Արմինֆո. Արցախի Քաշաթաղի շրջանի նախկին բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի մոտ։ Այդ մասին հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը։
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
«2021 թվականի հունվարի 28-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում նախապես հայտարարված հավաքի ընթացքում, մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ է արվել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու փորձ) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում 5 անձ ձերբակալվել է՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով: Կատարվում է նախաքննություն», - ասվում է հաղորդագրությունում:
Արմինֆո. Հանրապետության տարածքում հունվարի 31-ի գիշերը, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 30-ին, 31-ի ցերեկն առանաձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Արմինֆո. Հունվարի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166728 դեպք, որոնցից 156910-ն` առողջացած, 3069-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5984 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 644796 թեստավորում: