Ուրբաթ, 6 Հունիսի 2025, 16:37
Արմինֆո.Ադրբեջանական զինված ծառայողները ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքից երկու անչափահաս տղաներին արդեն իսկ տարել են անհայտ ուղղությամբ։ Այդ մասին հաղորդել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
|
Ուրբաթ, 6 Հունիսի 2025, 16:07
Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 6-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը նախ առանձնազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
|
Ուրբաթ, 6 Հունիսի 2025, 15:00
Արմինֆո. Մի խումբ արեւմտամետներ հունիսի 6-ին կրկին պիկետ էին կազմակերպել Հայաստանի խորհրդարանի շենքի մոտ' Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Ազգային ժողով այցի կապակցությամբ, ով Երեւանում է պաշտոնական այցով:
|
Ուրբաթ, 6 Հունիսի 2025, 14:51
Արմինֆո. Հունիսի 6-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը:
|
Ուրբաթ, 6 Հունիսի 2025, 14:31
Արմինֆո. «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակում 2023 թվականից իրականացնում է հանրակրթական դպրոցներին ժամանակակից տեխնիկայով զինելու «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցույթ-ծրագիրը։ Ծրագրի արդյունքում ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 140 հանրակրթական դպրոց շահել է նորագույն ինտերակտիվ հեղուկ-բյուրեղային էկրան։
|
Ուրբաթ, 6 Հունիսի 2025, 14:21
Արմինֆո. Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԱԾ մամուլի կենտրոնը:
|
Ուրբաթ, 6 Հունիսի 2025, 13:10
Արմինֆո. ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) կազմակերպած «Կրոնական ազատության պայմաններն Ադրբեջանում» թեմայով լսումների առանցքային թեմաներից մեկը եղել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ղեկավարության կողմից հայկական կրոնական ժառանգության ոչնչացման ու յուրացման հարցը։
|
Ուրբաթ, 6 Հունիսի 2025, 11:45
Արմինֆո. Դատարանը կասեցրել է Երևանում կարմիր և կապույտ կետագծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը: Այդ մասին սոցցանցում հաղորդել էԵրևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը: Ներկայումս կայանման համար գումարի գանձումն իրականացվում է օրենքի խախտմամբ, պնդում են իրավագետները։
|
Ուրբաթ, 6 Հունիսի 2025, 11:10
Արմինֆո. ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 6-ի առավոտյան ծաղիկներ են խոնարհել Երեւանի Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ:
|
Հինգշաբթի, 5 Հունիսի 2025, 21:33
Արմինֆո. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
|
Հինգշաբթի, 5 Հունիսի 2025, 18:59
Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Այդ մասին հաղորդել Է ՌԴ Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը։
|
Հինգշաբթի, 5 Հունիսի 2025, 16:22
Արմինֆո. Իր ստեղծման օրվանից՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից ի վեր բռնագանձված միջոցների միասնական հաշվին մուտքագրվել է 16 մլրդ 953 մլն 382 հազար դրամ, որը համարժեք է 44 մլն 177 հազար ԱՄՆ դոլարին: Այդ մասին հունիսի 5-ին կառավարության հերթական նիստում հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
|
Հինգշաբթի, 5 Հունիսի 2025, 16:19
Արմինֆո. Հայաստանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությանն առնչվող իրավիճակը մտահոգիչ է, սակայն վերջին տարիներին պետական քաղաքականության փոփոխության արդյունքում արձանագրվել են որոշակի դրական միտումներ: Այդ մասին հունիսի 5-ին կառավարության նիստում հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
|
Հինգշաբթի, 5 Հունիսի 2025, 15:12
Արմինֆո. Արդշինբանկը կանցկացնի «Cashback Mastercard բոլոր քարտապաններին» ակցիան՝ նշանավորելով ամառը ևս մեկ հաճելի և օգտակար համագործակցությամբ:
|
Հինգշաբթի, 5 Հունիսի 2025, 15:07
Արմինֆո.Ինչպես տեղեկացրել ենք, «Մի դրամի ուժի» այս տարվա ապրիլ ամսվա շահառուն արդեն երրորդ անգամ «4090» բարեգործական հիմնադրամն էր, որն Ապրիլյան պատերազմից հետո զբաղվում է պատերազմներին մասնակցած մեր տղաների սոցիալ-կրթական հարցերով։ Ծրագրի շրջանակում այս անգամ հավաքագրվել էր 4․919․726 դրամ, որի մի մասն ուղղվեց հիմնադրամի թվով 60 շահառուներին՝ առողջապահական ապահովագրության նպատակով։
|
Հինգշաբթի, 5 Հունիսի 2025, 15:00
Արմինֆո. Կառավարությունն այօրվա նիստում հաստատել է Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը:
|
Հինգշաբթի, 5 Հունիսի 2025, 14:56
Արմինֆո. "Leia" և "Royalsis Engineering" ընկերությունները որպես նվիրատվություն ՀՀ պաշտպանության նախարարությանը կփոխանցեն իրենց 30,1 մլն դրամ արժողությամբ ավիացիոն-տեխնիկական գույքը: Որոշումն ընդունվել է հունիսի 5-ին՝ կառավարության նիստում։
|
Հինգշաբթի, 5 Հունիսի 2025, 14:53
Արմինֆո. Ոռոգման նպատակով Սևանա լճից 2025 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանվել է մինչև 131.8 մլն խմ: Այդ մասին որոշում է կայացվել հունիսի 5-ին՝ կառավարության նիստում։
|
Հինգշաբթի, 5 Հունիսի 2025, 14:51
Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, եւ դա արձանագրված է դատարանի որոշմամբ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հունիսի 5-ի կառավարության նիստում։
|
Հինգշաբթի, 5 Հունիսի 2025, 14:46
Արմինֆո. Հրանտ Մաթևոսյանի՝ Ահնիձորում գտնվող տունը ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ: Այդ մասին հաղորդում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը:
|