների ու փորձագետների կողմից:
Այնուամենայնիվ, առաջիկա ամիսներին որևէ արտառոց բան տեղի չի ունենա: Սակայն, ավելի մեծ թափ կառնի ոչ թե, այսպես կոչված, ՙարևմտամետ՚ ընդդիմության, այլ խմբակցությունների և խմբերի գործունեությունը, որոնք դե-ֆակտո հռչակելով քաղաքական նպատակներ`օգտագործում են կրոնական հռետորաբանությունը և դիմում քաղաքացիների ամենալայն շերտերի զգացմունքներին ու հույզերին: Ադրբեջանն ամենևին բացառություն չէ, և պատահական չէ, որ շատ դիտորդների կողմից ավելի շատ զուգահեռներ են անցկացվում այդ երկրի և Մերձավոր Արևելքի որոշ պետությունների միջև, որոնք հայտնի բուռն իրադարձությունների ասպարեզ են դարձել: Այսպիսով, չնայած այն բանին, որ Ադրբեջանի նախագահի առաջիկա ընտրություններում, ըստ երևույթին, ամենի ինչ հարթ կանցնի, հետագայում տհաճ անակնկալները պետք չէ բացառել:

Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի անհետևողական քաղաքականությունը, մի շարք փորձագետների կարծիքով, թույլ է տվել ԱՄՆ-ին զգալիորեն ամրապնդել իր ազդեցությունը հանրապետությունում: Ձեր կարծիքով, ի՞նչ  միտումներ կան այսօր այդ ուղղությամբ, և արտաքին խաղացողներից ո՞վ է շահագրգռված ՙԲարևի հեղափոխությամբ՚:

Միացյալ նախագահների գործունեությունը հետխորհրդային տարածությունում, իհարկե, համակարգային և միաժամանակ բազմամակարդակ բնույթ է կրում`կողմնորոշված լինելով դեպի իշխող դասի և հասարակության հիմնական խմբերը: Որպես օրինակ կարելի է բերել թեկուզ ամերիկյան բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը Ռուսաստանի տարածքում և դրանց ֆինանսավորման ծավալները: Հազիվ թե Հայաստանում իրավիճակը կարող էր այլ սցենարով զարգանալ: Հանրապետությունում շատ լավ հայտնի է, որ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը հանրապետությունում հայտնվել է 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո, երբ որոշվել է բացել ԽՍՀՄ սահմաններն արտաքին օգնության համար`դառնալով Ամերիկայի հայկական համագումարի երևանյան գրասենյակի առաջին ղեկավարը: Այդ կազմակերպության սերտ կապերն ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ որևէ մեկի համար գաղտնիք չեն: Ինչ վերաբերում է վերջին ժամանակների իրադարձություններին, չի կարելի չհիանալ, թե ինչպես է անցած տարի դժվարությամբ խորհրդարան անցած ՙԺառանգության՚ առաջնորդը նախագահական ընտրությունների ընթացքում ստանում ընդդիմադիր ընտրազանգվածի ձայների մեծ մասը: Դա, անշուշտ, ունի կազմակերպչական-տեխնոլոգիական բացատրությունները, և  հայտնի է, որ, այսպես կոչված, ՙգունավոր հեղափոխությունների՚ զոհ դարձած ԱՊՀ որոշ երկրներում եղել են նաև այդպիսի օրինակներ: Հայաստանում ԱՄՆ քաղաքականության կարևոր առանձնահատկություններից են՝ քաղաքական արդյունավետության բարձր մակարդակը և հմուտ լոբբիստական ու տեղեկատվական ուղեկցությունը, ֆինանսական հոսքերի օպտիմալացումը: Ինչ վերաբերում է ընտրախավերի, փորձագետների, գիտական հանրության հետ աշխատանքին, արևմտյան, հատկապես`անգլոսաքսոնական աշխարհի ներկայացուցիչներն զգում են իրենց`ինչպես ձուկը ջրում, և նրանց հետ իրենց իսկ ՙհարթակում՚ մրցելը Ռուսաստանի համար բավականին դժվար է, և հազիվ թե պետք է: Չնայած, կարծում եմ, դա չի նշանակում, թե աշխարհաքաղաքական մրցակիցների փորձին պետք չէ հետևել և ինչ-որ բան սովորել: Առաջին հերթին`սփյուռքի հետ աշխատանքին, որն օգտագործվում է որպես ելման երկրի վրա ազդեցույթան արդյունավետ գործիք. խոսքը ոչ միայն Հայաստանի մասին է, այլ Կովկասի այլ տարածաշրջանների, Մերձդնեստրի, Ուկրաինայի: Մոսկվան պետք է սովորի Վաշինգտոնից, թե ինչպես կարելի է  միաժամանակ և արդյունավետորեն, համագործակցել ՙգործընկեր՚ պետության ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության հետ` նպատակաուղղված ստեղծելով այնպիսի իրավիճակ, երբ մրցակցի կողմից ինչ-որ ինտեգրացիոն նախագծի առաջմղման ցանկացած նախաձեռնություն կբախվի բավականին լուրջ, ընդ որում` ՙօբյեկտիվ՚, դժվարությունների:

Ես, իհարկե, նկատի ունեմ եվրասիական ինտեգրման նախագիծը, որին որպես այլընտրանք կառաջարկվի Թուրքիայի հետ սահմանի բացումը: Առաջին հերթին դա կապված է ԱՄՆ շահերի հետ, որի համար հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կարևոր նշանակություն ունի` ելնելով մի շարք պատճառներից, այդ թվում 2015 թվականի` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մոտենալը: Հայկական լոբբիստական կազմակերպությունների ջանքերը չեզոքացնելու նպատակով կձեռնարկվի ամեն ինչ, որպեսզի հայ-թուրքական հարաբերություններում գոնե մասնակիորեն ցուցադրվի ինչ-որ ՙառաջընթաց՚, ինչը կարող է ենթադրել նաև տնտեսական կապերի նորմալացում: Սակայն, ՙթուրքական՚ ուղղության ակտուալացումը դժվար է պատկերացնել ոչ միայն առանց Ղարաբաղյան հակամարտության` Բաքվի առավելագույն պայմաներով կարգավորման, այնպես էլ Հայաստանի եվրասիական ինտեգրման գաղափարի վարկաբեկման, որի ներքո ենթադրվում է առաջին հերթին Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը: Հաշվի առնելով Արևմուտքի լուրջ դիրքերը հանրապետության տեղեկատվական տարածությունում` չի կարելի կասկածել, որ նման փորձերը հետագայում նույնպես կլինեն համակարգային բնույթի: Այսպիսով, ամերիկյան և արևմտյան քաղաքականությունը տարածաշրջանում, մասնավորապես` Հայաստանում, չնայած հզոր PR-ին և արտաքին համոզչությանը, ունի մի շարք օբյեկտիվ սահմանափակիչներ:
Դրանցից կարող է օգտվել, իհարկե, Ռուսաստանը, պաշտոնական հանդիսավոր ելույթների, հայտարարությունների ու ֆորմալ-բյուրոկրատական ընթացակարգերի սահմաներից դուրս արտաքին քաղաքական կրեատիվի առկայության պայմաններում: Որքան էլ որ պարոն Հեֆֆերնը պայքարի Carefoour ցանցի խանութների բացման համար`արևմտյան ուղիով ընթանալը չի կարող հանգեցնել Հայաստանի քաղաքացիների մեծ մասի սոցիալ-տնտեսական վիճակի արմատական բարելավմանը: Վաշինգտոնի կողմից հայ-թուրքական ՙհաշտեցման՚ լոբբինգը, ինչպես և Անկարայի հետ դաշնակցային հարաբերությունները Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտող և այս ուղղությամբ հայկական լոբբիտական կազմակերպությունների գործունեությունը չեզոքացնող գործոն կլինեն: Բաքվի հետ համագործակցությունն ԱՄՆ համար ավելի կարևոր է, քան Երևանի հետ: Ինչ վերաբերվում է այսպես կոչված ՙեվրոպական ինտեգրմանը՚, ապա այդ ուղղությունը Երևանի համար կունենա իր գինը` Լեռնային Ղարաբաղի տեսքով, և լիովին հնարավոր է, Ստեփանակերտի համար պատրաստում են կոսովյան Միտրովիցայի, այլ ոչ թե Պրիշտինայի դերը, ինչպես ոմանք ենթադրում են: Բոլոր այս հանգամանքները կարող են Երևանի և Մոսկվայի միջև կառուցողական երկխոսության առարկա դառնալ` առավելագույնս ազատ լինելով ինչպես երկիմաստությունից, այնպես էլ ավելորդ պրոժեկտյորությունից: Եվ այն, որ մեր երկրների միջև շփումները 2013 թվականին ամրապնդման միտումներ ունեն, ինչ-որ առումով որոշակի լավատեսություն է ներշնչում:

>>>
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն իր հաճախորդներին է առաջարկում Էսքրոու հաշվով գործառնություններ
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2013 14:22

 ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն իր հաճախորդներին է առաջարկում Էսքրոու հաշվով գործառնություններ:

Ինչպես տեղեկացնում է բանկի մամլո ծառայությունը, Էսքրոու հաշիվը հանդիսանում է յուրահատուկ գործիք հաճախորդների առևտրային գործարքների իրականացման ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: Այն դեպքում, եթե հաճախորդը գնում/վաճառում է անշարժ/շարժական գույք կամ ներկայացնում է  որևէ ծառայություն, սակայն վստահություն չունի իր  գործընկերոջ նկատմամբ (այսինքն բացակայում է վաճառող-գնորդ վստահությունը), ապա բանկի և գործարքի կողմերի միջև կնքվում է եռակողմ պայմանագիր, որտեղ Բանկը հանդես է  գալիս տվյալ գործարքի պայմանների կատարման լիարժեք   երաշխավոր:
Էսքրոու հաշիվը հանդիսանում է լավագույն միջոց կողմերի վստահության հաստատման համար, քանի որ վճարումը կիրականացվի միայն պայմանագրային պարտավորությունների կատարման դեպքում: 

>>>
Աքրամ Այլիսլին լքել է Ադրբեջանը
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2013 14:21

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին`ՙՔարե երազներ՚ վեպի հեղինակը, լքել է Ադրբեջանը:

Այդ մասին հաղորդում է Haqqin-ը`վկայակոչելով Այլիսլիի որդուն, ով հաղորդել է, որ արդեն մի քանի օր է, ինչ իր հայրը տանը չէ: Ընդ որում, նա չի հստակեցնել, թե որտեղ է նա գտնվում:

Նշվում է, որ գրողի բջջայինը նույնպես անհասանելի է: Միաժամանակ չի բացառվում, որ Այլիսլին մեկնել է արտասահման՝ քաղաքական ապաստան խնդրելու նպատակով:

Հիշեցնենք, 2012 թ. դեկտեմբերին հայերի ջարդերի մասին Այլիսլիի վեպի հրապարակումից հետո Ադրբեջանում կառավարական մակարդակով հետապնդումներ էին սկսվել գրողի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ:

>>>



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով