Իր այսօրվաի նիստում ՀՀ խորհրդարանն ավարտել է Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ քննարկումները: Նախագիծը ներկայացրել է Հայ Ազգային կոնգրես խմբակցությունը:
ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի նախաձեռնությամբ նախագծի քվեարկությունն առաջարկվեց հետաձգել, խորհրդարանական բոլոր ուժերի դիրքորոշումները միմյանց մոտեցնելու նպատակով, որին համաձայնվել է հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանը, նշելով, որ չեն իրականացվել ակտիվ հետաքննական գործողություններ: Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում հայտարարեց, որ Հանրապետական խմբակցության կողմից ներկայացված առաջարկությունների մեծ մասը խմբագրական բնույթի են, որոնց մասով իրենք որևէ առարկություն չունեն: Նկատենք, որ նախագծով նշվում է, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները պետք է կարողանան Ժամանակավոր հանձնաժողովի նիստերին անդամների հարցերին պատասխանել: Այս դրույթի դեմ Հանրապետական խմբակցությունը առարկություն ուներ` նշելով, որ խորհրդարանը չի կարող լծակներ գործադրել գործադիրի անդամների վրա: Սակայն որոշման նախագծի հիմնական հեղինակ Գագիկ Ջհանգիրյանը դեմ է խորհրդարանական մեծամասնությանը: Նա համաձայնեց, որ նախագծի քննարկումը հետաձգվի և մինչև հաջորդ քառօրյա վերջնական տարբերակի շուրջ վերջնական կոնսենսուսի գան:
Նշենք, որ այս հարցի քննարկումից առաջ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք կողմ կլինեն այն տարբերակին, որին կհամաձայնի ՀԱԿ խմբակցությունը: