Արևելագետ. Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալությունը Թուրքիայի նախագահի նախընտրական հնարքն է Հինգշաբթի, 20 Մարտի 2025 17:35
|
![]() Արմինֆո. Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենահավանական մրցակիցն է, և նրա երեկվա ձերբակալությունը տեղավորվում է գործող նախագահի նախընտրական ռազմավարության տրամաբանության մեջ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը' ի պատասխան Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալությանը և այդ ֆոնին երկրում սկսված բողոքի ակցիաներին գնահատական տալու խնդրանքին: |