ANCA-ն Ադրբեջանի հետ փոխկապակցված լոնդոնյան PR-ֆիրմային մեղադրել է իր դեմ զրպարտչական արշավի համար
 Չորեքշաբթի, 11 Մարտի 2026, 12:38

Արմինֆո. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) լիարժեք թափանցիկություն է պահանջում  Apollo Strategic Communications-ից, որը Ադրբեջանի եւ էներգետիկ ոլորտում նրա կասպյան գործընկերների հետ փաստաթղթավորված կապեր ունեցող լոնդոնյան PR-ֆիրմա է․ հայտնի է դարձել, որ վերջինս ամերիկացի լրագրողներին ԶԼՄ-ների համար գաղտնի նախազգուշացում է ուղարկել ANCA-ի դեմ՝  ամերիկահայերին աջակցելու համար:

«Գեղարդ»․ Բաքուն շարունակում է բռնազավթած Արցախը պահել որպես փակ գոտի
 Երեքշաբթի, 10 Մարտի 2026, 14:43

Արմինֆո. Բաքուն շարունակում է Արցախը պահել որպես փակ գոտի, որտեղ բնակեցված բնակիչների համար գործունեությունը, ազատ ելումուտը սահմանափակ է։ Այդ մասին ասվում է "Գեղարդ" գիտավերլուծական հիմնադրամի մամուլի ծառայության հայտարարության մեջ՝  "ադրբեջանցիների հերթական խմբին Լեռնային Ղարաբաղ ուղարկելու" մասին ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների առնչությամբ։

Ռուբեն Վարդանյանի որդին Թրամփի վարչակազմին կոչ Է արել միջոցներ ձեռնարկել Բաքվի հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար․ Catholic Vote
 Ուրբաթ, 6 Փետրվարի 2026, 16:12

Արմինֆո.ԱՄՆ  փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այս ամսվա վերջին Հայաստան և Ադրբեջան կատարելիք դիվանագիտական ​​այցին ընդառաջ՝ Արցախի նախկին պետնախարար, բաաարերար Ռուբեն Վարդանյանի որդի Դավիթ Վարդանյանը Թրամփի վարչակազմին կոչ է անում ճնշում գործադրել այն բանտարկյալների ազատ արձակման համար, որոնք դեռևս պահվում են ադրբեջանական կալանքի տակ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո: ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, այդ մասին հայտարարել է Ամերիկայի կաթոլիկական իրավապաշտպան  Catholic Vote կազմակերպությունը:

Հայ հետազոտողները թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքի մասին հոդված են հրապարակել 2020 թվականի արցախյան պատերազմից հետո
 Երկուշաբթի, 3 Նոյեմբերի 2025, 15:11

Արմինֆո.  Հեղինակավոր «Taylor & Francis» հրատարակչության «Small Wars & Insurgencies» հանդեսում (2024թ․՝ Q2, 2025թ․՝ Q1) լույս է տեսել «From Alliance to «Soft Conquest»: the anatomy of the Turkish -Azerbaijani military alliance before and after the 2020 Nagorno-Karabakh war» («Դաշինքից դեպի «փափուկ նվաճում». թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքի անատոմիան 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից առաջ և հետո») գիտական հոդվածը, որը հեղինակել են ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողներ Լևոն Հովսեփյանը, Արտյոմ Տոնոյանը։

ANCA-ի ներկայացուցիչն անօգուտ է անվանել կոնգրեսական Իսսայի Peace Act-ը
 Չորեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2025, 17:59

Արմինֆո.ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ, կոնգրեսական Դարել Իսսայի առաջարկած "Կովկասում էսկալացիայի կանխարգելման և փոխգործակցության զարգացման մասին"(Peace Act) նախագիծը անօգուտ է, անիրագործելի և սահմանափակ: Այդ մասին հայտարարել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի (ANCA) քաղաքականության հարցերով տնօրեն Ալեքս Գալիցկին։

«Գեղարդ» հիմնադրամը բողոք է հղել Կուբայի Universidad y Sociedad ամսագրի հոդվածների հակահայկական ուղղվածության համար
 Ուրբաթ, 12 Սեպտեմբերի 2025, 16:00

Արմինֆո. "Գեղարդ" գիտավերլուծական հիմնադրամը դիմում-բողոք է հղել Կուբայի "Universidad y Sociedad" ամսագրի հակահայկական քաղաքականության կապակցությամբ:

"Գեղարդ" հիմնադրամ. Ադրբեջան-Իսրայել դաշինքը վտանգավոր է Հայաստանի, Իրանի և, նույնիսկ, Թուրքիայի համար
 Չորեքշաբթի, 13 Օգոստոսի 2025, 17:48

Արմինֆո.Ադրբեջան-Իսրայել դաշինքը՝ երկու երկրների փոխադարձ և առանձին շահերի առաջմղմամբ, որպես մերձավորարևելյան և հարավկովկասյան «քարտեզի ձևման» իրատեսական սպառնալիք, վտանգավոր է ոչ միայն ամբողջ տարածաշրջանի, այլև՝ առանձին երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Իրանի և Թուրքիայի համար։ Այս մասին ասվում է "Գեղարդ" գիտավերլուծական հիմնադրամի վերլուծական գրառման մեջ, որը տրամադրվել է  ԱրմԻնֆո-ին:

«Գեղարդ» հիմնադրամը դիմում-բողոք է ներկայացրել վրացական «The Caucasus and the World» ամսագրի հակահայկական հոդվածների հրապարակման կապակցությամբ
 Չորեքշաբթի, 23 Հուլիսի 2025, 14:21

Արմինֆո. «Գեղարդ» հիմնադրամը դիմում-բողոք է ներկայացրել Վրաստանի Շոթա Ռուսթավելիի ազգային գիտական հիմնադրամ, Վրաստանի Գիտությունների ակադեմիա, Սուխումի պետական համալսարան (գործում է Թբիլիսիում), Իվ․ Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի Պատմության ինստիտուտ։ Այդ մասին հաղորդում է «Գեղարդ» հիմնադրամի մամուլի ծառաայությունը:

«Գեղարդ» հիմնադրամ. Այն պետությունները, որոնք պաշտպանում են Հայաստանի նկատմամբ Ալիևի անօրինական պահանջները, դառնում են Բաքվի ապագա ագրեսիաներին հանցակից
 Երկուշաբթի, 7 Հուլիսի 2025, 15:33

Արմինֆո.Ադրբեջանի կողմից բռնազավթված Ստեփանակերտում հուլիսի 3-4-ն անցկացվեց Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովը, որի հարթակն Իլհամ Ալիևը  կրկին օգտագործեց Հայաստանի նկատմամբ կեղծ մեղադրանքներ և անհիմն պահանջներ հնչեցնելու համար։ Այդ մասին ասվում է "Գեղարդ"գիտավերլուծական հիմնադրամից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:

Ադրբեջանի դինաստիական ռեժիմը շարունակում է դաժան հաշվեհարդարը լրագրողների նկատմամբ
 Ուրբաթ, 4 Հուլիսի 2025, 14:15

Արմինֆո.  Ադրբեջանում 7-9 տարվա ազատազրկման են դատապարտվել յոթ լրագրողներ, որոնք բարձրաձաայնել են Լեռնային Ղարաբաղում շինարարական աշխատանքներում կոռուպցիոն խոշոր գործարքների մասին: Այդ մասին ասվում է "Գեղարդ" գիտավերլուծական հիմնադրամի հրապարակման մեջ։

Ադրբեջանական ԶՈՒ օրվան ընդառաջ «Գեղարդ» հիմնադրամը զեկույց է հրապարակել նրանց բանակի վայրագությունների մասին
 Հինգշաբթի, 26 Հունիսի 2025, 14:01

Արմինֆո.Ադրբեջանական զինված ուժերի օրվան ընդառաջ «Գեղարդ» հիմնադրամը հրապարակել է զեկույց, որը վկայում է ադրբեջանական բանակի վայրագությունների մասին՝ Արցախում և Հայաստանում, ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում:

«Գեղարդ» հիմնադրամ. Ադրբեջանը հնագիտությունն օգտագործում է քաղաքական նպատակներով՝ ցեղասպանությունն ու էթնիկ զտումներն արդարացնելու համար
 Ուրբաթ, 23 Մայիսի 2025, 16:43

Արմինֆո.Հնագիտությունը դառնում է քաղաքական մանիպուլյացիայի գործիք Ադրբեջանի ձեռքում՝ արդարացնելու ցեղասպանությունը, էթնիկ զտումները և այլ վայրագություններ: Ըստ "Գեղարդ" գիտավերլուծական հիմնադրամի նոր վերլուծության՝ այդ մասին ասվում է Պոտսդամի և Հայդելբերգի համալսարանների հետազոտող Ուրի Ռոզենբերգի հոդվածում, որը հրապարակվել է հեղինակավոր Central Asian Survey ամսագրում:

ԱՄՆ կառավարական բանկը 339 մլն դոլարի վարկ կտրամադրի զենք փոխադրող ադրբեջանական ավիաընկերությանը
 Ուրբաթ, 4 Ապրիլի 2025, 14:06

Արմինֆո. Ամերիկյան կառավարական EXIM բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է ադրբեջանական Silk Way ավիաընկերությանը 339 միլիոն դոլարի վարկավորումը՝ Boeing ինքնաթիռներ ձեռք բերելու համար։ Ինքնաթիռները կմատակարարվեն մինչև 2026-ի ամառ։ Փաստը, որ Silk Way-ի ինքնաթիռները, ըստ հեղինակավոր լրատվամիջոցների, զբաղվել են զենքի փոխադրմամբ, չի խանգարել ամերիկյան կողմին հաստատել վարկը։ Silk Way-ը համարվում է Ադրբեջանի նախագահի հետ փոխկապակցված ավիաընկերություն։ Այդ մասին հաղորդում է "Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայությունը։

Բրիտանացի պատգամավորները կառավարությունից պահանջում են ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ բանտարկյալներին ազատ արձակելու համար
 Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025, 17:19

Արմինֆո. Բրիտանական խորհրդարանի անդամ Ջեսիկա Մորդենը մի խումբ քաղաքական գործիչների հետ դիմել է Մեծ Բրիտանիայի կառավարության նախարարներին՝ հայ բանտարկյալների հարցով:

«Գեղարդ» հիմնադրամ. Սումգայիթի ջարդերի իրական կազմակերպիչն՝ ի դեմս Ադրբեջանի ղեկավարության, անպատիժ է մնացել
 Հինգշաբթի, 27 Փետրվարի 2025, 15:01

Արմինֆո.Սումգայիթի ջարդերի իրական կազմակերպիչը ՝ ի դեմս Ադրբեջանի ղեկավարության, մնացել է անպատիժ։ Այդ մասին ասվում է "Գեղարդ" գիտավերլուծական հիմնադրամի հոդվածում, որը նվիրված է Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և Մարաղայի կոտորածների 37-րդ տարելիցին:

 Երեքշաբթի, 11 Փետրվարի 2025, 12:39

Արմինֆո. Armenia does not aim to mislead anyone and this is obvious to all international partners. On the contrary, the Republic of Armenia offers specific mechanisms to Baku and is ready to discuss them. This was stated by the Speaker of the Armenian Parliament Alen Simonyan, on February 11, responding to the statement of the Azerbaijani Foreign Ministry that <the 
assertions reflected in the article published the day before by the 
Armenian Prime Minister that Azerbaijan is preparing to attack 
Armenia, statements about the goals of the Western Azerbaijan 
Community, as well as many other unfounded statements are aimed at 
distorting reality and misleading the world community>.

Ադրբեջանցիները պղծել են օկուպացված Ստեփանակերտի զինվորական հուշահամալիրը
 Երեքշաբթի, 11 Փետրվարի 2025, 11:26

Արմինֆո. Ադրբեջանցիները պղծել են օկուպացված Ստեփանակերտում գտնվող զինվորական հուշահամալիրը։

Ադրբեջանը հայտարարել է ինքնաթիռի կործանման պատճառով Ռուսաստանին դատի տալու մտադրության մասին
 Հինգշաբթի, 6 Փետրվարի 2025, 11:24

Արմինֆո. Ադրբեջանը նախատեսում է միջազգային դատարան դիմել Ռուսաստանի դեմ հայցով՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաուի մոտակայքում AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման առնչությամբ։ Այդ մասին հաղորդում է ադրբեջանական APA պետական գործակալությունը։ Հիշեցնենք, որ աղետի հետևանքով զոհվել է 38 մարդ, ևս 29-ը վիրավորվել է:

"Գեղարդ" հիմնադրամ. Ադրբեջանն օգտագործում է երկրների էներգետիկ խնդիրները Եվրոպայում սեփական քաղաքական օրակարգն ու նարատիվներն առաջ մղելու համար
 Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025, 14:48

Արմինֆո.Բաքուն, օգտագործելով մի շարք երկրների էներգետիկ դժվարությունները, էներգետիկ "հաղթաթղթերի"միջոցով ակտիվորեն առաջ է մղում սեփական քաղաքական օրակարգն ու նարատիվները Եվրոպայում: Այդ մասին ասվում է "Գեղարդ" գիտավերլուծական հիմնադրամի նոր վերլուծության մեջ, որը նվիրված է Ադրբեջանի էներգետիկ քաղաքականությանը։

Հասարակական տրանսպորտի սակագներով հասել և առաջ ենք անցել Արևելյան Եվրոպայից. Աղասի Թավադյան
 Ուրբաթ, 24 Հունվարի 2025, 17:08

Արմինֆո. Երևանում հասարակական տրանսպորտի նոր սակագները համապատասխանում են Արևելյան Եվրոպայի մայրաքաղաքների գներին: Այդ առնչությամբ տաքսիները դառնում են ավելի մատչելի և հարմար մարդկանց համար։ Իսկ դա, իր հերթին, Երևանի առանց այն էլ ծանրաբեռնված փողոցներում տրանսպորտային միջոցների քանակի ավելացման վտանգ է պարունակում, ինչը կարող է խաթարել հասարակական տրանսպորտի գլխավոր նպատակներից մեկը ՝ քաղաքային երթևեկության կրճատումը։ Այդ մասին սոցցանցում գրել է  <Ամբերդ>  հետազոտական կենտրոնի փորձագետ, tvyal.com վերլուծական պորտալի հիմնադիր Աղասի Թավադյանը:




Մեկնաբանվողներ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան