Երեքշաբթի, 20 Մայիսի 2025 14:00
Արմինֆո. Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) 16 դրամաշնորհ կտրամադրի հայ գիտնականներին ֆիզիկայի, կենսատեխնոլոգիայի, կենսաբանության, նանոտեխնոլոգիայի, նյութագիտության, կենդանաբանության, կենսաքիմիայի, հասարակական գիտությունների և պատմության ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար: Այդ մասին ասվում է FAR-ի մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում: >>>
|
Երեքշաբթի, 20 Մայիսի 2025 12:46
Արմինֆո. Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն առաջարկում է իրեն փոխանցել առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցման օտարերկրացուն պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հասանելիության թույլտվություն տալու լիազորությունը: Նախաձեռնությունը զետեղված է իրավական ակտերի միասնական պորտալում: >>>
|
Երեքշաբթի, 20 Մայիսի 2025 12:04
Արմինֆո. Եվրամիությանը Հայաստանի անդամակցության օգտին հանդես եկող արևմտամետ քաղաքական ուժերը ռուսատյաց ակցիա են կազմակերպել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի Երևան կատարելիք այցի ֆոնին: Վաղ առավոտից նրանք ռուսատյաց գրառումներով պաստառներ են փակցրել Երևանում ՌԴ դեսպանատան առջև և մայրաքաղաքի Կիևյան կամրջի վրա։ >>>
|
Երեքշաբթի, 20 Մայիսի 2025 11:17
Արմինֆո. Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 10:11-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 43․88⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ >>>
|
Երկուշաբթի, 19 Մայիսի 2025 15:45
Արմինֆո.Նոր Նորքի թաղապետարանում ակտիվիստ Արթուր Չախոյանի և վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ ծեծկռտուքին առնչվող աղմկահարույց միջադեպից հետո վերջինս, այնուամենայնիվ, որոշում է կայացրել լքել պաշտոնը, ինչի մասին նա հայտարարել Է մայիսի 19-ին Երեւանի քաղաքապետարանի աշխատանքային նիստի ժամանակ։ >>>
|
Երկուշաբթի, 19 Մայիսի 2025 14:27
Արմինֆո. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` >>>
|
Երկուշաբթի, 19 Մայիսի 2025 14:03
Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության «Սիրիուս» կրթական կենտրոնում մայիսի 10-17-ն առաջին անգամ անցկացվել է կենսաբանության միջազգային բաց օլիմպիադա, որին մասնակցել է 15 պետության 75 աշակերտ։ >>>
|
Երկուշաբթի, 19 Մայիսի 2025 12:40
Արմինֆո. Մասիսի ոստիկաններն ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Դարբնիկ գյուղի տարածքում: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը: >>>
|
Երկուշաբթի, 19 Մայիսի 2025 12:10
Արմինֆո. Դատախազը, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, 2025 թվականի մայիսի 16-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Մասիս համայնքի տարբեր բնակավայրերում օգտակար հանածոյի ապօրինի արդյունահանմամբ զբաղվող երկու ընկերությունների՝ տարբեր տարիներին տնօրենի պաշտոնը զբաղեցրած երեք անձի՝ Ռ.Բ.-ի, Հ.Ա.-ի և Ա.Ճ.-ի նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու համար, որի հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 538 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 208 միլիոն 342 հազար դրամի վնաս: >>>
|
Երկուշաբթի, 19 Մայիսի 2025 12:08
Արմինֆո. ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների հետ փոխգործակցության արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։ Այդ մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը: >>>
|
Շաբաթ, 17 Մայիսի 2025 14:47
Արմինֆո. 2025 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 645 միլիոն 950 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «բնակավայրերի» նպատակային նշանակության 1,687 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: >>>
|
Շաբաթ, 17 Մայիսի 2025 13:56
Արմինֆո. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` >>>
|
Շաբաթ, 17 Մայիսի 2025 12:31
Արմինֆո. SaveTheArq շարժումը (Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժում) իր խորը ցնցումն ու վճռական դատապարտումն է հայտնում նախօրեին իսրայելական Kan 11 հանրային հեռուստաալիքով "Եվրատեսիլ" մրցույթի մեկնաբանի արած խայտառակ դիտողություններից հետո: >>>
|
Ուրբաթ, 16 Մայիսի 2025 16:18
Արմինֆո.ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն այսօր դատարանում հրաժարվել է պաշտպաններից, հայտարարելով, թե նրանք ոչ պրոֆեսիոնալ են։ Տուժող կողմը, իր հերթին, համոզված է, որ խնդիր է դրված դատավարությունը ձգձգելու, քանի որ մոտենում է հայցի վաղեմության ժամկետը: Այդ մասին հաղորդում է «Փաստինֆո»-ն: >>>
|
Ուրբաթ, 16 Մայիսի 2025 15:32
Արմինֆո. Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: >>>
|
Ուրբաթ, 16 Մայիսի 2025 13:54
Արմինֆո. Մայիսի 16-ին` տեղական ժամանակով ժամը 12:08-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08։08-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.14⁰ և արևելյան երկայնության 43․90⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․3 մագնիտուդով երկրաշարժ։ >>>
|
Ուրբաթ, 16 Մայիսի 2025 11:28
Արմինֆո. Եվրատեսիլի հայաստանյան ներկայացուցիչ Պարգը Surviver երգով անցել է եզրափակիչ փուլ։ Այս տարի մրցույթն անցկացվում է Բազելում (Շվեյցարիա): Երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ հայ կատարողը ելույթ է ունեցել 5-րդ համարի ներքո և արժանացել հանդիսատեսի ծափահարություններին: Survivor երգը Պարգ գրել է ինը այլ հեղինակների հետ համատեղ, որոնց թվում են Բենջամին Ալասը, Թոմաս Գուստաֆսոնը և Պետեր Բոստրեմը, որոնք արդեն հայտնի են նախորդ տարիների Եվրատեսիլի մասնակիցների համար իրենց աշխատանքներով։ >>>
|
Ուրբաթ, 16 Մայիսի 2025 11:03
Արմինֆո. Մայիսի 16-ից օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա: >>>
|
Հինգշաբթի, 15 Մայիսի 2025 18:08
Արմինֆո. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` >>>
|
Հինգշաբթի, 15 Մայիսի 2025 17:54
Արմինֆո. Ամերիկահայ հայտնի գործարար, Reddit սոցիալական ցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել անգլիական "Չելսի" կանանց ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 10 տոկոսը: Այդ մասին հաղորդում է The Times-ը: >>>
|