Հինգշաբթի, 27 Դեկտեմբերի 2018, 17:15
Արմինֆո.Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, 2018 թ. դեկտեմբերի 21-ին, ՀՀ քաղաքացուց հաղորդում է ստացել այն մասին, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցն իրենից առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 700 ԱՄն դոլար գումար-կաշառք է պահանջել՝ ոստիկանությունում ստացված բողոքի ընթացքն իր օգտին լուծելու դիմաց:
|
Հինգշաբթի, 27 Դեկտեմբերի 2018, 15:05
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն պարբերաբար չճշտված տեղեկատվություն է տարածում «Հարավկովկասյան երկաթուղիե ընկերությունում անցնող ստուգումների վերաբերյալ: Այդ մասին ասվում է ՀԿԵ՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
|
Հինգշաբթի, 27 Դեկտեմբերի 2018, 13:17
|
Չորեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2018, 15:37
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը՝ քննարկելով դատավորների և փաստաբանների նկատմամբ հասարակության մի հատվածի կողմից դրսևորվող անհանդուրժող վարքագիծը նշել է, որ վերջին շրջանում հասարակության մի հատվածի մոտ նկատելի է լարվածություն օբյեկտիվորեն զգայուն որոշ քրեական գործերի առնչությամբ, ինչի կապակցությամբ թիրախավորվում է նաև փաստաբանության ինստիտուտը, որը կոչված է ապահովելու իրավաբանական օգնության տրամադրումը յուրաքանչյուրին՝ անկախ մեղսագրվող արարքի բնույթից և հանրային վտանգավորության աստիճանից:
|
Երեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2018, 13:33
Արմինֆո. Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում՝ Գյումրիում 57-ամյա կնոջ սպանության մեջ մեղադրվող 102-րդ ռազմակայանի զինծառայողին հայկական արդարադատությանը հանձնելու պահանջով:
|
Երեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2018, 12:11
Արմինֆո. Տավուշի մարզի Բերդ քաղաքում մոր և որդու սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Տավուշի մարզի 27 ամյա երիտասարդ:
|
Երեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2018, 12:10
Արմինֆո. Յուրաքանչյուր քրեական գործով արդար դատաքննության երաշխավորման հրամայականը պահանջում է դատարանի լիարժեք անկախություն ու փաստաբանի պաշտպանված մասնագիտական աշխատանք: Այդ մասին ասվում է Մանվել Գրիգորյանի գործով ստեղծված իրավիճակի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ:
|
Ուրբաթ, 21 Դեկտեմբերի 2018, 20:19
|
Հինգշաբթի, 20 Դեկտեմբերի 2018, 18:09
|
Հինգշաբթի, 20 Դեկտեմբերի 2018, 15:21
|
Հինգշաբթի, 20 Դեկտեմբերի 2018, 10:19
Արմինֆո.Ավարտվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Գոգավան-Պրիվոլնոյե սանիտարական կարանտինային կետի պետի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը:
|
Չորեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2018, 20:22
Արմինֆո.Գյումրու բնակչուհի Ջ. Ղուկասյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ՀՀ իրավասու մարմինների կողմից սույն թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվել են անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ, հարցաքննվել են ինչպես ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ 102-րդ ռուսական ռազմական բազայի զինծառայողներ, նշանակվել են փորձաքննություններ:
|
Չորեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2018, 12:03
|
Երեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2018, 19:02
|
Երեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2018, 18:14
Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հերթական դեպքը: Պարզվել է, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող «Եռանավ» և «Խաչ 9» ՍՊ ընկերությունները 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում վաճառված բնակարանների վերաբերյալ կնքված առուվաճառքի պայմանագրերում իրական արժեքներից տարբերվող՝ ավելի ցածր գումարներ են ներառել, ինչի արդյունքում հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում չեն արտացոլվել ընկերությունների իրացման շրջանառության իրական ծավալները՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 350 միլիոն ՀՀ դրամի վնաս:
|
Երեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2018, 16:23
|
Երեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2018, 13:30
Արմինֆո. ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել:
|
Երեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2018, 11:32
Արմինֆո. ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում՝ դեկտեմբերի 18-ի ժամը 10:00-ի դրությամբ, ստացվել է 87 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
|
Երկուշաբթի, 17 Դեկտեմբերի 2018, 20:59
Արմինֆո.«Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲ ընկերության գործունեության ընթացքում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատասխանատու պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ:
|
Երկուշաբթի, 17 Դեկտեմբերի 2018, 17:05
|