Ժամանակն
է իրոք փակելու 2008 թվականի մարտի ողբերգական իրադարձությունների քաղաքական էջը,
մնում է միայն իրավականը: Հարկավոր է պատասխաններ տալ զոհերի հարազատների ու
մերձավորների հարցերին: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական
խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Նա համաձայն չէ մարտյան իրադարձություններին
մեղսակցության համար ՀՅԴ-ին հասցեագրված մեղադրանքներին: «Մեզ չի կարելի դրա համար
մեղադրել միայն այն առնչությամբ, որ այն ժամանակ եղել ենք կառավարական կոալիցիայի
կազմում: Մարտյան իրադարձությունները բոլորովին այլ օպերայից են: Ես հարգում եմ
Ալեքսանդր Արզումանյանին, բայց կան բաներ, որոնց երբեք չի կարելի դիպչել», -
հայտարարել է Վարդանյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ա.Արզումանյանը
նախօրեին իր ելույթում այն ժամանակվա կոալիցիային մեղադրել է մարտյան
իրադարձությունները կազմակերպելու համար: