Arminfo.info


114
Բաբայան. Արցախին Ադրբեջանից ինքնավարություն պետք չէ, այն վաղուց արդեն որոշվել է ժողովրդական հանրաքվեի հիման վրա
 Երեթշաբթի, 25 Դեկտեմբերի 2018, 17:56

Արմինֆո. 2019 թվականին հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերադարձի մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունները վկայում են, որ Բաքուն պատրաստ չէ բանակցային գործընթացում առաջընթացին: Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Արցախում արձագանքել են Փաշինյանի այն հայտարարությանը, թե հանրապետության նախագահների որդիները բանակում չեն ծառայել
 Չորեքշաբթի, 28 Նոյեմբերի 2018, 12:32

Արմինֆո. Արցախում արձագանքել են Փաշինյանի այն հայտարարությանը, թե հանրապետության նախագահների որդիները բանակում չեն ծառայել:

Ստեփանակերտ. Դե-ֆակտո Հայաստանի և Արցախի միջև պաշտպանական ոլորտում համագործակցությունը բավական սերտ է
 Հինգշաբթի, 15 Նոյեմբերի 2018, 16:48

Արմինֆո.Հայաստանը և Արցախն աշխատում են ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի ստորագրման շուրջ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Բաբայանը՝ Միլսի հայտարարության մասին. Խոցելի դարձնել մեր անվտանգությունը՝ ահաբեկիչների դատարկ խոստումների փոխարեն. մենք, ինչ է, աննորմա՞լ ենք
 Չորեքշաբթի, 17 Հոկտեմբերի 2018, 13:01

Արմինֆո. Տարածքների որևէ վերադարձի մասին խոսք անգամ չի կարող լինել, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ ի պատասխան <օկուպացված տարածքների վերադարձի> վերաբերյալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարության:

Ստեփանակերտն Ազնավուրի մահվան կապակցությամբ. Սա անդառնալի կորուստ է
 Երկուշաբթի, 1 Հոկտեմբերի 2018, 17:02

Արմինֆո. Սա անդառնալի կորուստ է: Այսպես է Ստեփանակերտն արձագանքեց հայազգի լեգենդար ֆրանսիական շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցոթյամբ:

Բաբայան. Ստեփանակերտը ծանոթ չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին փաստաթղթի, որտեղ չէր խոսվի Արցախի կարգավիճակի մասին, այլ՝ միայն տարածքների վերադարձի
 Ուրբաթ, 14 Սեպտեմբերի 2018, 16:28

Արմինֆո. Ստեփանակերտում ելնում են այն բանից, որ տարածաշրջանում համապարփակ և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության վերականգնումը հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: 

Ստեփանակերտում հուսով են. Կրեմլը կպահպանի Բաքվին պառազինության վաճառքի հարցի առնչությամբ հավասարակշռված դիրքորոշումը
 Երկուշաբթի, 3 Սեպտեմբերի 2018, 15:02

Արմինֆո. Հայաստանը չպետք է նեղանա Ռուսաստանից Ադրբեջանի հետ փոխգործակցության համար, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 1-ին Սոչիում Պուտին-Ալիև հանդիպմանը:

Դավիթ Բաբայան. Մադրիդյան սկզբունքներն իմպերատիվ չեն
 Երկուշաբթի, 6 Օգոստոսի 2018, 15:31

Արմինֆո. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ Մադրիդյան սկզբունքները և բոլոր այլ փաստաթղթերն իմպերատիվ չեն, քանի դեռ չեն ընդունվել բոլոր կողմերի կողմից: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Ստեփանակերտը՝ Սիրիայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման մասին. Սկսվել է պետությունների միջազգային ճանաչման երրորդ փուլը
 Չորեքշաբթի, 30 Մայիսի 2018, 15:31

Արմինֆո. Սկսվել է պետությունների միջազգային ճանաչման երրորդ փուլը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Սիրիայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչմանը:

Ստեփանակերտն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՀՀ նոր վարչապետի հայտարարություններին
 Երկուշաբթի, 14 Մայիսի 2018, 15:46

Արմինֆո. ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ԱրմԻնֆո-ի թղթակցի խնդրանքով անդրադարձել է արցախյան կարգավորման վերաբերյալ Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և այդ առնչությամբ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի արձագանքին:

Ստեփանակերտ. Ադրբեջանի՝ լայնամասշտաբ պատերազմի պատրաստակամության մասին Հասանովի հայտարարությունը հերթական անգամ ցույց է տալիս Բաքվի իրական էությունը
 Երկուշաբթի, 14 Մայիսի 2018, 13:46

Արմինֆո. Լայնամասշտաբ պատերազմի պատրաստակամության մասին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությունը հերթական անգամ ցույց է տալիս Բաքվի իրական էությունը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Մարտակերտում ականի պայթյունի հետևանքով վիրավորված երկու սակրավորների վիճակը ծանր է
 Հինգշաբթի, 29 Մարտի 2018, 16:33

Արմինֆո. Արցախի Հանրապետությունում ականազերծման աշխատանքների ժամանակ ականի պայթյունի հետևանքով վիրավորվել են 1987 թվականին ծնված Գարիկ Ղահիրյանը և  1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանը: Ինչպես հաղորդել են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից, Ղահիրյանի ոտքեր են վիրահատել, իսկ Արամ Մկրտչյանը վերակենդանացման բաժանմունքում է:

Դավիթ Բաբայան. Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ կատարելիս զոհվել է HALO Trust-ի երեք աշխատակից
 Հինգշաբթի, 29 Մարտի 2018, 12:21

Արմինֆո. HALO Trust-ի երեք աշխատակից, ովքեր զբաղվում են ցամաքային ականների և չպայթած զինամթերքի վնասազերծմամբ, զոհվել է Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ կատարելիս: Այդ տեղեկատվությունն ԱրմԻնֆո-ի թղթակցին հաստատել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Բաբայան. Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումն Ալիևի վոլյունտարիզմի հերթական դրսևորում է
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2018, 15:08

Արմինֆո. Ընթացիկ տարվա ապրիլին Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու նախաձեռնությունն Ալիևի վոլյունտարիզմի
հերթական դրսևորում է, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Ստեփանակերտ. Բաքվի արձագանքը դե Բյումանի հայտարարությանը միանգամայն կանխատեսելի է, քանի որ Ադրբեջանը խախտում է քաղաքակրթության ցանկացած նորմ
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2018, 14:11

Արմինֆո. Պաշտոնական Բաքվի արձագանքը Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի հայտարարությանը, որ Արցախի
ժողովուրդն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ճակատագիրը, լիովին կանխատեսելի է, քանի որ Ադրբեջանը խախտում է քաղաքակրթության ցանկացած նորմ, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Դավիթ Բաբայան. ԻՊ շարքերում ադրբեջանցի զինվորականների ձեռքբերած փորձը չի օգնի Ղարաբաղի նկատմամբ նրանց ոտնձգությունների հարցում
 Երեթշաբթի, 23 Հունվարի 2018, 13:19

Արմինֆո. Հակառակորդի կողմից ցանկացած տեսակի ոտնձգություն կկասեցվի ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Ստեփանակերտ. Մեկ փաստաթղթով ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհնարինության մասին Լավրովի հայտարարությունը վկայում է խնդրի բարդության մասին
 Երկուշաբթի, 15 Հունվարի 2018, 15:05

Արմինֆո. Մեկ փաստաթղթով ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհնարինության մասին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը վկայում է այդ խնդրի ողջ բարդության մասին: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով
ղարաբաղյան հակամարտության փուլային լուծման մասին Լավրովի հայտարարությանը:
Չնայած ղարաբաղյան հակամարտության փաթեթային լուծման մասին հայկական կողմի պաշտոնական դիրքորոշմանը՝ Բաբայանն, այնուամենայնիվ, համաձայնել է Լավրովի հետ այն հարցում, որ ժամանակ է պետք խնդրի քայլ առ քայլ կարգավորման համար, ինչն առաջին Ղարաբաղյան պատերազմից ի վեր լրջորեն բարդացել է: Ըստ որում Բաբայանն ընդգծել է, որ Լավրովի ասածն արմատապես տարբերվում է այն «փուլային» տարբերակից, որը պնդում է Ադրբեջանը: «Ադրբեջանը պնդում է Լեռնային Ղարաբաղի փուլային օկուպացում»,- նշել է Բաբայանը:
Նրա խոսքով, որոշակի ժամանակ է պետք՝ ադրբեջանական հասարակությունում հայերի նկատմամբ արմատացած ատելությունը վերացնելու, շփում հաստատելու, երկխոսության համար նախադրյալներ ստեղծելու համար: «Կուզեի ընդգծել, որ հայ հասարկությունում ադրբեջանցիների հանդեպ ատելություն չկա: Մենք ադրբեջանցի ժողովրդին մեր թշնամին չենք համարում: Մեզ համար թշնամին ֆաշիստական և նացիստական գաղափարախոսություն քարոզող ադրբեջանական իշխանություններն են:
Չէ որ ֆաշիզմն ատելի է ոչ միայն մեզ, այլ նաև՝ քաղաքակիրթ բոլոր երկրների համար»,- ասել է ԼՂՀ նախագահի ներկայացուցիչը:

Ստեփանակերտ. Բաքվի կողմից հարվածային անօդաչուների փորձարկումը վտանգավոր է, բայց դա չի նշանակում, որ մենք այդ սպառնալիքին հակազդելու համար համարժեք միջոցներ չենք ձեռնարկում
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2017, 13:31

Արմինֆո.Ստեփանակերտին չի կարող չմտահոգել այն հանգամանքը, որ նացիստական և ֆաշիստական գաղափարախոսությամբ պետությունը, որը հայատյաց քաղաքականություն է իրականացնում, զբաղվում է այնպիսի վտանգավոր սպառազինության մշակմամբ, ինչպես հարվածային անօդաչուները:

Ստեփանակերտ. Ադրբեջանական իշխանություններն առաջին հերթին պետք է ստատուս-քվոն փոխեն իրենց ուղեղներում
 Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2017, 16:10

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղը դեմ չէ ցանկացած տեսակի բանակցությունների, այդ թվում՝ սուբստանտիվ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը Վիեննայում ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում:

Ստեփանակերտ. Ադրբեջանի համար ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորումն Արցախի փուլային օկուպացումն է
 Ուրբաթ, 10 Նոյեմբերի 2017, 13:01

Արմինֆո. Ադրբեջանի համար ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորումն Արցախի փուլային օկուպացումն է: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապեւթյան ղեկավարի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում: Նրա ասելով, ղարաբաղյան հակամարտությունն սկսվել է 1918 թվականից, և հաջորդ տարի հակամարտության սկզբից ի վեր  արդեն 100  տարի կլինի: «Այդ ընթացքում մենք շատ փուլեր ենք անցել, և կրկին ինչ-որ փուլ անցնելն անհեռատես է, և դա չի նպաստի հակամարտության համապարփակ կարգավորմանը: Առավել ևս, որ փուլային կարգավորման Ադրբեջանի տեսլականը մեկն է. Լեռնային Ղարաբաղի փուլային վերադարձն ԱՀ կազմ, Արցախի փուլային օկուպացումը: Այդ մոտեցումը կորստաբել է և անիրատեսական: Դեհ, իսկ եթե Բաքուն  իրոք ցանկանում է հակամարտության փուլային կարգավորում, թող որպես առաջին փուլ ճանաչի Արցախի անկախությունը: Թեև ես մեծ կասկածներ ունեմ, որ Բաքուն կգնա այդ քայլին ՚, - ասել է Բաբայանը:




Մեկնաբանվողներ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական