Arminfo.info


96
 Երեթշաբթի, 14 Նոյեմբերի 2017, 17:51

Արմինֆո.

Զինվորական ծառայությունից տարկետման վերացման մասին օրինագիծը սուր վեճերի առարկա է դարձել Հայաստանի խորհրդարանում
 Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2017, 18:47

Արմինֆո.  «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ՀՀ ՊՆ-ին մեղադրել է կոռումպացվածության մեջ, խորհրդարանի ամբիոնից հայտարարելով, որ պարտադիր զինծառայությունից ազատվելու համար այժմ կպահանջվի 15-20 հազար դոլար:

Սահակյան. Անցած տարվա ադրբեջանական «բլիցկրիգը» խափանվեց, և ագրեսորը ոչ մի նպատակի չհասավ
 Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2017, 16:46

Արմինֆո. 2016թ. ապրիլյան պատերազմը պարզապես ադրբեջանական կազմավորումների հարձակում չէր, այլ՝ լայնամասշտաբ պատերազմ, որի նպատակը կայծակնային պատերազմի միջոցով ղարաբաղյան պետականության ոչնչացումն էր: Այդ մասին «Ռազմական դիվանագետ» պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

 Շաբաթ, 14 Հոկտեմբերի 2017, 01:38

Արմինֆո.

ԱՄՆ հելսինկյան հանձնաժողովում ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկումներ կընթանան
 Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017, 16:57

Արմինֆո. ԱՄՆ հելսինկյան հանձնաժողովում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ քննարկումներ կընթանան:

Էդուարդ Շարմազանով. Ուկրաինայի արտգործնախարարի՝ Արցախի վերաբերյալ հայտարարությունը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշմանը
 Ուրբաթ, 6 Հոկտեմբերի 2017, 16:58

Արմինֆո. Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի՝ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հայտարարությունը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային այլ կառույցների դիրքորոշմանը, և այն անընդունելի է: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով՝ մեկնաբանելով Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը, որ «Կիևը շարունակելու է աջակցել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, քանի որ ԱՀ նկատմամբ իրականացվել է ագրեսիա և օկուպացիա»:

Փորձագետ. Ղարաբաղյան հակամարտության կողմերը վտանգով մոտեցել են չվերադարձի «Կարմիր գծին»
 Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017, 18:06

Արմինֆո.Խիզախություն կլիներ պնդել, որ տարածաշրջանում տեղի են ունենում բացարձակ նոր գործընթացներ, բայց կան նոր զարգացումներ, որոնք պահպանում են բազմամյա գործոնները: Սեպտեմբերի 11-ին Երևանում ընթացող «Անվտանգոթյունը և դիվանագիտությունը լեռնային զարաբաղյան հակամարտույթունում: Նոր փո՞ւլ» խորագրով կլոր սեղանի ընթացքում նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մինասյանը:

ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանի կողմից պաշտպանության ծախսերի ավելացումը վկայում է այն մասին, որ Բաքուն մտադիր է ԼՂՀ հարցը կարգավորել ուժային մեթոդներով
 Երկուշաբթի, 4 Սեպտեմբերի 2017, 17:08

Արմինֆո.Ադրբեջանի կողմից պաշտպանության ծախսերի ավելացումը վկայում է այն մասին, որ Բաքուն մտադիր է ԼՂՀ հարցը կարգավորել ուժային մեթոդներով: Այս մասին սեպտեմբերի 4-ին Երևանում ընթացող «Հակառակորդի ռազմա-քաղաքական մարտավարությունը և մեր գորչծողությունները» կոնֆերանսում հայտարարել է ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի ղեկավար, գնդապետ Վիկտոր Առուստամյանը:

Զաքարյան. Քանի դեռ չկա ղարաբաղյան հարցի քաղաքական լուծում, հայկական ԶՈՒ պետք է հնարավորություն ունենան ներգործելու հակառակորդի ագրեսիայի վրա
 Երկուշաբթի, 4 Սեպտեմբերի 2017, 15:13

Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում բեկում չլինելու  հետևանքով հայկական կողմը պետք է պատրաստ լինի առաջնագծում պարբերաբար գնդակոծությունների: Սեպտեմբերի 4-ին ՀՅԴ կազմակերպած «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունը և մեր գործողությունները» խորհրդաժողովում հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը:

ԼՂՀ արտգործնախարար. Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված տարրերը բազմիցս հրապարակված մադրիդյան սկզբունքների վերաձևակերպումն են
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2017, 20:10

Արմինֆո.ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված տարրերը նորություն չեն պարունակում եւ հանդիսանում են բազմիցս հրապարակված մադրիդյան սկզբունքների բառափոխում։ Այդ մասին Արցախի հանրային հեռուստատեսության եթերից հայտարարել է Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը՝ մեկնաբանելով Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարրերը։

Սարգսյան. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առանցքային հարցերի շուրջ Հայաստանի դիրքորոշումն ապրիլյան պատերազմից հետո փոփոխություն չի կրել
 Երկուշաբթի, 17 Հուլիսի 2017, 14:21

Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առանցքային հարցերի շուրջ Հայաստանի դիրքորոշումն «ապրիլի քառօրյա  պատերազմից» հետո փոփոխություն չի կրել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը`  «Ռ-էվոլյուցիայի» հեռարձակած հարցազրույցում:

Հայաստանի փաստաբանների պալատը նախապատրաստել է «Արցախյան հակամարտության և Ադրբեջանական Հանրապետության կողմից թույլ տրված միջազգային իրավունքի խախտումների վերաբերյալ» մասնագիտական կարծիք
 Ուրբաթ, 30 Հունիսի 2017, 14:21

Արմինֆո.Հայաստանի փաստաբանների պալատը նախապատրաստել է «Արցախյան հակամարտության և Ադրբեջանական Հանրապետության կողմից թույլ տրված միջազգային իրավունքի խախտումների վերաբերյալ» մասնագիտական կարծիք:

 Չորեքշաբթի, 14 Հունիսի 2017, 19:47

Արմինֆո.

Երևան. Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել
 Հինգշաբթի, 8 Հունիսի 2017, 18:08

Արմինֆո.Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, Միջազգային կազմակերպությունների հետ կապերի իտալական ընկերակցությունում իր ելույթում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:  

Վերլուծաբան. Հայաստանը հնարավորություն ունի իր փոխարեն Ադրբեջանին նստացնել մեղադրյալի աթոռին
 Հինգշաբթի, 25 Մայիսի 2017, 18:20

Արմինֆո. Հայաստանն ունի իր փոխարեն Ադրբեջանին մեղադրյալի աթոռին նստացնելու բոլոր հնարավորությունները, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում կայացած «Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց. վիճաբանություններ արցախյան ստատուս-քվոյի շուրջ» սեմինարի ընթացքում այդպիսի կարծիք է հայտնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը:

Կանխատեսում. Ղարաբաղի նկատմամբ Բաքվի ձեռքում մնացող իրավաբանական իրավունքը նոր պատերազմի սանձազերծման սպառնալիք է
 Հինգշաբթի, 25 Մայիսի 2017, 15:31

Արմինֆո. Ղարաբաղի նկատմամբ Բաքվի ձեռքում մնացող իրավաբանական իրավունքներն Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծման և այդ պատերազմում Արցախի և Հայաստանի ներքաշման լուրջ սպառնալիք են: ԱրմԻՆֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը` «Ապրիլյան պատերազմը մեկ տարի անց. վեճեր Արցախի ստատուս-քվոյի շուրջ» թեմային նվիրված սեմինարի ընթացքում:

 Հինգշաբթի, 25 Մայիսի 2017, 15:30

Արմինֆո.

Մովսես Հակոբյանը չի գտնում, որ բանակին հատկացված միջոցներն ուղղվում են գեներալների հարստացմանը
 Երկուշաբթի, 24 Ապրիլի 2017, 18:15

Արմինֆո.ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագիրը հաստակ սահմանում է Կազմակերպության խնդիրներն ու ֆունկցիաները, և գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակված Յուրի Խաչատուրովը կիրականացնի այդ ֆունկցիաները: Այս մասին ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակիննվիրված հուշարձանին ծաղիկներ դնելուց հետո հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, մեկնաբաբենոլվ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակման փաստը:

 Ուրբաթ, 14 Ապրիլի 2017, 20:37

Արմինֆո.

ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը
 Շաբաթ, 1 Ապրիլի 2017, 20:34

Արմինֆո. Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից մեկ տարի է անցել։

2016թ. ապրիլյան չորս օրերի ընթացքում Ադրբեջանը Արցախի դեմ իրականացրեց այն նույն ագրեսիվ գործողություններն ու բարբարոսությունները, ինչ շուրջ չորս տարի շարունակ 1990-ական թվականների սկզբին, երբ ռազմական ուժով փորձում էր ճնշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և սեփական բնօրրանում ապրելու իրավունքը: 

Մենք գլուխ ենք խոնարհում բոլոր հերոսների հիշատակի առջև, ովքեր զոհվեցին` հետ մղելով Ադրբեջանի հարձակումը Արցախի դեմ և իրենց կյանքի գնով կանխեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ զանգվածային ոճրագործությունների իրականացումը:

Մինչ միջազգային հանրությունը դատապարտում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները, Բաքուն փառաբանում էր կատարված վայրագությունները և դրանց հեղինակներին։ 

Ադրբեջանի արկածախնդրությունը ծանր հարված հասցրեց խաղաղության գործընթացին։ 

Իրավիճակի կայունացման, նոր լարվածության կանխարգելման և բանակցային գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով մայիսի 16-ին Վիեննայում՝ ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ, իսկ հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում` ՌԴ նախագահի հրավերով, կայացան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները, որոնց արդյունքում շեշտվեց հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման, հրադադարի 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի լիակատար իրականացման անհրաժեշտությունը և համաձայնություն ձեռք բերվեց հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի շուտափույթ ստեղծման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման վերաբերյալ:

Այդուհանդերձ, Ադրբեջանը հրաժարվեց իրականացնել ձեռք բերված համաձայնությունները և հայտնվեց մեկուսացման մեջ՝ հակադրվելով միջազգային հանրությանը: 

Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը բացահայտ ստում է, թե իբր համանախագահ երկրները Լեռնային Ղարաբաղը ճանաչում են որպես Ադրբեջանի մաս՝ ձևացնելով, թե իբր չի ընկալում այն, ինչն ասում են եռանախագահ երկրների ղեկավարները. Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է իրականացնի ինքնորոշման իր իրավունքը՝ միջազգային իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտության միջոցով։ Նույն մոտեցումն ունի Հայաստանը. այո, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Արցախի ժողովրդի կողմից։ Բաքվի այդ կեղծիքը ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքական ուղեգծի բացարձակ ձախողումը։ Ձախողվելով բանակցային գործընթացում` Բաքուն փորձեց ռազմական ճանապարհով լուծել հիմնախնդիրը և կրկին տապալվեց։ 

Ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ ցայտուն կերպով ապացուցեց, որ Արցախը երբևէ և որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումն անշրջելի է։ 

Ի պատասխան ուժ կիրառելու Ադրբեջանի շարունակական սպառնալիքներին` միջազգային հանրությունը հստակ զգուշացնում է, որ դա չի հանդուրժվի։ 

Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, ապահովելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ մենք շարունակելու ենք ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված քայլերը։




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով