ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է  Զվարթնոց տաճար
 Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 15:16

Արմինֆո.  Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է  Զվարթնոց տաճար, որը գրանցված է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում հայտարարված վտանգված տեսակների պաշտպանության լայնածավալ գլոբալ նախաձեռնությանը
 Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 12:37

Արմինֆո.  Հոլիվուդյան դերասան և շրջակա միջավայրի պաշտպան Լեոնարդո Դի Կապրիոն իր աջակցությունն է հայտնել Երևանում Կենսաբազմազանության վերաբերյալ COP17 համաժողովի ժամանակ հայտարարված վտանգված տեսակների պաշտպանության լայնածավալ գլոբալ նախաձեռնությանը:

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 14:44

Արմինֆո. IDBank-ը գործընկերների հետ կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին՝ ներկայացնելով «կանաչ» փոխակերպման, թվային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ։

Փաշինյան․ Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում բնության հանդեպ, որովհետև դժվար օրերին հենց բնությունն է փրկել հայ ժողովրդին
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 14:11

Արմինֆո.  Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում բնության հանդեպ, որովհետև հայերի համար դժվարին օրերին, Հայաստանի Հանրապետության դժվարին օրերին, հենց բնությունն է փրկել  հայ ժողովրդին: Այդ մասին հոկտեմբերի 16-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երեւանում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում անցկացվող "Առաջնորդները հանուն բնության" գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանն իր ողջույնի խոսքում։

Ազգային դեմոկրատական կուսակցության խորհուրդը դատապարտել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը՝ նշելով հնարավոր ռիսկերը
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 13:53

ԱրմԻնֆո: Ազգային ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) խորհուրդը դատապարտել է Ամուլսարի հանքի շահագործումը երկրի Վայոց ձորի մարզում՝ այս քայլը որակելով որպես լուրջ հետևանքներով լի Հայաստանի բնապահպանական, տնտեսական և ազգային անվտանգության համար:

Մայրաքաղաքում ապամոնտաժում են ընդդիմադիր պատգամավորի աներոջը պատկանող բենզալցակայանը՝ չնայած գործունեության թույլտվության առկայությանը
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 16:04

Արմինֆո.Երևանի Աջափնյակ վարչական շրջանում ՝ Շինարարների փողոցում, քաղաքային իշխանություններն ապամոնտաժում են "Հայաստան" խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի աներոջը՝ Սասուն Առաքելյանին պատկանող բենզալցակայանը: Հատկանշական է, որ աշխատանքները սկսվել են այն բանից հետո, երբ ընդդիմադիր պատգամավորը միջամտել է այդ փողոցումմ խախտելով երկրի օրենքները, խանութների և կրպակների քանդմանն առնչվող իրավիճակին:

Կարծիք․ Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է Հայաստանում
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 14:30

Արմինֆո.  Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը փորձում է աշխահին ներկայանալ կանաչ օրակարգով, մինչդեռ, Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է Հայաստանում։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

COP17-ից առաջ Արցախի մարդու իրավունքների խորհուրդը բողոքի ակցիա անցկացրեց Հայաստանի կառավարության դիմաց
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 13:58

Արմինֆո: Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհուրդը բողոքի ակցիա է անցկացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովից (COP17) առաջ:

Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մեդլայն» կլինիկայի հիմնադրին մեղադրում է 263 միլիոն դրամ յուրացնելու և ավելի քան 920 միլիոն դրամ լվացման մեջ
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 11:50

ԱրմԻնֆո: «Մեդլայն» կլինիկայի հիմնադիր և տնօրեն Բաբկեն Շահումյանը մեղադրվում է COVID-19 համավարակի ընթացքում պետական միջոցներից 263 միլիոն դրամ հափշտակելու և ավելի քան 920 միլիոն դրամ լվացելու մեջ:

Իշխանությունները մտադիր են վերափոխել միգրացիայի կառավարման համակարգը
 Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 19:12

ԱրմԻնֆո.  Վերջին տարիներին Հայաստանը վերածվել է մարդկանց ներհոսք ունեցող ընդունող երկրի, ինչը միգրացիայի կառավարումը դարձնում է պետական քաղաքականության առանցքային ուղղություն։ Այս մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ անցկացված՝ միգրացիայի կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններին նվիրված կառավարական խորհրդակցության ժամանակ։

Ընդդիմադիրը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ճնշումն ուժեղացնելու երկու ազդանշան է տեսել
 Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 16:37

Արմինֆո.  Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը Հայաստանի իշխանությունների վրա՝ նոր սահմանադրության ընդունման հարցում։ Հոկտեմբերի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին։

Գլխավոր դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույք եւ գումար
 Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 15:43

Արմինֆո. Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր եւ շուրջ 235,000,000 դրամ։

Ադրբեջանը ավերել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը օկուպացված Արցախում գտնվող Շոշ գյուղում
 Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 13:45

ԱրմԻնֆո. Ադրբեջանը օկուպացված Արցախում գտնվող Շոշ գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը և Առաջին Արցախյան պատերազմի մասնակից Արգամ Հարությունյանի (Շոշի Ագո) հուշարձանը։ Այս մասին հայտնում է Artsakh Monuments-ը՝ իր Fаcebook-յան էջում։

Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ամփոփել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. փուլ II» ծրագիրը
 Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 17:05

Արմինֆո.Այսօր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանի արդարադատության ոլորտի կառույցների, միջազգային գործընկերների և ԵՄ տեխնիկական աջակցության թիմի հետ մասնակցել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. փուլ II» ծրագրի ավարտին նվիրված միջոցառմանը։

Հայաստանի ՊՆ պատվիրակությունը մասնակցել է "Ամերիկայի բանակ. միացյալ ուժերի հիմքը" ցուցահանդեսին
 Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 16:50

Արմինֆո.Հոկտեմբերի 11-ից աշխատանքային այցով Վաշինգտոնում է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։

"Ուժեղ Հայաստան". COP17-ի նախապատրաստումն ուղեկցվում է անթափանց գնումներով և վատնումներով
 Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 16:34

Արմինֆո. ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ խորհրդաժողովի (COP17) նախապատրաստումը հարցեր է առաջացնում պետական բյուջեի միջոցների ծախսման հիմնավորվածության վերաբերյալ: Այդ մասին հոկտեմբերի 13-ին "Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը բարելավելու փոխարեն" թեմայով մամուլի ասուլիսում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանը։

Միջազգային կազմակերպությունները հանդես են եկել ի պաշտպանություն հայ բնապահպանների՝ նոր դատական հայցերի ֆոնին
 Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 14:33

Արմինֆո. Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը (OMCT)՝ իրենց համատեղ Մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության դիտորդական կենտրոնի  շրջանակում, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի (ՔՀԻ) հետ համատեղ, լուրջ մտահոգություն են հայտնում «Լիդիան Արմենիա» հանքարդյունաբերական ընկերության կողմից կին բնապահպան իրավապաշտպաններ Նազելի Վարդանյանի և Թեհմինե Ենոքյանի դեմ նախաձեռնված նոր դատական վարույթների կապակցությամբ։ Այդ մասին ասվում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարությունում։

Սեփականության փաստաթղթերին և դատարանի որոշմանը չնայած՝ բուլդոզերները քանդում են Երևանի Շինարարների փողոցում գտնվող կրպակներն ու խանութները։
 Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 13:14

ԱրմԻնֆո։ Վաղ առավոտից բուլդոզերներ են աշխատում Երևանի Աջափնյակ շրջանի Շինարարների փողոցում՝ քանդելով կրպակներն ու շինանյութերի խանութները։

Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ գործող իշխանությունների ռազմավարական նպատակը հայ ժողովրդի համար այլընտրանքների ստեղծումն է
 Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026, 17:13

Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ գործող իշխանությունների ռազմավարական նպատակը հայ ժողովրդի համար այլընտրանքների ստեղծումն է: Այդ մասին նա հայտարարել է Radio France International-ի հետ հարցազրույցում՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք Հայաստանի գործող իշխանությունները ձգտում են անդամակցել ԵՄ-ին։

Հայաստանի փոխարտգործնախարարը հավաստիացնում է․ COP17-ի կազմակերպման ժամանակ կոռուպցիոն սխեմաներ չկան
 Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026, 15:16

Արմինֆո.ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացման ծախսերի հանրագումարը դեռևս հայտնի չէ, քանի որ կազմակերպչական որոշակի աշխատանքներ շարունակվում են: Այդ մասին հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՝ անդրադառնալով այդ միջազգային միջոցառման համար երկրի ծախսերի չափը հստակեցնելու խնդրանքին։




Մեկնաբանվողներ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ