Արմինֆո. 2025 թվականի հուլիսի 1-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի այս տարվա 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը՝ հետևյալ պայմաններով․
Տրանշ 3՝ AMANLBB2UER9 տարբերակիչ ծածկագրով
Տրանշ 4՝ AMANLBBM1ER8 տարբերակիչ ծածկագրով
Տրանշ 5՝ AMANLBBM2ER6 տարբերակիչ ծածկագրով
Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2025թ․-ի հուլիսի 1-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ։ Սրանք IDBank-ի պարտատոմսերի 30, 31 և 32-րդ թողարկումներն են և 2025թ․-ի երրորդ, չորրորդ և հինգերորդ տրանշերը։
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):
Պարտատոմսերի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում դրանք ձեռք բերելուց անմիջապես հետո․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։
Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք տեսնել անցնելով հղումով։
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 06 նոյեմբերի 2024թ. թիվ 1/420 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում: