Հայ ազգային կոնգրեսից ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախօրեին տեղափոխվել է ՙՆաիրի՚ բժշկական կենտրոն` սուր գանգրենոզ ապենդիցիտ ախտորոշմամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՙՆաիրի՚ բժշկական կենտրոնում, Փաշինյանն անմիջապես վիրահատվել է: Այժմ նա գտնվում է վիրաբուժական բաժանմունքում, նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն: