Ընդդիմադիր պատգամավորը Հայաստանի օմբուդսմենին խնդրել է պատմել Բաքվում պահվող հայ ռազմագերիների պաշտպանությանն ուղղված իր քայլերի մասին
 Շաբաթ, 12 Սեպտեմբերի 2026, 14:15

Արմինֆո.  ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը նամակով դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին ՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների պաշտպանության հարցով: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ինքը՝ Գալստյանը։

Կարծիք․ Արմեն Գրիգորյանն ու նրա նմանները Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա են դարձրել
 Շաբաթ, 12 Սեպտեմբերի 2026, 13:57

Արմինֆո Արմեն Գրիգորյանը, իր թիմակիցներն ու հրահանգավորողները Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա են դարձրել։ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այդպես է մեկնաբանել  2016 թվի քառօրյա պատերազմի մասին Գրիգորյանի մտորումները՝ իր հարցազրույցներից մեկում:

Հայաստանի իշխանությունները որոշել են խաղարկել 102-րդ ռուսական ռազմակայանի "խաղաքարտը"՝ հանրապետության համար գազի արժեքի հնարավոր թանկացման հարցում
 Շաբաթ, 12 Սեպտեմբերի 2026, 13:03

Արմինֆո. Հայաստանի գործող իշխանությունները ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշել են խաղարկել ռուսական 102-րդ ռազմակայանի "խաղաքարտը"՝ Հայաստանի համար գազի արժեքի հնարավոր թանկացման հարցում ՝ Երևանի և Մոսկվայի հարաբերություններում ճգնաժամի ֆոնին, որը գնալով խորանում է դեպի Եվրոպա վերակողմնորոշվելու մասին հանրապետության իշխանությունների հայտարարությունից հետո։ Ստեղծվում է տպավորություն, որ Հայաստանի իշխանությունները փորձում են շանտաժի ենթարկել ՌԴ-ին՝ երկրում 102-րդ ռազմակայանի ներկայությամբ։

Հայ պատմաբանը խիստ քննադատության է ենթարկել արևմտյան կոալիցիայի դիվանագետների այցն օկուպացված Արցախ
 Շաբաթ, 12 Սեպտեմբերի 2026, 12:46

Արմինֆո.  Պատմաբան, քաղաքագետ Արմեն Այվազյանը խիստ քննադատության է ենթարկել արևմտյան կոալիցիայի դիվանագետների այցն օկուպացված Արցախ:

Նարեկ Կարապետյան. 2026 թվի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր չորս ուժերը 80 տոկոսով ավելի ձայն են ստացել, քան՝ 2021 թվին
 Շաբաթ, 12 Սեպտեմբերի 2026, 11:56

Արմինֆո.  2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր չորս ուժերը 80 տոկոսով ավելի ձայն են ստացել, քան 2021 թվականին։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Ազգային ժողովի "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

Հայ փորձագետ․ TRIPP-ն ու եվրաինտեգրումն անհամատեղելի են
 Շաբաթ, 12 Սեպտեմբերի 2026, 11:39

Արմինֆո. Ժամանակն է, որպեսզի Երեւանը հասկանա այն պարզ ճշմարտությունը, որ "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման" (TRIPP) նախագիծն ու եվրաինտեգրումն անհամատեղելի են: Այդ մասին հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը։

Պակիստանի առաջին դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահին
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026, 20:47

Արմինֆո. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պակիստանի նորանշանակ դեսպան Շաֆքատ Ալի Խանը։

Ամերիաբանկը 4Future banking խորհրդաժողովում ներկայացրել է հաճախորդների սպասարկման ոլորտի տեխնոլոգիական լուծումները
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026, 20:36

Արմինֆո. Ամերիաբանկը մասնակցել է 4Future banking 2026 միջազգային խորհրդաժողովին' ներկայացնելով բանկի տեխնոլոգիական լուծումները և հաճախորդների փորձի ոլորտի լուծումները:

Հայաստանում նախապատրաստում են գույքի բռնագանձման մեխանիզմին առնչվող օրենսդրական փոփոխություններ
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026, 18:27

Արմինֆո. Հայաստանում նախապատրաստում են օրենսդրական փոփոխություններ՝ կապված գույքի բռնագանձման մեխանիզմի հետ։ Այդ մասին ճեպազրույցում լրագրողներին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սամվել Կարապետյան․ Հայ ռազմագերիները Բաքվից չեն վերադառնա, քանի դեռ Փաշինյանն իշխանության ղեկին է
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026, 18:10

Արմինֆո. Հայ ռազմագերիները Բաքվից չեն վերադառնա այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում իշխանության ղեկին է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ մասին սեպտեմբերի 11-ին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը՝ դատական հերթական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում։

Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026, 17:50

Արմինֆո. 16 պրոֆեսիոնալ թիմ աշխարհի տարբեր երկրներից. Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքը, որի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia-ն է։

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը հանդիպել է երկրում Պակիստանի առաջին դեսպանի հետ
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026, 17:45

Արմինֆո. Սեպտեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ՀՀ-ում նշանակված Պակիստանի Իսլամական Հանրապետության առաջին դեսպան Շաֆքատ Ալի Խանին (նստավայրը՝ Աբու Դաբի)։

Սամվել Կարապետյան. Հայաստանն անտեր կմնա՝ ռուսական 102-րդ ռազմակայանի դուրսբերման դեպքում
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026, 17:28

Արմինֆո. Հայաստանի տարածքում կլինի կամ ռուսական ռազմակայան, կամ՝ թուրքական, ընտրությունը ժողովրդին է: "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանն այդպես է մեկնաբանել  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը չի առարկում  102-րդ ռուսական ռազմակայանի դուրսբերման դեմ"։

Սամվել Կարապետյան․ ՀԷՑ-ը կվերադարձվի օրինական սեփականատիրոջը
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026, 17:26

ԱրմԻնֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ը կվերադարձվի իր օրինական սեփականատիրոջը: Այդ մասին սեպտեմբերի 11-ին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը՝ դատական հերթական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում։

Հարցման մասնակիցների ավելի քան 70%-ը Հայաստանում խտրականությունը լուրջ խնդիր է համարում. CRRC-Armenia-ի հետազոտություն
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026, 16:41

Արմինֆո Հայաստանում հարցման 2200 մասնակիցների 70,4% - ը երկրում խտրականությունը համարում է լուրջ կամ ինչ-որ չափով լուրջ խնդիր: Այդ մասին են վկայում "Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն - Հայաստան" հետազոտական հիմնադրամի (CRRC-Armenia) անցկացրած հարցման արդյունքները

ՀՀ ԳԱԱ․ Հայաստանը՝ Եվրոպայի և Հնդկաստանի գիտական ու մշակութային երկխոսության հարթակ
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026, 16:26

Արմինֆո. Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում անցկացվել է "Եվրոպական պատկերացումները Հնդկաստանի մասին. տեքստեր, պատկերներ և հանդիպումներ"(«Europe’s Representations of India: Texts, Images and Encounters (ESIND)») միջազգային գիտական ցանցի 2-րդ համաժողովը։

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից Փաշինյանին հիշեցրել են Մուսոլինիի ճակատագրի մասին
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026, 15:30

Արմինֆո Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ Ռոբերտ Քոչարյանի հասցեին ուղղված հարձակումներին, Հայաստանի կառավարության ղեկավարին հիշեցրել են իտալացի քաղաքական գործիչ, Ազգային ֆաշիստական կուսակցության առաջնորդ դուչե Բենիտո Մուսոլինիի ճակատագրի մասին:

Ընդդիմադիր պատգամավորն առաջարկել է անցկացնել քննարկումներ՝ նվիրված Բաքվում պահվող հայ ռազմագերիների թեմային
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026, 15:03

ԱրմԻնֆո. ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանդես է եկել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում փակ քննարկումներ կազմակերպելու նախաձեռնությամբ՝ նվիրված Բաքվում պահվող հայ ռազմագերիների թեմային:

Ալեն Սիմոնյան․ Բաքու իմ այցի շուրջ պայմանավորվածություն չկա
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026, 14:13

ԱրմԻնֆո. Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ իր օրակարգում Ադրբեջան այց չկա:

Հայաստանում գազը էժան չէ․ վարչապետ
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026, 14:02

ԱրմԻնֆո. Հայաստանում գազը էժան չէ․ սահմանից մինչև սպառող ճանապարհին՝ այլ երկրների համեմատ, Հայաստանում գնագոյացման տեսանկյունից տեղի է ունենում գնի ամենազգալի բարձրացումը։ Այս մասին սեպտեմբերի 11-ին ճեպազրույցի ընթացքում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։




Մեկնաբանվողներ
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները