Ուրբաթ, 27 Հունիսի 2025 19:40
Արմինֆո.ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխաավորած Հայ ազգային կոնգրեսը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու վեհարանի դեմ իրականացված աննախադեպ գրոհը: >>>
|
Ուրբաթ, 27 Հունիսի 2025 19:06
Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերությունը հայտարարություն է տարածել, որում պարզաբանում է, որ հունիսի 25-ին «Հոմպլեքս» մոլի պաշտոնական բացման ընթացքում գրանցված էլեկտրամատակարարման ընդհատումը ՀԷՑ-ի էլեկտրատնտեսության սպասարկման տիրույթից դուրս էր։ >>>
|
Ուրբաթ, 27 Հունիսի 2025 18:31
Արմինֆո. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Էջմիածնից հասել է Երեւան եւ "հանձնվել" Քննչական կոմիտեին։ Նրան՝ պատկառելի տարիքի մարդուն, ՔԿ շենք են ուղեկցել Ազգային անվտանգության ծառայության մի քանի տասնյակ հատուկջոկատայիններ։ >>>
|
Ուրբաթ, 27 Հունիսի 2025 18:15
Արմինֆո. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը դատապարտում է բռնությունը Եկեղեցու նկատմամբ: Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարությունում, որի տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո-ին: >>>
|
Ուրբաթ, 27 Հունիսի 2025 17:18
Արմինֆո.Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեքենայով քննչական մարմին մեկնելու երկու անհաջող փորձից հետո ոտքով ուղեւորվել է Երևան՝ Քննչական կոմիտե ՝ հոգևորականների և հոտի ուղեկցությամբ: >>>
|
Ուրբաթ, 27 Հունիսի 2025 17:00
Արմինֆո.Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա սրբապիղծ հարձակմանը զուգընթաց շարունակվում են ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող ապօրինությունները: Այդ մասին ասվում է ՀՅԴ հայտարարության մեջ։ >>>
|
Ուրբաթ, 27 Հունիսի 2025 14:55
Արմինֆո.Վեհարանի վրա իշխանությունների ռազմականացված գրոհը Հայոց պատմության մեջ արձանագրվելու է որպես ամենախայտառակ էջերից մեկը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: >>>
|
Ուրբաթ, 27 Հունիսի 2025 13:22
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին: >>>
|
Ուրբաթ, 27 Հունիսի 2025 12:35
Արմինֆո. «Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, հիմնական սպառնալիքը նստած է կառավարությունում: Նրանք, ովքեր կատարում են այդ գժի հրամանները, սպառնում են բռնությամբ, և ես կգնամ նրանց հետ", - լրագրողներին հայտարարել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Նրա խոսքով՝ ինքը մտադիր չէ թաքնվել այլ հոգևորականների թիկունքում և չի վտանգի նրանց։ >>>
|
Ուրբաթ, 27 Հունիսի 2025 11:40
Արմինֆո. Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված հատուկ ջոկատայինները մտել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք: Բակում ներկա լրագրողներին ուժայինները դուրս են բերել։ >>>
|
Ուրբաթ, 27 Հունիսի 2025 11:14
Արմինֆո. Սամվել Կարապետյանի, Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուս մեր հայրենակիցների կալանավորումները, ինչպես նաև Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցելը միանշանակորեն բացահայտում են դրանց քաղաքական դրդապատճառները։ Նման համոզմունք է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը: >>>
|
Ուրբաթ, 27 Հունիսի 2025 10:54
Արմինֆո. Մի խումբ անձանց կողմից ապօրինի ստեղծվել և ԶԼՄ-ներում տարածվել է ՀՀ վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն. նախաձեռնվել է քրեական վարույթ: Այդ մասին հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառաայությունը: >>>
|
Ուրբաթ, 27 Հունիսի 2025 10:52
Արմինֆո. Ներկա իշխանությունները մեր փոքր, բայց ֆանտաստիկ երկիրը դարձրեցին գեոպոլիտիկ պայքարի կենտրոն: Այս մասին ասվում է "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հերթական հայտարարությունում՝ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից, որի տեքստը հրապարակվել է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի ֆեյսբուքյան էջում: >>>
|
Հինգշաբթի, 26 Հունիսի 2025 16:29
Արմինֆո. Ազգային-ժողովրդավարական բևեռը դատապարտում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Սրբազան շարժման մի շարք անդամների նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները, ինչպես նաև նրանց ծանր մեղադրանքների առաջադրումը։ Այդ մասին ասվում է ԱԺԲ խորհրդի հայտարարությունում: >>>
|
Հինգշաբթի, 26 Հունիսի 2025 14:56
Արմինֆո.Հայաստանի ղեկը գտնվում է տգետ ու չտես, ամբարտավան ու շահամոլ, պարկեշտության մասին պատկերացումից զուրկ եւ իշխանությունը կորցնելու հեռանկարից լրիվ խելագարված մի զույգի ձեռքերում, որն իր վախերը փարատելու եւ իշխանական վայելքը շարունակելու համար ոչնչի առաջ չի կանգնի, լինի դա` Արցախի թե Սյունիքի եւ հազարավոր կյանքերի զոհաբերումը, Սահմանադության, օրենքների, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները եւ օրինականության ոչնչացումը, թե` մեր ազգային ինքնության ձեւավորման հիմքում ընկած ցանկացած արժեքի պղծումը: Նման կարծիք է հայտնել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի "Հայ ազգային կոնգրես" կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: >>>
|
Հինգշաբթի, 26 Հունիսի 2025 13:55
Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «բացահայտվել է մեր պետականության, Հայաստանի Հանրապետության անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն և, բնականաբար, նաև կանխվել է այդ պլանի իրագործումը»: >>>
|
Հինգշաբթի, 26 Հունիսի 2025 13:54
Արմինֆո. Մենք պետք է ունենանք խիզախություն՝ ընդունելու, որ Հայաստանում նոր փուլ է։ Այդ մասին գրում է քաղաքագետ, "Այլընտրանքային նախագծեր" խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: >>>
|
Հինգշաբթի, 26 Հունիսի 2025 13:49
Արմինֆո. Հետխորհրդային Հայաստանի առաջին արտգործնախարար, "Ժառանգություն" կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական դատավարությունից հետո, այս անգամ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա համախոհների նկատմամբ, հարց է տվել. «եւ դատապարտում ենք, հետո ի՞նչ»: >>>
|
Հինգշաբթի, 26 Հունիսի 2025 13:47
Արմինֆո. Այսօր առավոտից վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հասցրել է երեք գրառում կատարել իր ֆեյսբուքյան էջում, որոնցում "պետականակործան պատուհաս" է անվանել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով հանդիպել է "եկեղեցակործան պատուհաս" Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: >>>
|
Հինգշաբթի, 26 Հունիսի 2025 10:55
Արմինֆո. Հունիսի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ >>>
|