Ուրբաթ, 28 Դեկտեմբերի 2018, 23:09
|
Չորեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2018, 13:31
Արմինֆո. Ռոբերտ Քոչարյանին միակողմանի քավության նոխազ են դարձնում, բայց «Մարտի 1-ին» եղել է երկու կողմ: Այդ մասին հայտարարել է Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը:
«Ռոբերտ Քոչարյանին կարելի է ինչ-ինչ հարցերում մեղադրել, բայց եթե "Մարտի 1-ի" հարցում է մեղադրվում, ապա եղել է երկու կողմ, և, իսկապես, ինքը` որպես նախագահ, քայլեր է արել: Այդ քայլերով գերազանցե՞լ է լիազորությունները, թե՞ ոչ. իրավաբանները պետք է ասեն: Բայց իմ տպավորությունն այն է, որ նրանք Քոչարյանին միակողմանի քավության նոխազ են դարձնում: Թող երկու կողմին էլ բռնեն, քննեն ու տեսնեն, թե դեպքերն ինչպես են եղել": Մարտի 1"-ի մասին իմ կարծիքն ասել եմ և նորից գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին ու էլի շատ մարդկանց կարելի է մեղադրել տարբեր հարցերում, այս հարցում նրա նկատմամբ մեղադրանքը գտնում եմ արհեստական՚, - նշել է Վազգեն Մանուկյանը:
|
Երկուշաբթի, 24 Դեկտեմբերի 2018, 12:57
Արմինֆո. «Կարծում եմ՝ Հայաստանը միակ երկիրն է, որը կարող է կամուրջ դառնալ Արևելքի և Արևմուտքի միջև և հենց կամուրջ էլ հանդիսանում է, քանի որ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք և լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ», - հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը` հնդկական WION TV (World Is One News) հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում:
|
Չորեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2018, 10:48
Արմինֆո. Բրիտանական The Economist ազդեցիկ հանդեսը Հայաստանը հռչակել է «Տարվա երկիր՚։
|
Երեթշաբթի, 18 Դեկտեմբերի 2018, 15:40
|
Երեթշաբթի, 18 Դեկտեմբերի 2018, 12:37
Արմինֆո. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ՝ ընդդեմ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։
|
Երկուշաբթի, 17 Դեկտեմբերի 2018, 13:39
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Թելավի քաղաքում՝ Իրակլի Երկրորդի պալատում ներկա է գտնվել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության պաշտոնական արարողությանը:
|
Շաբաթ, 15 Դեկտեմբերի 2018, 16:45
|
Երեթշաբթի, 11 Դեկտեմբերի 2018, 12:22
Արմինֆո.Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
|
Երեթշաբթի, 11 Դեկտեմբերի 2018, 10:41
Արմինֆո. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը: Ըստ «Էխո Կավկազի՚, այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալքալիանին: Նրա ասելով, Հայաստանի նախագահը հաստատել է իր մասնակցությունը:
|
Երկուշաբթի, 10 Դեկտեմբերի 2018, 17:23
Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահը փորձառու քաղաքական գործիչ է, սակայն պետք չէ չափազանցնել նրա ազդեցությունը Հայաստանի քաղաքական կյանքի վրա: Այդ մասին դեկտեմբերի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կովկասի ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող Անդրեյ Արեշևը:
|
Երկուշաբթի, 10 Դեկտեմբերի 2018, 12:03
Արմինֆո. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումին, որը նվիրված է կրթության միջոցով ցեղասպանության կանխարգելման հիմնահարցերին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, ողջույնի խոսքում հայերենով «բարի լույս» մաղթելով միջազգային ֆորումի մասնակիցներին, Արմեն Սարգսյանը նշել է, որ հայերենում «բարի լույսը» ոչ միայն «բարի առավոտ» է նշանակում , այլև՝ «բարի» կամ «լավ լույս», և մարդկության պատմության ընթացքում ունեցել ենք ինչպես լույսի հաղթանակներ, այնպես էլ չարության ապացույցներ:
|
Կիրակի, 9 Դեկտեմբերի 2018, 22:39
Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում բանտարկված է, չի քվեարկել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամլո ծառայությունը:
|
Կիրակի, 9 Դեկտեմբերի 2018, 17:05
Արմինֆո.ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեարկել է 9/18 ընտրատեղամասում:
|
Կիրակի, 9 Դեկտեմբերի 2018, 14:55
Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ միասին իրենց քաղաքացիական պարտքն են կատարել և հրաժարվելով լրագրողների հետ շփումից՝ լուռ հետացել են ընտրատեղամասից:
|
Կիրակի, 9 Դեկտեմբերի 2018, 11:53
Արմինֆո.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան կատարել է իր քաղաքացիական պարտքը՝ Երևանի թիվ 9/59 ընտրատեղամասում մասնակցել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությանը:
|
Կիրակի, 9 Դեկտեմբերի 2018, 10:58
Արմինֆո. ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի հույս է հայտնել, որ ընտրությունների ավարտին հայ հասարակությունը կդառնա ավելի միասնական:
|
Ուրբաթ, 7 Դեկտեմբերի 2018, 19:47
Արմինֆո. «Ես կասկած չունեմ, որ Ռոբերտ Քոչարյանը շուտով կլինի ազատության մեջ, նա դեռ շատ բան անի Հայաստանի և Ղարաբաղի համար», - դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց ձերբակալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
|
Հինգշաբթի, 6 Դեկտեմբերի 2018, 17:26
Արմինֆո.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են սենատորներ Ջիանլուկա Կաստալդին, Վիտո Վատուոնեն, Մաուրո Դել Բարբան:
|
Երկուշաբթի, 3 Դեկտեմբերի 2018, 16:16
Արմինֆո.: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել Պավել Պետրոսի Անանիկյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես նշվում է.
|