Arminfo.info

Հայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն է
 Շաբաթ, 1 Օգոստոսի 2026, 13:39

Արմինֆո.  ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ օգոստոսի 7-ին ՝ ժամը 16:00-ին, ներկա է լինելու Էջմիածնի դատարանում, որտեղ նախատեսված է Ամենայն հայոց կաթողիկոսի գործով դատական նիստը:

ՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներին
 Շաբաթ, 1 Օգոստոսի 2026, 12:56

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ շարունակվում են այս տարի հոկտեմբերին անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները:

Արման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը
 Շաբաթ, 1 Օգոստոսի 2026, 12:03

Արմինֆո.  Երևանի քաղաքապետարանն ապօրինաբար խլել է «Մուլտի Ուելնես Կենտրոնի» ողջ շարժական գույքը, տիրացել այդ գույքերին և անհատույց օգտագործման է հանձնել իր ստեղծած «Երևան Ուելնես Սենթր» կազմակերպությանը։: Այդ մասին ասվում է "Մուլտի Ուելնես" ֆիթնես կենտրոնի գլխավոր տնօրեն Արման Փիրոյանի հայտարարությունում:

Կորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներին
 Շաբաթ, 1 Օգոստոսի 2026, 11:49

Արմինֆո. Արցախի աջակցման ասոցիացիան (ACA) խորին երախտագիտությամբ ողջունում է հուլիսի 31-ին Կորսիկայի վեհաժողովում կայացած քվեարկությունը բանաձևի շուրջ, որը պահանջում է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող արցախցի 19 հայ քաղբանտարկյալներին և հաստատում է արցախահայության անվտանգ, արժանապատիվ և անարգել վերադարձի իրավունքը ՝ Միջազգային դատարանի կողմից սահմանված ժամանակավոր միջոցներին համապատասխան: Այդ մասին ասվում է ACA-ի հայտարարությունում: Ասոցիացիան հիշեցրել է Բաքվում պահվող Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի, խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, գեներալ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի և ևս 11 հայերի մասին: Կորսիկայի ասամբլեան նրանց դեմ դատավարությունները որակել է կամայական։

Գրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններին
 Շաբաթ, 1 Օգոստոսի 2026, 11:15

Արմինֆո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չափազանց հուզական հայտարարություններ է անում։ Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի դրանց։ Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինն «Գազետա․ռու»-ին այդպես է մեկնաբանել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) "վերջի սկզբի" մասին Հայաստանի վարչապետի հայտարարությունը։

"Մուլտի Տրանսպորտ" ընկերության տնօրենի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026, 20:27

Արմինֆո."Մուլտի Տրանսպորտ" ընկերության (պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին – խմբ․) տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: 

Փաստաբան․ "Մայր Հայաստանի" քաղխորհրդի անդամի ապօրինի կալանավորման վերաբերյալ բողոքը մինչ օրս չի փոխանցվել դատավորին 
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026, 19:37

Արմինֆո. Անցել է երկու շաբաթ, սակայն "Մայր Հայաստանի" քաղխորհրդի անդամ Արեգնազ Մանուկյանի ապօրինի կալանավորման դեմ բողոքը, որը ենթակա է անհապաղ քննության, մինչ օրս չի մակագրվել Վերաքննիչ դատարանի որեւէ  դատավորի: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը: 

«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026, 19:30

Արմինֆո.Ամռանը զեղծարարները փոխում են իրենց թիրախային լսարանը։ Մինչ մեծահասակները զբաղված են աշխատանքով, երեխաներն ավելի շատ ժամանակ են անցկացնում համացանցում և առցանց խաղերում։

«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026, 18:38

Արմինֆո.Ապօրինի ծագում ունեցող գույքի  բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության  միջնորդության հիման վրա, «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»  ԲԲ ընկերության բաժնետոմսերը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է  Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին  հաղորդել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Գրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ը
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026, 18:37

Արմինֆո.Գրքի երևանյան 9-րդ փառատոնն (ԳԵՓ) այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ը՝ Հանրապետության հրապարակում, Հայաստանի պատմության թանգարանում և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: 

Հայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026, 18:17

Արմինֆո. Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) ղեկավար Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։

"Արցախ" միություն. Եվրախորհրդարանի պատգամավորը Եվրահանձնաժողովից պահանջել է ապահովել արցախահայության անարգել Հայրենիք վերադառնալու իրավունքը
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026, 18:15

Արմինֆո.Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզյուրը գրավոր հարցում է ուղարկել Եվրոպական հանձնաժողով ՝ պահանջելով ապահովել բռնի տեղահանված հայերի՝ անվտանգ և անարգել Արցախ վերադառնալու իրավունքի իրացումը ՝ հիմք ընդունելով ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը, որը ենթակա է պարտադիր կատարման ։

ՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաք
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026, 18:13

Արմինֆո.Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սառա Մարտինսը։

Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026, 16:33

Արմինֆո. Moody's Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Կոնվերս Բանկի երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»։ Միաժամանակ վերահաստատվել են Բանկի բոլոր գործող վարկանիշները, այդ թվում՝ ba3 Baseline Credit Assessment (BCA) և Adjusted BCA գնահատականները։

Պորտուգալիան նոր դեսպան ունի Հայաստանում
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026, 14:09

Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանում Պորտուգալական Հանրապետության նորանշանակ դեսպան Սառա Ֆերոնյա Մարտինսին (նստավայրը՝ Մոսկվա)` հավատարմագրերի պատճենը հանձնելու առիթով:

Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր "թշնամի" է ստեղծում ՝ ի դեմս Ռուսաստանի
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026, 14:08

Արմինֆո. Հայաստանը դեռ չի հասցրել մարսել 2020 թվականի պատերազմը, բայց նրա համար արդեն նոր հակառակորդ են ստեղծում՝ ի դեմս Ռուսաստանի։ Այդ մասին հուլիսի 31-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Ծառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026, 12:22

Արմինֆո. Հայաստանը իրեն ստիպել է արհեստական ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրոպական միության (ԵՄ) միջև, որը Արևմուտքն ու Ռուսաստանը ներկայումս պարտադրում են նրան: Այս կարծիքը հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ, ներկայումս կալանքի տակ գտնվող Գարիկ Ծառուկյանը իր Ֆեյսբուքյան էջում հրապարակված նոր հաղորդագրության մեջ:

Մեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026, 11:24

ԱրմԻնֆո. Եվրամիությանը միանալու համար Հայաստանը պետք է ընդունի դաշինքի արտաքին քաղաքականությունը՝ ռուսների համար վիզաներ ներդնել և միանալ հակառուսական պատժամիջոցներին:

ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբ
 Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026, 20:07

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ձևակերպել «Կայուն» ավանդը տարեկան մինչև 10% տոկոսադրույքով՝ ՀՀ դրամով միջոցները 12 ամիս ժամկետով ներդնելու դեպքում։

Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է "հայոց ցեղասպանություն" եզրույթը
 Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026, 19:20

Արմինֆո.Թուրքական "Ak Radyo" - ն անհատական հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան ՝ լիցենզիան հետ կանչելու որոշումը վիճարկելու նպատակով։ Ռադիոկայանի լիցենզիան հետ է կանչվել Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTUK) կողմից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկը հաղորդումներից մեկում օգտագործել է "հայոց ցեղասպանություն" եզրույթը, հաղորդում է ermenihaber-ը: 




Մեկնաբանվողներ
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ