Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքը դեռ չի սկսվել, սակայն, ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, հավաքվածները ռոք երաժշտություն են լսում:
Ներկայումս հրապարակում շուրջ հազար մարդ է հավաքվել, իսկ ՀԱԿ ներկայացուցիչներից ժամանել է միայն խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Հանրահավաքի սկիզբը նախատեսված է 18.00-ին: