ArmInfo. Հունիսի 1-ից մինչև 18-ը Հայաստանի Հանրապետությունից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, հավելելով, որ իր հարցմանն ի պատասխան՝ այդ մասին տեղեկացրել են Էկոնոմիկայի նախարարությունից՝ հղում անելով ՍԱՏՄ-ին։