Arminfo.info


197
Շավարշ Քոչարյան. Մինչև Բաքվի դիրքորոշումը չփոխվի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չարժե ակնկալել առաջընթաց
 Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2017, 17:58

Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր կողմերն էլ շատ լավ հասկանում են, որ այդ խնդիրը հեշտերից չէ, հատկապես, եթե հաշվի առնենք Ադրբեջանի դիրքորոշումը, որը, փաստորեն, չի ձգտում հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին նոյեմբերի 23-ին կառավարության նիստից հետո հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի խոսքերն այն մասին, ԼՂ արագ կարգավորում պետք չէ ակնկալել: «Բաքուն ամեն կերպ փորձում է պահպանել ստատուս քվոն», - հայտարարել է Շավարշ Քոչարյանը:

Վահրամ Բաղդասարյան. Ցանկությունը և իրականությունը ոչ միշտ են համընկնում. դա վերաբերում է նաև ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությանը
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2017, 16:12

Արմինֆո. «Յուրաքանչյուր կառույց ցանկանում է մեծացնել իր ազդեցությունը և իր կազմը: Հազիվ թե Ռուսաստանը և ՌԴ ԱԳՆ-ը բացառապես Հայաստանի շահերի մասին են մտահոգվում: Անշուշտ, իրենց ձեռնտու կլիներ, որ Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ դառնար»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Ռուսաստանն ուրախ կլինենք Ադրբեջանին տեսնել Եվրասիական տնտեսական միությունում:

Լավրով. Մենք շատ ուրախ կլինենք Ադրբեջանին տեսնել ԵԱՏՄ-ում
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2017, 13:32

Արմինֆո.«Մենք շատ ուրախ կլինենք Ադրբեջանին տեսնել Եվրասիական տնտեսական միությունում՚: Նոյեմբերի 20-ին Բաքվում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Հայաստանի փոխարտգործնախարարը նշում է Ղարաբաղի գծով համանախագահների որոշ ակտիվությունը
 Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2017, 16:01

Արմինֆո. Ակնհայտ է համանախագահների կողմից որոշ ակտիվությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ: Նոյեմբերի 16-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Կդյուրացվի Հայաստանի և Դանիայի միջև վիզային ռեժիմը
 Հինգշաբթի, 9 Նոյեմբերի 2017, 14:27

Արմինֆո.Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասինե համաձայնագրի կնքման առաջարկությանը:

 Ուրբաթ, 3 Նոյեմբերի 2017, 16:04

Արմինֆո.

Երևան. Առ այսօր չի եղել հակամարտությունների կարգավորման ավելի հեղինակավոր միջնորդական ձևւաչափ` քան ԵԱՀԿ Մինսկի խումբը
 Ուրբաթ, 3 Նոյեմբերի 2017, 14:37

Արմինֆո.Ադրբեջանի նպատակն ու երազանքը բանակցությունների առկա ձևաչափի վիժեցումն է, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, ինչը զսպաշապիկ է Բաքվի համար, որը ձգտում է խնդրի ռազմական լուծման: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նա չի համաձայնել այն կարծիքներին, թե հակամարտության գոտում միջադեպերի վերաբերյալ Մինսկի միջնորդների հայտարարությունները հասցեական չեն: «Երբ Մինսկի միջնորդները հակամարտության գոտում սադրանքներից հետո հանդես են գալիս հրադադարի ռեժիմը պահպանելու կոչերով, միանգամայն ակնհայտ է, թե ում են նրանք դիմում՚, - նշել է փոխնախարարը, ընդգծելով, որ առ այսօր չի եղել ավելի հեղինակավոր միջազգային ձևաչափ, քան ԵԱՀԿ Մինսկիկ խումբը,  որն զբաղվի այս կամ այն հակամարտության կարգավորմամբ:

Երևան. Եթե Ադրբեջանը խելքի գա, և լուծումը լինի փոխզիջումային, այն ցավոտ կլինի կողմերի համար
 Ուրբաթ, 3 Նոյեմբերի 2017, 14:34

Արմինֆո. Եթե Ադրբեջանը խելքի գա, և լուծումը լինի փոխզիջումային, այն ցավոտ կլինի կողմերի համար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկինաբանելով նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս արած հայտարարությունը, թե ցավոտ լուծում է լինելու Ղարաբաղի հարցում, և պետք է պատրաստ լինել դրան:

Հայաստանի ԱԳՆ չի մեկնաբանում Վրաստանում ՀՀ դեսպանի թեկնածության ընտրությունը
 Ուրբաթ, 3 Նոյեմբերի 2017, 13:43

Արմինֆո. Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ոչ կոռեկտ է համարել ՀՀ դեսպանների թեկնածության վերաբերյալ «արտահոսքերը՚ ԶԼՄ-ներում: «Աշխարհի ոչ մի երկրում, որտեղ դեսպաններին նշանակում է արտաքին քաղաքական գերատեսչությունը, մինչև պաշտոնական նշանակումը ԶԼՄ-ներում չեն կարող լինել այնպիսի քննարկումներ, ինչպես վերջին ժամանակները Հայաստանում՚, - հայտարարել է փոխարտգործնախարարը` անդրադառնալով Վրաստանում ՀՀ դեսպանի թեկնածության վերաբերյալ «արտահոսքին՚ ԶԼՄ-ներում:

Շավարշ Քոչարյան. Բաքուն, իր անհեռատես քայլերով հայտնվեց փակուղում
 Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2017, 15:42

Արմինֆո. Հայկական կողմը երբեք չի խախտել իր պարտավարությունները և պայմանավորվածությունները, այդ թվում նաև այն, որոնք ձեռք են բերվում նաև փակ քննարկումների արդյունքում: Այս մասին հոկտեմբերի 26-ին, կառավարության նիստից հետո, հայտարարել է ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներն այն մասին, որ Հայաստանը խախտել է լռություն պահպանելու մասին պայմանավորվածությունները, կապված բանակցությունների արդյունքների հետ: «Պայմանավորվածություններն ավանդաբար խախտում է Ադրբեջանը», - ասել է նա:

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2017, 10:20

Արմինֆո.2017 թ. հոկտեմբերի 17-18-ին Երևանում ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարությունների միջև: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, վրացական կողմից՝ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Դավիթ Դոնդուան:

Հայաստանի ԱԳՆ-ում արձագանքել են Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի հայտարարությանը
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2017, 11:22

Արմինֆո.Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովի հայտարարությանը, որը Ժնևում Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո Հայաստանի ղեկավարին մեղադրել է «բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները ձախողելու՚ փորձի համար:

Երևան. Այսօր որևէ երաշխիք չունենք, որ Ադրբեջանը ռազմական նոր գործողություններ չի սկսի
 Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017, 13:14

Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն անհրաժեշտ են երկու խնդիր լուծելու համար ՝ խաղաղության պահպանման և վստահության մթնոլորտի ձևավորման: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Հայացք Մոսկվայից. Երևանի կողմից «հիմնարար սկզբունքներին՚ ենթարկվելը ոչ թե քմահաճույք է, այլ` ստեղծված իրողությունների ճանաչում
 Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2017, 12:56

Արմինֆո.Երևանի կողմից «հիմնարար սկզբունքների՚ կանոններին ենթարկվելը ոչ թե քմահաճույք է, այլ` ստեղծված իրողությունների ճանաչում, որոնք բարդ են ու հակասական, և դրանք անհնար է չեղարկել ամբոխի կամքով կամ այլ «աշխարհաքաղաքական կոնստրուկտորների՚ երևակայության բերումով: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:

Վերլուծաբան. Բաքվին Երևանի միակողմանի զիջումների վարկածը համոզիչ չէ
 Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2017, 16:10

Արմինֆո.Էդվարդ Նալբանդյանի կողմից ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցությունների նախաշեմին հակամարտության կարգավորման համար զիջումների համար հող նախապատրաստելը կնշանակեր ներքաղաքական զգալի ռիսկեր: Ըստ որում, ոչ միայն անձամբ իր, այլ՝ Հայաստանի ողջ վերնախավի համար: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:

Հայացք Մոսկվայից. Ղարաբաղի գծով զիջումների վերաբերյալ հայտարարությամբ Երևանը  մի քանի նապաստակ է սպանում
 Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2017, 13:25

Արմինֆո. Տարածքների հանձնման, Հայաստանի արտգործնախարարի հայտարարության շուրջ իշխանությունների նկատմամբ դժգոհություն հարուցող պատճառներն այնքան բարդ չեն, ինչպես թվում է առաջին հայացքից: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:

 Չորեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2017, 14:26

Արմինֆո.

 Երեթշաբթի, 19 Սեպտեմբերի 2017, 19:30

Արմինֆո.

Հայաստանի ԱԳՆ. Մադրիդյան սկզբունքները բնավ Հայաստանի երազանքը չեն
 Երկուշաբթի, 18 Սեպտեմբերի 2017, 14:59

Արմինֆո. Մադրիդյան սկզբունքներն ամենևին Հայաստանի երազանքը չեն: Սեպտեմբերի 18-ին «Փոխադարձ վստահություն, միասնություն և պատասխանատվություն» կարգախոսով Երևանում ընթացող Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովում այդ մասին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով