ՙՀայՌուսգազարդի՚ բաժնետոմսերի 20%-ի` ռուսական ՙԳազպրոմին՚ վաճառքի արդյունքում գազի սակագինը հայ սպառողների համար կնվազի, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Ըստ որում, նա դժվարացել է նշել գազի հստակ սակագինը հայ սպառողների համար: ՙՙՀայՌուսգազարդի՚ բաժնետոմսերի 20%-ի վաճառքը ռուսական կողմին հնարավորություն է ստեղծել, որպեսզի մեր քաղաքացիները գազ սպառեն նույն սակագներով, ինչ ռուսները՚,- նշել է նա:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահի Հայաստան այցի շրջանակներում տեղի է ունեցել ռուսական ՙԳազպրոմին՚ ՙՀայՌուսգազարդ՚ ընկերության`հայկական կողմին պատկանող բաժնետոմսերի վերջին 20%-ի վաճառքի վերաբերյալ գործարք, ինչի աչդյունքում ՙՀայՌուսգազարդը՚ դարձել է ՙԳազպրոմի՚ դուստր ընկերությունը: Գործարքը թույլ է տվել ՙԳազպրոմին՚ Հայաստան գազ մատակարարել ներռուսաստանյան գներով, այսինքն`1000 խմ դիմաց $189 սահմանին: