Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում
 Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026, 20:09

Արմինֆո. Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով:

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը
 Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026, 20:05

Արմինֆո.IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին։ Միջոցառման շրջանակում Բանկն այցելուներին է ներկայացրել ինչպես անշարժ գույքի ձեռքբերմանն ու ֆինանսավորմանն ուղղված լուծումներ, այնպես էլ Rate.am-ի հետ համատեղ ստեղծված Rate.Trading թվային հարթակը, որը փոխում է խոշոր ծավալի արտարժույթի փոխանակման պատկերացումները։

ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Հայաստանի մանկական ուռուցքաբանը հրապարակել է բարեփոխումների իր ծրագիրը
 Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026, 18:14

Արմինֆո.Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի թեկնածու, Հայաստանի մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը հրապարակել է բարեփոխումների իր ծրագիրը ՝ ստանձնելով անձնական պարտավորություն. եթե ընտրվելուց հետո չկատարի իր խոստումները, ապա երկրորդ ժամկետի համար չի առաջադրվի: Նրա աշխատանքը կգնահատվի ԱՀԿ Գործադիր խորհրդի կողմից նշանակված անկախ փորձագետների կողմից: Այդ մասին թեկնածուն հաղորդել է Facebook-ի իր էջում։

«Մայր Հայաստան»-ի վարչության անդամն արդարադատության նախարարին խորհուրդ է տվել հրաժարվել երկակի ստանդարտներից՝ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում
 Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026, 17:25

Արմինֆո. Տնային կալանքի տակ գտնվող "Մայր Հայաստան" կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանն արձագանքել է նոյեմբերի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հուզականությանը, նշելով, որ հուզվելը խտրական չպետք է լինի: Արդարադատության նախարարը լրագրողների հետ զրույցում, հուզվելով, դժգոհել էր, որ իր երեխայի հասցեին անեծքներ են հնչում՝ քննչական մեկուսարանում Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանի մահից հետո:

ԶԼՄ․ Դուբլինում Հայաստանը չի միացել ԵՄ հակառուսական "խարտիային"
 Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026, 17:10

Արմինֆո. Գերմանիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Իսպանիան և ևս 35 եվրոպական երկրներ հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում համաձայնեցրել են Եվրոպայի անվտանգության "առանցքային սկզբունքները" և դրանք ամրագրել "խարտիայում": Նախաձեռնության հեղինակը Ֆրանսիան է։ Ըստ մի շարք լրատվամիջոցների՝ Հայաստանը չի միացել "խարտիային"։ Պաշտոնական Երևանը Դուբլինում ներկայացված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով:

Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
 Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026, 17:06

Արմինֆո. COP-31-ի շրջանակում Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար Սայմոն Սթիլի հետ։ Այդ մասին նախարարը հաղորդել է Facebook-ի իր էջում։

Երևանում մեկնարկել է զանգվածային հանցագործությունների զոհերի իրավունքների մասին CFTJ 5-րդ ամենամյա համաժողովը
 Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026, 16:08

ԱրմԻնֆո. Երեւանում իր աշխատանքն է սկսել Ճշմարտության եւ արդարության կենտրոնի (CFTJ) հինգերորդ ամենամյա համաժողովը՝ "Ձայներ՝ ընդդեմ մոռացության. զանգվածային ոճրագործությունների զոհերն անպատժելիության դարաշրջանում" խորագրով:

ANCA․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն ռազմական տեխնոլոգիաներով զբաղվող եւ Բաքվի հետ կապեր ունեցող ընկերության բաժնետոմսերի սեփականատեր է
 Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026, 15:28

Արմինֆո. Ադրբեջանում դեսպանի պաշտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածու Ալեքսանդր Օլդենը Palantir ընկերության բաժնետոմսերի սեփականատեր է՝ մինչև 25 միլիոն դոլարի: Ռազմական տեխնոլոգիաներով զբաղվող այդ ընկերությունը սերտ կապեր է պահպանում Բաքվի հետ։ Այդ մասին ահազանգում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA)։

Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
 Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026, 14:36

ԱրմԻնֆո. 84 տարեկան հասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու և Մեսրոպ Մաշտոցի մեդալակիր, Հայաստանի «Բարեկամություն» պետական պարային անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի մամուլի ծառայությունը:

Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը քննադատել է երկրի վարչապետին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման համար
 Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026, 12:21

ԱրմԻնֆո: Ավստրալիայի Հայ Դատի Հանձնախումբը (ANC-AU) նամակ է հղել վարչապետ Էնթոնի Ալբանեզեին՝ լուրջ մտահոգություններ հայտնելով COP31-ի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ վերջերս կայացած հանդիպման վերաբերյալ և կոչ անելով Ավստրալիայի կառավարությանը ապահովել, որ Թուրքիայի հետ իր դիվանագիտական ներգրավվածությունը չլինի մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ իր հանձնառության հաշվին։

Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օմբուդսմեն. Արցախի ժառանգության ոչնչացումը շարունակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության ֆոնին
 Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026, 11:21

Արմինֆո: Հայկական ներկայության վկայությունները Արցախում հողին են հավասարեցվում միջազգային կառույցների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության ֆոնին: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի մշակութային ժառանգության պաշտպան և «Ազգային» պատմամշակութային ՀԿ-ի փոխնախագահ Հովիկ Ավանեսովը:

Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 20:49

Արմինֆո.Դուբլինում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման կադրերը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ վարչապետը:

ReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր Սահակյանի
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 19:47

Արմինֆո. ReA Fest անիմացիոն ֆիլմերի եւ կոմիքսների արվեստի միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 12-ին Կինոյի տանը տեղի կունենա ֆրանսիացի ռեժիսոր Լուի Կլիշիի "Երկաթե տղան" (Le Corset) անիմացիոն ֆիլմի բարեգործական ցուցադրությունը, որից ստացված հասույթը կուղղվի երիտասարդ հայ ռեժիսոր Արթուր Սահակյանի բուժմանը: Ռեժիսորը պայքարում է սարսափելի հիվանդության դեմ և այս պահին գտնվում է արտերկրում ՝ բուժում ստանալու համար։

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ            
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 18:29

Արմինֆո.Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով։ Սակայն խոշոր գործարքների դեպքում կարևոր է հաշվի առնել նաև փոխարժեքի տատանումները, որոնք նույնիսկ փոքր փոփոխության դեպքում կարող են էականորեն ազդել գործարքի վերջնական արժեքի վրա։

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության հեղինակած "Հայաստանում ժողովրդավարության հետընթացի մասին" ԱԺ հայտարարության նախագիծը
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 17:16

Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 12-ի նիստում մերժել է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության հեղինակած "Հայաստանում ժողովրդավարության հետընթացի մասին" ԱԺ հայտարարության նախագիծը: Քննարկումն ընթացել է իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների միջև սուր բանավեճի պայմաններում։

«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 17:01

Արմինֆո.Սարյան փողոցում իր դռներն է բացել «Շենզա» ռեստորանը։ Այն նոր նախագիծ է. միաժամանակ՝ «Պեկին»-ի պատմության տրամաբանական շարունակությունն ու զարգացումը։

Քաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտը
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 16:18

Արմինֆո. Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտը։ Այդ մասին իր հոդվածում գրում է "Այլընտրանքային նախագծեր" խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 14:32

Արմինֆո. IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները։ Նախորդ ամսվա շահառու «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամին փոխանցվել է 4.589.996 ՀՀ դրամ։

Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 14:07

Արմինֆո. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանը։ Անհատույց արյունատվությունը ԶՊՄԿ աշխատակիցների համար արդեն դարձել է բարի ավանդույթ՝ արտացոլելով մարդկային համերաշխության, հոգատարության և սոցիալական պատասխանատվության արժեքները։

ՀԱԿ փոխնախագահ. Կենսաչափական անձնագրի արժեքը Հայաստանում գերազանցում է զարգացած երկրների մեծ մասի գնին
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 12:54

ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից սահմանված կենսաչափական անձնագրի պետական տուրքը գերազանցում է զարգացած երկրների և նախկին Խորհրդային Միության երկրների մեծ մասի դրույքաչափերը: Այս մասին հայտնել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:




Մեկնաբանվողներ
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ