Արմինֆո.Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակման 1476 նոր դեպք է գրանցվել։ Անցած օրվա ընթացքում անցկացվել է 3.656 թեստ։
Արմինֆո. Հայաստանի խորհրդարանը չի ընդունել ռազմական դրությունը չեղարկելու վերաբերյալ "Լուսավոր Հայաստան" խմբակցության ներկայացրած օրինագիծը: Այդ մասին հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը։ "Կողմ" քվեարկել է 37 պատգամավոր, դեմ՝ 65-ը, երկուսը ձեռնպահ են մնացել։ Այսպիսով օրինագիծը չի ընդունվել։
Արմինֆո. Պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որն օրերս լքել է "Իմ քայլը" խմբակցությունը, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառից դեպի Հայաստան տանող դարպասները և առաջ են շարժվում Գեղարքունիք:
Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը խորհրդարանի պատգամավորներին կոչ է արել դեռ չընդունել <Լուսավոր Հայաստան> խմբակցության առաջարկած՝ ռազմական դրության ռեժիմը վերացնելու մասին օրինագիծը:
Արմինֆո. Այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում, զավեշտ է․ պարտված իշխանությունը մեղադրում է ընդդիմությանը կապիտուլյացիայի մեջ ։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է <Բարգավաճ Հայաստան> խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը ։
Արմինֆո. Տարօրինակ է, որ ռազմական դրության չեղարկման հարցի քննարկման ժամանակ կառավարության դիրքորոշումը ներկայացնում է ոչ թե պաշտպանության նախարարը կամ Գլխավոր շտաբի պետը, այլ՝ առողջապահության փոխնախարարը։ Ռազմական դրության ռեժիմը պահպանելու համար շատ հստակ պատճառներ են պետք, իրավական կամ ռազմական հիմնավորումներ, որոնք չկան ։ Այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է <Լուսավոր Հայաստան> կուսակցության ներկայացուցիչ Արկադի Խաչատրյանը ՝ նկատելով, որ կառավարության փաստարկներն ուղղակի անընդունելի են ։