
Արմինֆո.Երևանի կենտրոնական պուրակում մեկնարկում է հանրահավաք ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալ, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի, որին Փաշինյանի կառավարությունը մեղադրում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր անելու համար:

Արմինֆո. Հայաստանի հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար, Հայաստանի տեղեկատվական տարածքը պետք է զերծ լինի ցանկացած օտարերկրյա ուժի մանիպուլյատիվ, քարոզչական և սադրիչ ներգործությունից, ներքին քաղաքական իրավիճակին միջամտելու փորձերից։ Այդ մասին ասվում է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հայտարարության մեջ՝ Հայաստանի հանրային մուլտիպլեքսի ռուսական հատվածում երկրի իշխանությունների դեմ շարունակվող հարձակումների առնչությամբ։

Արմինֆո. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հուլիսի 12-ին հանրահավաք է հայտարարում Երևանի Ազատության հրապարակում։ Այդ մասին ասվում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի տարածած հայտարարությունում:

Արմինֆո.Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամներ Ջիմ Շենոնը եւ լորդ Էլթոնը՝ Լիվերփուլից, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դավաանանքի կամ համոզմունքների միջազգային ազատության համակուսակցական խորհրդարանական խմբի (APPG FoRB) անունից հավանություն տալով Լեռնային Ղարաբաղի հարցով Շվեյցարիայի խաղաղ նախաձեռնությանը:

Արմինֆո. UNESCO-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ներառված Անիի հնագիտական վայրում գտնվող Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո գործելու է որպես մզկիթ։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը՝ հղում անելով

Արմինֆո. Արվեստագետներն այսօր կարևոր առաքելություն ունեն, քանի որ երբևէ Արցախ վերադարձը պետք է սկսվի մշակութային վերադարձով: Հուլիսի 4-ին նման կարծիք է հայտնել Արցախի մշակույթի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը՝ "Ավեստաբանների խնդիրները. պատճառներ և լուծումներ" թեմայով գիտաժողովի ժամանակ:

Արմինֆո."Միջազգային քրիստոնեական համերաշխություն" կազմակերպությունը (CSI) վերստին կոչ է անում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդին Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող նշանակել, քանի որ Ադրբեջանը շարունակում է անտեսել Միջազգային դատարանի որոշումը: Այդ կոչը կրոնական կազմակերպությունը հրապարակել է Twitter-ի (X) իր էջում:

Արմինֆո.Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը կոչ է արել աջակցել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) նախաձեռնությանը՝ կազմելու Կոնգրեսի երկկուսակցական նամակը, որը կոչ է անում ԱՄՆ-ին շտապ քայլեր ձեռնարկել արդարությունն ու Արցախի հայ ժողովրդի պաշտպանությունն ապահովելու համար:

Արմինֆո. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Արմինֆո. Ձերբակալվել է "Կամք" նախաձեռնության առաջնորդ Վահագն Չախալյանը։ Տեղեկությունը հաստատել են ՀՀ Քննչական կոմիտեում։

Արմինֆո. Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է ընթանում, և դա բոլորը հասկանում են։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում սահմանվել են 2025 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: