ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը`ի դեմս պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Արման Սահակյանի, Լևոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Թևան Պողոսյանի և Էդմոն Մարուքյանի, Սիրիայից և Լիբանանից վերադառնալուց հետո այցի արդյունքները ներկայացրել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Պատգամավորները ներկայացրել են Քեսաբում իրադարձությունների իրական պատկերը, այնտեղից Լաթաքիա տեղափոխված հայերի վիճակը, նրանց խնդիրներն ու կարիքները: Պատգամավորները նախապատրաստել են նաև Քեսաբի հայերի խնդիրների լուծմանն առնչվող մի շարք առաջարկներ, որոնք կարող են իրագործվել Հայաստանի իշխանությունների, հասարակական շրջանակների աջակցությամբ:
Նշենք, որ հայկական խորհրդարանական պատվիրակությունն օրերս եղել է Լաթաքիայում, որտեղ ապաստան են գտել Քեսաբի հայերը Թուրքիայի կողմից հարձակումներից հետո: Հայ պատգամավորները հանդիպել են Լիբանանի և Սիրիայի ղեկավար շրջանակների, այդ թվում`նախագահ Ասադի հետ: