Arminfo.info

Դանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
 Շաբաթ, 1 Օգոստոսի 2026, 15:27

Արմինֆո "Իրազեկ քաղաքացիների միավորման" ղեկավար Դանիել Իոննիսյանն արձագանքել է ԶԼՄ - ների հաղորդագրություններին այն առասպելական աշխատավարձի մասին, որը ստանում է "Հայփոստի" ղեկավար Շուշան Ալեքսանյանը ՝ Հայաստանում իշխող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը: Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների ՝ Չնայած ընկերության ֆինանսական ծանր վիճակին ՝ Շուշան Ալեքսանյանը կայուն կերպով ամսական ստանում է մոտ 10 հազար դոլար ։

Հայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն է
 Շաբաթ, 1 Օգոստոսի 2026, 13:39

Արմինֆո.  ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ օգոստոսի 7-ին ՝ ժամը 16:00-ին, ներկա է լինելու Էջմիածնի դատարանում, որտեղ նախատեսված է Ամենայն հայոց կաթողիկոսի գործով դատական նիստը:

ՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներին
 Շաբաթ, 1 Օգոստոսի 2026, 12:56

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ շարունակվում են այս տարի հոկտեմբերին անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները:

Պաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում է
 Շաբաթ, 1 Օգոստոսի 2026, 12:49

Արմինֆո. Շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում է։  Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 8-րդ գումարման Ազգային ժողովի "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության նախկին ղեկավար Սեյրան Օհանյանը:

Ի՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստում
 Շաբաթ, 1 Օգոստոսի 2026, 12:32

Արմինֆո. Հայաստանի իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին, ժամը 10:00-ին: Այն, հիմնականում, նվիրված է լինելու նոր խորհրդարանի ղեկավար մարմինների ձևավորմանը։

Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարան
 Շաբաթ, 1 Օգոստոսի 2026, 12:31

Արմինֆո. Հայաստանում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Այդ մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը
 Շաբաթ, 1 Օգոստոսի 2026, 12:03

Արմինֆո.  Երևանի քաղաքապետարանն ապօրինաբար խլել է «Մուլտի Ուելնես Կենտրոնի» ողջ շարժական գույքը, տիրացել այդ գույքերին և անհատույց օգտագործման է հանձնել իր ստեղծած «Երևան Ուելնես Սենթր» կազմակերպությանը։: Այդ մասին ասվում է "Մուլտի Ուելնես" ֆիթնես կենտրոնի գլխավոր տնօրեն Արման Փիրոյանի հայտարարությունում:

Կորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներին
 Շաբաթ, 1 Օգոստոսի 2026, 11:49

Արմինֆո. Արցախի աջակցման ասոցիացիան (ACA) խորին երախտագիտությամբ ողջունում է հուլիսի 31-ին Կորսիկայի վեհաժողովում կայացած քվեարկությունը բանաձևի շուրջ, որը պահանջում է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող արցախցի 19 հայ քաղբանտարկյալներին և հաստատում է արցախահայության անվտանգ, արժանապատիվ և անարգել վերադարձի իրավունքը ՝ Միջազգային դատարանի կողմից սահմանված ժամանակավոր միջոցներին համապատասխան: Այդ մասին ասվում է ACA-ի հայտարարությունում: Ասոցիացիան հիշեցրել է Բաքվում պահվող Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի, խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, գեներալ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի և ևս 11 հայերի մասին: Կորսիկայի ասամբլեան նրանց դեմ դատավարությունները որակել է կամայական։

Նախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակով
 Շաբաթ, 1 Օգոստոսի 2026, 11:48

Արմինֆո. Իշխանությունը երկիրը ներսից պայթեցնելու, հեղինակազրկելու և առավել խոցելի դարձնելու նպատակով անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրում է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումը
 Շաբաթ, 1 Օգոստոսի 2026, 11:45

Արմինֆո. Հայաստանի ութ լրագրողական կազմակերպություններ Ազգային ժողովի ղեկավարությունից պահանջել են չեղարկել որոշումը, որն ուղղված է Հայաստանի խորհրդարանի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանը:

Գրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններին
 Շաբաթ, 1 Օգոստոսի 2026, 11:15

Արմինֆո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չափազանց հուզական հայտարարություններ է անում։ Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի դրանց։ Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինն «Գազետա․ռու»-ին այդպես է մեկնաբանել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) "վերջի սկզբի" մասին Հայաստանի վարչապետի հայտարարությունը։

Վերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետին
 Շաբաթ, 1 Օգոստոսի 2026, 11:14

Արմինֆո. Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, կրկին դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետին, կոչ անելով աջակցել կանանց մարդասիրական առաքելության կազմակերպմանը՝ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիներին այցելելու համար:

Օդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտ
 Շաբաթ, 1 Օգոստոսի 2026, 11:03

Արմինֆո. Ընթացիկ տարվա օգոստոսին և օդի ջերմաստիճանը, և ջերմաստիճանային ֆոնը Հայաստանում լինելու է կլիմայական նորմայի սահմաններում։ Այդ մասին հաղորդել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

"Մուլտի Տրանսպորտ" ընկերության տնօրենի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026, 20:27

Արմինֆո."Մուլտի Տրանսպորտ" ընկերության (պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին – խմբ․) տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: 

Փաստաբան․ "Մայր Հայաստանի" քաղխորհրդի անդամի ապօրինի կալանավորման վերաբերյալ բողոքը մինչ օրս չի փոխանցվել դատավորին 
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026, 19:37

Արմինֆո. Անցել է երկու շաբաթ, սակայն "Մայր Հայաստանի" քաղխորհրդի անդամ Արեգնազ Մանուկյանի ապօրինի կալանավորման դեմ բողոքը, որը ենթակա է անհապաղ քննության, մինչ օրս չի մակագրվել Վերաքննիչ դատարանի որեւէ  դատավորի: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը: 

«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026, 19:30

Արմինֆո.Ամռանը զեղծարարները փոխում են իրենց թիրախային լսարանը։ Մինչ մեծահասակները զբաղված են աշխատանքով, երեխաներն ավելի շատ ժամանակ են անցկացնում համացանցում և առցանց խաղերում։

Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվել
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026, 19:05

Արմինֆո. Հուլիսի 31-ին Գեղարքունիքի մարզում՝ Երևան - Սևան - Իջևան ավտոճանապարհի 55-րդ կմ-ին, զոհվել է Թուրքմենստանի քաղաքացի՝ 37-ամյա Բեգենչ Չ.-ն: 

«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026, 18:38

Արմինֆո.Ապօրինի ծագում ունեցող գույքի  բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության  միջնորդության հիման վրա, «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»  ԲԲ ընկերության բաժնետոմսերը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է  Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին  հաղորդել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Գրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ը
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026, 18:37

Արմինֆո.Գրքի երևանյան 9-րդ փառատոնն (ԳԵՓ) այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ը՝ Հանրապետության հրապարակում, Հայաստանի պատմության թանգարանում և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: 

Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026, 18:33

Արմինֆո. "Միասնության թևեր" կուսակցության անդամ, միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այդ մասին նա հաղորդել է հուլիսի 31-ին լրագրողների հետ զրույցում։ 




Մեկնաբանվողներ
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ