Քաղաքապետարանը կոչ է արել <Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն> ՀՈԱԿ-ի աշխատակիցներին չհրապարակել կեղծ փաստեր

 Երկուշաբթի, 25 Մայիսի 2020 14:47
Քաղաքապետարանը կոչ է արել <Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն> ՀՈԱԿ-ի աշխատակիցներին չհրապարակել կեղծ փաստեր

Արմինֆո. Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը կոչ է արել <Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն> ՀՈԱԿ-ի աշխատակիցներին մոլորության մեջ չգցել կեղծ փաստերով:


Վտանգավոր իրավիճակ Լոռիում. Չեխ փորձագետները հողի մեջ մկնդեղի բարձր կոնցենտրացիաներ են հայտնաբերել
 Ուրբաթ, 6 Դեկտեմբերի 2019 14:59

Արմինֆո.Չեխական <Արնիկա> քիմիական անվտանգության հարցերով զբաղվող կազմակերպությունը Լոռու մարզում մկնդեղի բարձր կոնցենտրացիաներ է հայտնաբերել շրջակա միջավայրում և հավկիթներում:

>>>
Թեղուտի պոչամբարի ամբարտակի կայունության ուսումնասիրության արդյունքները հայտնի կդառնան 2020 թվականին
 Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2019 16:59

Արմինֆո. Թեղուտի պոչամբարի ամբարտակի կայունության հետազոտության արդյունքները հայտնի կդառնան 2020 թվականին: Այս մասին դեկտեմբերի 4-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավիյանը ՝ ներկայացնելով կառավարության պատասխանը "Լուսավոր Հայաստան" խմբակցության հարցմանը։

>>>
Հայաստանում լայնածավալ անտառապատման աշխատանքների իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով
 Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2019 13:25

Արմինֆո. 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում լայնածավալ անտառապատման աշխատանքների իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով: Դեկտեմբերի 4-ին համապատասխան որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը

>>>
Սահմանվել է Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի կարգը
 Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2019 11:48

Արմինֆո. Գործադիրը սահմանել է Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը:

>>>
ԱՄՆ դեսպան. Օտարերկրյա ներդրողները հաշվի են առնում Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը ներդրումների մասին որոշումներ կայացնելիս
 Երեթշաբթի, 19 Նոյեմբերի 2019 13:54

Արմինֆո.Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ ԱՄՆ-ի մոտեցումն այն է, որ ապահովվի այդ նախագծի նկատմամբ արդարացի վերաբերմունք:  Այս մասին Civilnet-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ՝ անդրադառնալով ոսկու հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակին։

>>>
Lydian. ՀՀ վարչական դատարանն Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հայցը մերժել է
 Երեթշաբթի, 19 Նոյեմբերի 2019 11:27

Արմինֆո. «Լիդիան Ինթերնեյշնլը» մեկնաբանել է ՀՀ վարչական դատարանի վճիռը, որով դատարանն Ամուլսարի ծրագրի 2016թ. ապրիլի ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի դեմ ներկայացված հայցադիմումը մերժել է:

>>>
Գերմանիայի կառավարությունը հերթական, աննախադեպ խոշոր ֆինանսական աջակցությունն է հատկացրել  Կովկասի բնության հիմնադրամին
 Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2019 14:42

Արմինֆո.Գերմանիայի կառավարությունը հերթական, աննախադեպ խոշոր ֆինանսական աջակցությունն է հատկացրել  Կովկասի բնության հիմնադրամին (CNF): CNF- ի և Գերմանական զարգացման բանկի՝ KfW- ի միջև ստորագրվել է համաձայնագիր ՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից (BMZ) CNF- ին 16,4 միլիոն եվրոյի լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելու համար, ինչը կամրապնդի և կզարգացնի CNF- ի կարողությունը՝ շարունակելու  մեր տարածաշրջանում կենսաբազմազանության պահպանությանն ուղղված իր առաքելությունը:

>>>
«Լիդիան ինթերնեյշնլի» տնօրեն. Ե՞րբ է Վարչապետն իրականացնելու օրենքի գերակայությունն ապահովելու խոստումը
 Երեթշաբթի, 5 Նոյեմբերի 2019 15:26

Արմինֆո.«Լիդիան ինթերնեյշնլը» արձագանքել է Ընկերության՝ Դարբ գետից ջրօգտագործման թույլտվության դիմումի հետ կապված Շրջակա միջավայրի նախարարության որոշմանը:

>>>
9 ամսվա ընթացքում Տավուշում ապօրինի անտառահատման դեպքերի առնչությամբ 107 քրեական գործ է հարուցվել 
 Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2019 11:53

Արմինֆո. Տավուշի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019թ. առաջին 9 ամիսների ընթացքում ապօրինի ծառահատումների դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության, այդ բնույթի հանցագործությունների կանխման, բացահայտման աշխատանքների վիճակը:

>>>
Թափոնաջրերի խողովակի վնասման և Ողջի գետի աղտոտման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
 Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2019 11:51

Արմինֆո.2019 թվականի հոկտեմբերի 17-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խողովակաշարի վնասման և թափոնաջրերով Ողջի գետի աղտոտման դեպքի առթիվ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է շրջակա միջավայրի

>>>
Նախարար. Եթե <Լիդիան Արմենիա> ընկերությունը թաքցրել կամ կեղծել է <Ամուլսար> հանքավայրում ուրանի պաշարների վերաբերյալ տվյալները, ապա դա լուրջ հետեւանքներ կունենա վերջինիս համար
 Երեթշաբթի, 29 Հոկտեմբերի 2019 17:37

Արմինֆո. Եթե <Լիդիան Արմենիա> ընկերությունը թաքցրել կամ կեղծել է <Ամուլսար> հանքավայրում ուրանի պաշարների վերաբերյալ տվյալները, ապա դա լուրջ հետեւանքներ կունենա վերջինիս համար:  Այս մասին հոկտեմբերի 29-ին ԱԺ 2020 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական հանձնաժողովներում լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ։

>>>
Գերմանիան 1,5 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին Սեւանա լճի շուրջ ստեղծված իրավիճակը ուսումնասիրելու համար
 Երեթշաբթի, 29 Հոկտեմբերի 2019 15:31

Արմինֆո. Գերմանիայի կրթության եւ գիտության նախարարությունը 1,5 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին Սեւանա լճի շուրջ ստեղծված իրավիճակը ուսումնասիրելու համար:  Այս մասին հոկտեմբերի 29-ին ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական հանձնաժողովներում լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ։

>>>
Նախարար. Հայաստանի 2020 թ. պետական բյուջեի նախագծով 10 մլն ծառ տնկելու ծրագրի ֆինանսավորում նախատեսված չէ
 Երեթշաբթի, 29 Հոկտեմբերի 2019 15:30

Արմինֆո.  Հայաստանի 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված չէ 10 մլն ծառ տնկելու ծրագրի ֆինանսավորում, ինչի մասին հոկտեմբերի 10-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հոկտեմբերի 29-ին խորհրդարանական հանձնաժողովներում հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի  նախարար Էրիկ Գրիգորյանը ։

>>>
Մինչև 2050 թ. Հայաստանը նախատեսում է կրկնապատկել հանրապետության անտառային տարածքները. Փաշինյան
 Երեթշաբթի, 22 Հոկտեմբերի 2019 11:47

Արմինֆո.Բնապահպանական խնդիրները և հատկապես անտառների պահպանության ու վերականգնման հարցերը գտնվում են ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում։  Այս մասին հոկտեմբերի 22-ին, -ի եւ Հայաստանում Ամերիկյան համալսարանի <Հակոբյան> բնապահպանական կենտրոնի կազմակերպած՝ <Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը եւ Հայաստանը> համաժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

>>>
Վարչական դատարանը «Լիդիան Արմենիային» թույլատրել է աշխատել ՝ բավարարելով Բնապահպանության եւ ընդերքօգտագործման վարչության դեմ հայցը
 Հինգշաբթի, 17 Հոկտեմբերի 2019 23:39

Արմինֆո. «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» հայցը և անվավեր է ճանաչել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ «Որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» 2018թ. օգոստոսի 27-ի թիվ 30-Ա որոշումը:
 
ՙԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը 2018թ. օգոստոսի 27-ին պարտավորեցրել էր «Լիդիանին» ձեռնպահ մնալ ընդերքօգտագործմանն առնչվող որևէ գործողություններից մինչև ՀՀ Բնապահպանության նախարարությունը կուսումնասիրեր «նոր էկոլոգիական հանգամանքները», որոնք Արթուր Գրիգորյանի պնդմամբ առաջին անգամ հայտնաբերվել էին Ամուլսարի ծրագրի տարածքում: 
 
ՀՀ վարչական դատարանը եզրահանգել է, որ ենթադրյալ էկոլոգիական հանգամանքներն անկախ փորձաքննությունից հետո չեն հիմնավորվել: Դատարանը նաև արձանագրել է, որ Արթուր Գրիգորյանը մինչև տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը ստանձնելն ակտիվորեն հանդես է եկել Ամուլսարի ծրագրի դեմ, ինչը հիմնավոր կասկած կարող է  հարուցել նրա անաչառության առնչությամբ: Դատարանը գտնում է, որ այս պարագայում Արթուր Գրիգորյանը պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, ինչը չի արել: Դատարանը անվավեր է ճանաչել 30-Ա որոշումը:
 
«Լիդիանի» նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտանակատար Էդվարդ Սելլերսն այս կապակցությամբ ասել է, - «Մենք վստահ էինք, որ դատարանը կհաստատի, որ տեսչական մարմնի նախկին ղեկավարի պնդումներն անհիմն են և նրա ինքնաբացարկ չհայտնելը՝ անօրինական: Դատարանի այս վճիռը ևս մեկ անգամ հաստատում է, որ անօրինական փորձեր են արվել խոչընդոտելու «Լիդիանի»՝ Ամուլսարի ծրագրի շինարարությունն իրականացնելու և շահագործելու օրինական իրավունքը: Ցավալի է, որ անօրինականությունը, փաստորեն, իրականացվել է նաև ՀՀ կառավարության պաշտոնյայի ներգրավմամբ»:  
 
«2019թ. օգոստոսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարել է, որ որևէ իրավական հիմք չկա ՀՀ կառավարության կողմից «Լիդիանին» արգելելու Ամուլսարի ծրագիրը շարունակել և պետության շահից է բխում թույլ տալ ծրագրի իրականացումը: Վարչապետը նաև կոչ է արել ապօրինություն իրականացնողներին ապաշրջափակել ճանապարհները և վերականգնել «Լիդիանի» մուտքն Ամուլսարի ծրագրի տարածք: Այնուհետև Վարչապետը տարբեր առիթներով ևս հանդես եկավ նման հայտարարություններով՝ ներառյալ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային մասնակցելու նպատակով կատարած իր այցի ընթացքում: Բայց մինչև այսօր ճանապարհների ապօրինի շրջափակումը շարունակվում է»:  
 
«Վարչապետը նաև մի քանի անգամ հրապարակայնորեն ասել է, որ «մրցակից հանքարդյունաբերական ընկերությունները» և այլոք աջակցում են ապօրինի շրջափակողներին: Այժմ պարզվում է, որ նման աջակիցներից առնվազն մեկը եղել է նաև ՀՀ կառավարության կազմում: ՀՀ կառավարությունը թույլատրել է Ամուլսարի ծրագրի շարունակական ապօրինի շրջափակումը 2018թ. հունիսից և չի ապահովել դատարանի վճիռների իրականացումը, որոնք հաստատում են «Լիդիանի»՝ Ամուլսարի տարածք մուտքի օրինական իրավունքը: Ե՞րբ է Վարչապետը բացահայտելու, թե ովքեր են աջակցում «Լիդիանի» դեմ ապօրինություններին և ե՞րբ է Վարչապետը քայլեր ձեռնարկելու օրենքի գերակայությունը վերականգնելու համար», - ասվում է հաղորդագրությունում:

>>>
Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագիրը լրացուցիչ ստուգման, կամ առնվազն պարզաբանումների կարիք ունի. Էրիկ Գրիգորյան
 Հինգշաբթի, 17 Հոկտեմբերի 2019 17:19

Արմինֆո. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի՝ շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատման (ՇՄԱԳ) անցկացման անհրաժեշտությանը:

>>>
Խնայեցինք՝ չնայած իրավունք ունեինք չխնայել. Սևանա լճից 30 մլն խմ-ով պակաս ջրառ է իրականացվել
 Հինգշաբթի, 17 Հոկտեմբերի 2019 16:05

Արմինֆո.2019 թ., 2018 թ. համեմատ, Սևանա լճից ջրառն օրենքով սահմանված 170 մլն խմ շեմից պակաս է եղել՝ մինչև 140 մլն խմ: Այս մասին հոկտեմբերի 17-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

>>>
Շրջակա միջավայրի նախարարը չի կարող երաշխավորել Թեղուտի հանքավայրի 100%-անոց անվտանգությունը
 Հինգշաբթի, 17 Հոկտեմբերի 2019 15:58

Արմինֆո. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը բավարար տեղեկություններ չունի, որպեսզի վերջնական պատասխան տա այն հարցին, թե արդյոք Թեղուտի հանքավայրը ապահովագրված է այն իրավիճակներից, որոնք այսօր տեղի են ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ: Այս մասին նա ասել է հոկտեմբերի 17-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ։

>>>
Որոշ լքված հանքավայրերում իրավիճակը աղետալի է. Շրջակա միջավայրի նախարարը ռեկուլտիվացիայի համար ֆինանսական միջոցներ է փնտրում
 Հինգշաբթի, 17 Հոկտեմբերի 2019 14:30

Արմինֆո. Հայաստանում 49 լքված հանքեր ու պոչամբարներ կան։ Այս մասին հոկտեմբերի 17-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

>>>
Արտակարգ իրավիճակ Սյունիքում. Պոչամբարի աղտոտված ջուրը հայտնվել է Ողջի գետի ջրերում
 Հինգշաբթի, 17 Հոկտեմբերի 2019 12:06

Արմինֆո. "Այսօր առավոտից մեզ մոտ արտակարգ իրավիճակ է. Սյունիքի մարզում աղտոտված ջուրը պոչամբարից հոսել է Ողջի գետի ջրեր՝ Կապան Եւ Քաջարան քաղաքներից ներքեւ", - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հոկտեմբերի 17-ին կառավարության նիստից առաջ։

>>>



Մեկնաբանվողներ
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Տավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբՏավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբ
<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով
Արցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստինԱրցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Ավիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրաԱվիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրա
Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքըԱպրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը
ՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբ
Լավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ էԼավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է
Վարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքներըՎարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքները
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով
Փնտրել ըստ օրերի