ՙՆախագահական աթոռն ինձ հարկավոր չէ, ինձ հարկավոր է, որ մեր կյանքի ընթացքում Հայաստանում ապահովվի օրենքի գերակայութոյւնը, ստեղծվի իրավական հասարակություն, և որպեսզի մեր նախագահը, ով էլ որ լինի, լինի ժողովրդի ընդտյալը՚,- Վանաձորի բնակչության հետ հանդիպմանը հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս մասին հաղորդել է ՙԱզատություն՚ ռադիոկայանը:
Հանդիպման մասնակիցներից մեկի նկատողության այն մասին, որ իշխանափոխությունն անհնար է իրականացնել առանց արյան, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է, որ հաղթանակը կարող է լինել նաև առանց արյան: ՙՆայեք մեր երիտասարդությանը, մեր մտավորականությանը, մեր պայքարող հասարակությանը: Եթե մի անգամ բոլորդ միանաք, եթե միասին, մեկ տարածությունում և ժամանակում բոլորս ոտքի կանգնենք, ապա արյան ոչ մի անհրաժեշտություն չի լինի՚,-ընդգծել է կուսակցության ղեկավարը:
Հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին հանդես է եկել միավորվելու կոչով: ՙԱզատամարտիկները չեն կարող միայնակ, ինչպես նաև միայնակ չեն կարող նրանք, ովքեր բողոքում են բուհերի ուսման վարձերի բարձրացման դեմ, ինչպես նաև միայնակ չեմ կարող նաև ես՚,-ընդգծել է նա: